fbpx
Բաժիններ

Հայ ֆուտբոլիստներն «օտար, ամայի ճամփեքի վրա» շուտ են «ձանձրանում»․ դրանից տուժում է հավաքականը

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շնչառությունն արդեն զգացվում է։ Հերթական շրջափուլից առաջ բոլորն իրատես են, և աննախադեպ նվաճման հույսեր չունեն նույնիսկ ամենալավատեսները։ Ֆեդերացիան, ավելի կոնկրետ՝ Խինես Մելենդեսի գլխավորած աշխատանքային թիմը, ուշադրությունը կենտրոնացրել է գլխավորապես մանկապատանեկան ֆուտբոլի և պատանեկան հավաքականների վրա: Երկրպագուներն էլ ասում են՝ եթե չենք կարողացել գլուխ հանել Ազգերի լիգայի «նվեր» ենթախմբից, ապա հիմա լավատեսության հիմքեր չկան։

Այդուհանդերձ, ի՞նչ է պետք ուժեղ հավաքական ունենալու համար։ Գլխավորապես հարկավոր են ուժեղ ազգային առաջնություն և որոշակի խաղամակարդակ ունեցող ակումբներում հանդես եկող լեգեոներներ։ Բարձրագույն խմբում կա մակարդակի աճ, բայց դա նկատելի է ընդամենը նախորդ տարիների առաջնությունների հետ համեմատության մեջ։

Ինչ վերաբերում է լեգեոներներին, ապա տպավորություն կա՝ Հայաստանից Եվրոպա «թռիչքներ» վերջին տարիներին չեն իրականացվում։ Շատ քիչ երիտասարդ ֆուտբոլիստներ են միանում արտերկրի ակումբներին, որոնք մեր թիմերից գոնե մեկ մակարդակ բարձր կլինեն, իսկ եթե նրանց նկատմամբ չկա պահանջարկ, ապա առայժմ նախադրյալներ չկան ազգային հավաքական հասնելու համար։ Նման պարագայում դա կարող է տեղի ունենալ միայն մրցակցության իսպառ բացակայության դեպքում։ Հիմա համարյա այդ իրավիճակում ենք։

Անցնենք փաստերին

Սկսած 2016թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլից՝ Հայաստանի հավաքականի մարզաշապիկը պաշտոնական հանդիպումներում կրել են 52 ֆուտբոլիստներ։ Այս ցուցակից դուրս ենք թողնում այն խաղացողներին, որոնք չեն հանդիսանում հայկական ֆուտբոլի դպրոցի ներկայացուցիչներ և այստեղ չեն ստացել իրենց ֆուտբոլային կրթությունը։ Սփյուռքի ներկայացուցիչները 19-ն են՝

Լևոն Հայրապետյան (գերմանական ֆուտբոլային դպրոցի սան է)
Մարկոս Պիզելի (Բրազիլիա)
Արթուր Սարկիսով (Ռուսաստան)
Ալեքսանդր Կարապետյան (Գերմանիա)
Յուրա Մովսիսյան (ԱՄՆ)
Գաել Անդոնյան (Ֆրանսիա)
Ռուսլան Կորյան (Ռուսաստան)
Արաս Օզբիլիս (Հոլանդիա)
Արտյոմ Սիմոնյան (Ռուսաստան)
Վարդան Պողոսյան (Իսպանիա)
Արսեն Բեգլարյան (Ռուսաստան)
Դավիթ Արշակյան (Ռուսաստան)
Սարգիս Ադամյան (Գերմանիա)
Արամ Հայրապետյան (Ռուսաստան)
Անդրե Չալըշըր (Շվեդիա)
Իվան Յագան (Բելգիա)
Արտյոմ Խաչատուրով (Մոլդովա)
Կարեն Մուրադյան (Ռուսաստան)

Աբրահամ Խաշմանյան. «Մեր ֆուտբոլի վրա տասնյակ տարիներ փորձարկումներ են արել»

Գեղամ Կադիմյանին թողնում ենք միջանկյալ գոտում, քանի որ նա սկզբնական շրջանում մարզվել է «Փյունիկում» և 14 տարեկանից տեղափոխվել Ուկրաինա, ու բարդ է ասել՝ նա հայկակա՞ն դպրոցի սան է, թե՞ ուկրաինական։

Անցնենք տեղի կադրերին։ Ազգային հավաքականում հանդես եկած այդ 52 ֆուտբոլիստներից ևս 10-ը մինչ օրս չեն խաղացել արտասահմանում։ Խոսքը հետևյալ խաղացողների մասին է՝

Վահագն Մինասյան
Արտակ Գրիգորյան
Դավիթ Հակոբյան
Գևորգ Հովհաննիսյան
Արտյոմ Միքայելյան
Արմեն Մանուչարյան
Հայկ Իշխանյան
Արթուր Քարտաշյան
Հենրի Ավագյան
Ալիկ Առաքելյան

Այսպիսով, հայկական ֆուտբոլային դպրոցների շրջանավարտներից 23-ն են իրենց կարիերայում գեթ մեկ անգամ հանդիսացել օտարերկրյա ակումբի խաղացող։

