fbpx
Բաժիններ

Ռիբերի․ «Մինչ օրս չեմ հասկանում, թե ինչու չստացա «Ոսկե գնդակը»

«Բավարիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին France Football-ին տված հարցազրույցում անդրադարձել է «Ոսկե գնդակ» մրցանակին, որը նվաճելուն մոտ էր 2013 թվականին, երբ հայտնվել էր հավակնորդների եռյակում։

Պատվավոր ավարն այդ տարի բաժին էր հասել տվյալ պահին դեռ Մադրիդի «Ռեալում» հանդես եկող Կրիշտիանու Ռոնալդուին, որը 2013 թվականի ընթացքում ոչ մի տիտղոս չէր նվաճել ո՛չ ակումբում, ո՛չ էլ Պորտուգալիայի հավաքականում։

«Ես ինձ պատկերացնում էի «Ոսկե գնդակի» դափնեկրի դերում։ Դա է ճշմարտությունը։ Առ այսօր մտածում եմ, որ արժանի էի մրցանակին, չեմ հասկանում, թե ինչու չստացա այն։ Չեմ համակերպվում արդյունքների հետ։ Արել էի ամեն ինչ, որ ստանայի պարգևը, «լրացրել» էի բոլոր կետերը։ «Բավարիայի» հետ հաղթել էի հնարավոր բոլոր մրցաշարերում՝ Բունդեսլիգա, Գերմանիայի գավաթ, Չեմպիոնների լիգա, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ, աշխարհի ակումբային առաջնություն։ ՈՒԵՖԱ-ի կողմից ճանաչվել էի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

Տեսականորեն հնարավոր չէր դրանից ավելի լավ հանդես գալ։ Անհատապես շատ-շատ-շատ լավ տարի էի անցկացրել, հաջողության հասել ակումբիս, նաև՝ հավաքականիս հետ, քանի որ վճռորոշ դեր էի խաղացել Ուկրաինայի ընտրանու հետ ընտրական փուլի փլեյ-օֆֆի պատասխան խաղում (3-0)։

Մինչ օրս չեմ հասկանում, թե ինչու էր քվեարկության անցկացման ժամկետը երկարաձգվել մոտ 15 օրով։ Եթե լրագրողներն ընտրելիս լինեին այդ շաբաթների լավագույնին, ես կհասկանայի, բայց դա այդպես չէր։ Որևէ բան չունեմ Կրիշտիանու Ռոնալդուի կամ Լիոնել Մեսիի դեմ։

Ես, իրոք, մեծ հարված էի ստացել։ Քվեարկությունում ստացածս 3-րդ հորիզոնականն ընդունել եմ որպես սարսափելի անարդարություն։ Ինքս ինձ հարցրել եմ 10 հազար անգամ՝ ինչո՞ւ ոչ ես։ Ինչքան երկար եմ մտածում, այնքան ավելի շատ եմ տանջվում։ Շատ բաներ «մաքուր» չէին այդ քվեարկությունում․․․»,- ասել է Ռիբերին։

Ռիբերի. «Բավարիան» իսկական ընտանիք է, մենք մեծ սիրո պատմություն ունենք»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Լևանդովսկի. «Նոր տրանսֆերների ենք սպասում»

Պաշտոնական. «Շտուտգարտի» 18-ամյա հարձակվողը՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

#Ոսկե_թիմ_6. «Ինտերի» չեմպիոնական կազմը 2009/2010 մրցաշրջանում. «Թրեբլ՝ իտալական ձևով»

Ունայ Էմերի. «Բավարիայի» դեմ շանս կստանան Մխիթարյանը, Սոկրատիսը, Ջական ու Նելսոնը»

Մանեն միանում է «Ոսկե գնդակի» համար պայքարին

Մոուրինյո. «Ռոնալդուն Մեսիից ավելի շուտ կհաղթեր Ամերիկայի գավաթը, եթե Պորտուգալիան մասնակցեր մրցաշարին»

Դեմբելեն մերժել է գրանդ ակումբի առաջարկը

«Բավարիան» ներկայացրել է նոր մարզահագուստը՝ նախատեսված արտագնա խաղերի համար

«Չելսին» մերժեց, «Բավարիան» «զայրացավ»․ Նոր առաջարկ՝ անգլիացի երիտասարդ տաղանդի համար

Մխիթարյանը՝ վերջին 5 տարիներին ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստների տասնյակում

«Բավարիան» 165 միլիոն եվրո է հատկացրել՝ Ռոբենին ու Ռիբերիին «չկարոտելու» համար

«Բարսելոնայի» նոր՝ ՄՍԳ հարձակման եռյակի մարտահրավերը

Հումելսը «տեղն է դրել» երկրպագուին՝ հայտնելով, որ Սուարեսն այդ դրվագում իրեն չէ շրջանցել (տեսանյութ)

Տրանսֆերներ, որոնք կփոխեն եվրոպական ֆուտբոլը. VNews-ի նոր նախագիծը

Չիլիի հավաքականի դարպասապահը շատ կտրուկ է պատասխանել Մեսիին

#Ոսկե_թիմ_5. «Ռեալի» չեմպիոնական կազմը 2011/2012 մրցաշրջանում. «Ռեկորդաց ռեկորդ»