«Ալաշկերտն» Անթալիայում հաղթանակ է տոնել, «Լոռին»՝ ոչ-ոքի խաղացել - VNews
Բաժիններ

«Ալաշկերտն» Անթալիայում հաղթանակ է տոնել, «Լոռին»՝ ոչ-ոքի խաղացել

«Ալաշկերտն» իր առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել Անթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում։

Արամ Ոսկանյանի գլխավորած թիմը 1-0 հաշվով առավելության է հասել ղազախական «Օկժետպեսի» նկատմամբ, որը երկրի 1-ին դիվիզիոնի նախորդ առաջնության չեմպիոնն է և նոր մրցաշրջանում ելույթ է ունենալու Պրեմիեր լիգայում։ Գոլի հեղինակ է դարձել Արտակ Եդիգարյանը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ալաշկերտը» հանդիպումը սկսել է հետևյալ մեկնարկային կազմով՝ Օգնեն Չանչարևիչ, Գագիկ Դաղբաշյան, Դանիել Ստոյկովիչ, Տարոն Ոսկանյան, Մլադեն Զելկովիչ, Արտակ Գրիգորյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Եդիգարյան, Էդգար Մանուչարյան, Ուրոշ Նենադովիչ, Գլաուսիո։

Անթալիայում ուսումնամարզական հավաք է անցկացնում նաև «Լոռին»։

Ինչպես հաղորդում է վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունը, Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմն այնտեղ առաջին ստուգողական խաղում մրցել է Դանիայի 1-ին դիվիզիոնի (երկրի հեղինակությամբ 2-րդ առաջնություն) ընթացիկ առաջնությունում 6-րդ տեղը զբաղեցնող «Ֆրեմադ Ամագերի» հետ: Հաշիվը չի բացվել՝ 0-0։

«Լոռին» խաղադաշտ է մտել հետևյալ մեկնարկային կազմով՝ Արսեն Սիուկաև, Դեու Դոսա Օլատունջի, Հայկ Իշխանյան, Էկերեուկե Էկեմինի, Նանա Կվամե Անտվի, Ուգոչուկվու Իվու, Իբրահիմ Ֆուսեինի, Ստեֆան Ադջումանի, Իսահ Ալիյու, Դարկո Ենոք, Ջոնել Դեսիրե:

Երկրորդ խաղակեսում փոխարինման են մտել Վլադիմիր Բաբայանը, Արամ Քոչարյանը, Արման Մկրտչյանը, Դևիդը և փորձաշրջան անցնող ֆուտբոլիստ։

Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բարձրագույն խմբի 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Բարձրագույն խումբ. 18-րդ տուրի լավագույն 3 գոլերը (տեսանյութ)

«Արարատը» հաղթեց 300-րդ անգամ, Իշխանյանի և Բադոյանի հոբելյանական խաղերը

Անհաշտ պայքար, բազմաթիվ գոլային պահեր, մեկ դիպուկ հարված․ VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտ» – «Նոա» խաղից

«Նոան» Մայրովիչի գոլի շնորհիվ հաղթեց «Ալաշկերտին» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Լոռին» հաղթեց «Շիրակին» արտագնա խաղում (տեսանյութ)

Հայաստանի վերսկսված առաջնության առաջին գոլը (տեսանյութ)

Խոակին Կապառոսը Իսպանիայից հետևում է «Շիրակ» – «Լոռի» հանդիպմանը (լուսանկար)

«Շիրակ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Բարձրագույն խումբ. Ինչ կորուստներով են թիմերը վերադառնում առաջնություն (տեսանյութ)

Չեմպիոնի և փոխչեմպիոնի սկզբունքային խաղը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ 18-րդ տուրին ընդառաջ

«Ես առաջին անգամ ձյուն տեսա, ինքս էի լվանում մարզահագուստս». Հեբեր Արաուխոն հիշել է «Ալաշկերտում» անցկացրած օրերը

Բարձրագույն խմբի 9 ակումբի շնորհվել է ՈւԵՖԱ-ի արտոնագրեր

Բարձրագույն խմբի 6 ակումբ կստանա ԵՎՐՈ 2020 «Ակումբային մասնակցության վճարները»

Հայկական ակումբների թոփ-5 գոլերը եվրագավաթներում 2015-19թթ. (տեսանյութ)