Բայց այստեղ մեկ այլ հարց է առաջանում։ Այո՛, միգուցե խաղացել են կամ խաղում են, բայց ինչքա՞ն ժամանակով ու ի՞նչ կայունությամբ։

Լեգեոներների լիմիտ. Արհեստական ու հապճեպ լուծում մի խնդրի համար, որը իրականում գոյություն չունի

Եթե դիտարկենք 2019 թվականի փետրվարի 20-ի դրությամբ, ապա այդ 23 խաղացողներից ընդամենը 12-ն են լեգեոների կարգավիճակում եղել առնվազն 3 տարի կամ ավելին։ Հաշվի ենք առնում, որ 3 տարին գոնե ինչ-որ առումով կայունության նշան է։ Խոսքը հետևյալ ֆուտբոլիստների մասին է՝

Ռոման Բերեզովսկի (1994-2015թթ․՝ «Զենիթ», «Սատուրն», «Տորպեդո Մոսկվա», «Դինամո Մոսկվա», «Խիմկի»)
Ռոբերտ Արզումանյան (2008-ի հունվարից 2016-ի մայիս՝ «Ռանդերս», «Յագելոնիա», «ԲՄԱ-Էներգիա», «Ակտոբե», «Ամկար Պերմ», «Շախտյոր Կարագանդա»)
Արթուր Եդիգարյան (2010-ի հունվարից 2011-ի հունիս՝ «ՊԱՍ Համեդան», 2012-ի հունվարից 2016-ի հունվար՝ «Խիմկի», «Գովեռլա», «Կայրաթ», «Դինամո Մինսկ»)
Գևորգ Ղազարյան (2011-ի հուլիսից առ այսօր՝ «Մետալուրգ Դոնեցկ», «Շախտյոր Կարագանդա», «Օլիմպիակոս», «Կերկիրա», «Մարիտիմու», «Շավիշ»)
Հրայր Մկոյան (2012-ի հունվարից հուլիս՝ «Սպարտակ Նալչիկ», 2013-ի փետրվարից հուլիս՝ «Չեսկե Բուդեյովիցե», 2014-ի հուլիսից 2018-ի հունվար՝ «Էսթեղլալ»)


Հենրիխ Մխիթարյան (2009-ի հուլիսից առ այսօր՝ «Մետալուրգ Դոնեցկ», «Շախտյոր»«Բորուսիա Դորտմունդ», «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ»)
Էդգար Մանուչարյան (2005-ի հունվարից 2010-ի օգոստոս՝ «Այաքս», «Հարլեմ», «Ապելդորն», 2011-ի օգոստոսից 2018-ի հուլիս՝ «Ուրալ», «Ռատչաբուրի»)
Արտակ Դաշյան (2010-ի հունվարից 2011-ի հուլիս՝ «Մետալուրգ Դոնեցկ», 2014-ի հունվարից հունիս՝ «Ալ Մուհարաք», 2014-ի հուլիսից 2016-ի հուլիս՝ «Վարդար»)
Կառլեն Մկրտչյան (2011-ի ապրիլից 2014-ի հոկտեմբեր՝ «Մետալուրգ Դոնեցկ», «Անժի», 2015-ի հունվարից 2017-ի հունվար՝ «Տոբոլ», «Անժի»)


Հովհաննես Համբարձումյան (2014-ի հուլիսից առ այսօր՝ «Վարդար», «Էնոսիս Պարալիմնի»)
Գևորգ Կասպարով (2003-ի հունվարից 2004-ի հունվար՝ «Արարատ Թեհրան», 2006-ի հուլիսից 2008-ի օգոստոս՝ «ՊԱՍ Համեդան», «Ռահ Ահան», 2013-ի հունվարից 2014-ի հունվար՝ «Զոբ Ահան»)
Էդգար Մալաքյան (2012-ի հուլիսից 2013-ի օգոստոս՝ «Վիկտորիա Պլզեն», «Չեսկե Բուդեյովիցե», 2016-ի փետրվարից առ այսօր՝ «Ստալ», «Ժետիսու», «Պետրոլուլ»)

Հաշվի ենք առնում, որ նրանցից Ռոման Բերեզովսկին ու Ռոբերտ Արզումանյանն արդեն ավարտել են կարիերան, իսկ Գևորգ Կասպարովը, Արթուր Եդիգարյանը, Արտակ Դաշյանը և Էդգար Մանուչարյանը տևական ժամանակ է, ինչ չեն հրավիրվում հավաքական։ Ստացվում է, որ ընտրանու ներկայիս ֆուտբոլիստներից ընդամենը 6-ն ունեն արտերկրում խաղալու բավականին փորձ՝ Գևորգ Ղազարյանը, Հենրիխ Մխիթարյանը, Հրայր Մկոյանը, Կառլեն Մկրտչյանը, Էդգար Մալաքյանը և Հովհաննես Համբարձումյանը։ Պատկերը, այնուամենայնիվ, վատթարանում է այն պատճառով, որ Մկոյանը և Մկրտչյանն արդեն վերադարձել են Հայաստան, իսկ Մալաքյանն էլ խաղալու է կարգով ոչ այդքան բարձր Ռումինիայի 1-ին դիվիզիոնում։

Առնվազն 3 տարի արտերկրում խաղալու շեմին մոտ ապագայում կարող են հասնել Տիգրան ԲարսեղյանըԿամո ՀովհաննիսյանըՎարազդատ Հարոյանը և Դավիթ Մանոյանը։ Վերջինս նույնպես վերջին ժամանակներս հրավեր չի ստանում հավաքականից։ Ռոման Բերեզովսկուն ու Ռոբերտ Արզումանյանին գումարում ենք նաև Արթուր Յուսպաշյանին, որն ընտանեկան պատճառներով քանի ամիս է, ինչ հեռացել է «Գանձասար-Կապանից» և առանց թիմի է։ Մնացած 20 ֆուտբոլիստներից 12-ն արդեն վերադարձել են Հայաստան ու հիմա ելույթ են ունենում Բարձրագույն խմբի առաջնությունում։

Հետևաբար՝

  • Հայ ֆուտբոլիստները մեծ դժվարությամբ են հարմարվում արտասահմանում և բավականին շուտ վերադառնում Հայաստան։ Համեմատաբար երկար մնացածների դեպքում էլ խոսք է գնում կարգով հավասար կամ հաճախ ավելի թույլ ակումբներ տեղափոխությունների մասին։ Բացառիկ ֆուտբոլիստներ են մի քանի տարիների ընթացքում թիմեր փոխել՝ ապահովելով կարիերայի աճ։
  • Այս ամենն էականորեն անդրադառնում է ազգային հավաքականի վրա։ Բավական է դիտարկել «ոսկե սերնդի» ժամանակների հավաքականի կազմը և տեսնել, թե ֆուտբոլիստներն այդ ժամանակ ինչ ակումբներում էին խաղում և ինչ արդյունավետությամբ։ Մյուս կողմից, նրանց նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է նաև հավաքականում ցուցադրած լավ խաղի շնորհիվ։
  • Հավաքականը համալրելու մեր հիմնական ռեսուրսը սփյուռքն է, և ամեն ինչ գնում է նրան, որ այդպես կլինի նաև առաջիկա տարիներին։ Ապացույցն այն է, որ այսօր հավաքականին միանալուն ավելի մոտ է ռուսական Պրեմիեր լիգայից «Ալաշկերտ» տեղափոխված Դենիս Թումասյանը, քան երիտասարդական հավաքականի որևէ պաշտպան։
  • Քանի դեռ մեր ֆուտբոլիստները մրցունակ չեն եվրոպական ակումբային ֆուտբոլում, ազգային հավաքականի հաջողությունների մասին մտածելը ոչ այլ ինչ է, քան տրամաբանությունից զուրկ գործողություն։

Արման Աբելյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ռոբերտ Արզումանյան․ «Ֆեդերացիայի նախագահն ինչո՞վ է զբաղված․ բացատրություն եմ պահանջում»

Նոր տեղեկություններ Մխիթարյանի վիճակից. հայտնի է՝ որ խաղին նա կվերադառնա խաղադաշտ

France Football-ը ծավալուն հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի ու հայկական ֆուտբոլի մասին

«Միշտ պայքարելու ենք, չնայած ամեն ինչի». Գևորգ Ղազարյան

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Ֆինալդիայի դեմ խաղում՝ ըստ VNews-ի

Հենրիխ Մխիթարյանի ապաքինումից նոր մանրամասներ են հայտնի

Օզբիլիս. «Հավաքականում միշտ լավ եմ զգում, իսկ ակումբային մակարդակով վերջին անգամ ֆուտբոլից հաճույք եմ ստացել «Սպարտակում»

Գևորգ Ղազարյանը՝ հավաքականին ավագի թևկապով խաղադաշտ ուղեկցած 16-րդ ֆուտբոլիստ

Գևորգ Ղազարյանը Լիխտենշտեյնի հավաքականի դեմ խաղում կլինի Հայաստանի ընտրանու ավագը

Վարազդատ Հարոյան. «Եթե հաղթենք Լիխտենշտեյնին, Ֆինլանդիայի հետ շատ լավ խաղ է սպասվում» (տեսանյութ)

Ո՞րն է Պիզելիի ամենահիշարժան խաղը հավաքականում. Մարկոսը՝ անցկացրած 11 տարիների մասին (տեսանյութ)

Մխիթարյանը սկսել է մարզվել մարզասրահում

5 խաղ, որոնցում Մխիթարյանը փայլել է եվրոպական գրանդ ակումբների դեմ

Վարազդատ Հարոյանը մեկ բառով շնորհավորել է Սարգիս Ադամյանին

«Փյունիկն» աղմկահարույց խաղից հետո առաջին անգամ հանդես կգա Վանաձորում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 10-րդ տուրին ընդառաջ

Ֆոնսեկան խոսել է Մխիթարյանի վնասվածքի մասին