fbpx
Բաժիններ

Արաս Օզբիլիսը 2019-ին առաջին անգամ ամբողջական խաղ է անցկացրել «Վիլլեմ II»-ում

Հայ ֆուտբոլիստները՝ արտասահմանում

Հունվարի 16-ին Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների՝ արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստների մասնակցությամբ կայացած պաշտոնական հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները․

Հոլանդիայի Էրեդեվիզե, 22-րդ տուր․ «Վիտես» 3-2 «Վիլլեմ II»Արաս Օզբիլիսը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Հայ ֆուտբոլիստը մեկնարկային կազմում էր նաև նախորդ տարի՝ «Վենլոյի» հետ մրցավեճում (1-2)՝ խաղադաշտում մնալով 58 րոպե։ Օզբիլիսը հոլանդական թիմում ամբողջական խաղ վերջին անգամ անցկացրել էր 2018 թվականի դեկտեմբերի 8-ին, երբ առաջնության շրջանակում մրցել էր «Հերենվենի» հետ (1-5)։ «Վիլլեմ II»-ը 18 թիմի պայքարում 11-12-րդ հորիզոնականներն է բաժանում «Զվոլեի» հետ։

Կիպրոսի Բարձրագույն խումբ, 21-րդ տուր․ «Էնոսիս» 1-1 «Պաֆոս»․ Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է ամբողջ խաղին։ «Էնոսիսը» 12 թիմի պայքարում ընթանում է 10-րդ հորիզոնականով։

Դանիայի Սուպերլիգա, 22-րդ տուր․ «Նորդշելանդ» 2-1 «Հոբրո»Էդգար Բաբայանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 75-րդ րոպեին, 54-րդ րոպեին զգուշացվել դեղին քարտով։ «Հոբրոն» զբաղեցնում է վերջին՝ 14-րդ հորիզոնականը։

Բելգիայի Բարձրագույն խումբ, 26-րդ տուր․ «Օստենդե» 1-1 «Էուպեն»Իվան Յագանը հայտավորված չի եղել հանդիպմանը։ «Էուպենը» 16 թիմի պայքարում 10-11-րդ տեղերն է կիսում «Մուսկրոնի» հետ։

Արգենտինայի Պրիմերա Բ (հեղինակությամբ 2-րդ առաջնություն), 16-րդ տուր․ «Բրաուն դե Ադրոգե» 0-1 «Տեմպերլեյ»Մաուրո Գևգեոզյանը խփել է հաղթական գոլը՝ 11-մետրանոց հարվածով մրցակցի դարպասը գրավելով մրցավարի կողմից ավելացված 6-րդ րոպեին։ Նա եղել է պահեստայինների նստարանին ու փոխարինման մտել 59-րդ րոպեին։ «Տեմպերլեյը» 25 թիմի պայքարում եզրափակում է լավագույն տասնյակը։

Հոլանդիայի 2-րդ դիվիզիոն (հեղինակությամբ 3-րդ առաջնություն), 22-րդ տուր․ ՎՎՍԲ 1-3 «Կատվեյկ»Նորայր Ասլանյանը 18-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ բացելով հանդիպման հաշիվը։ Հայ ֆուտբոլիստն ամբողջական խաղ է անցկացրել։ «Կատվեյկը» 18 թիմի պայքարում 3-4-րդ տեղերն է բաժանում «Կոնինկլիյկեի» հետ։

Գերմանիայի Մ19 Բունդեսլիգա, Հյուսիսային գոտի, 17-րդ տուր․ «Կարլ-Ցեյս» Մ19 1-3 «Համբուրգ» Մ19Երջանիկ Ղուբասարյանը մասնակցել է ամբողջ խաղին։ «Համբուրգ» Մ19-ը 14 թիմի պայքարում 6-րդ հորիզոնականում է։

Սլովակիայի Բարձրագույն խումբ, 19-րդ տուր․ «Զեմպլին Միխալովցե» 1-0 «Սերեդ»․ Հովհաննես Հարությունյանը և Արմեն Հովհաննիսյանը հայտավորված չեն եղել խաղին։ «Զեմպլին Միխալովցեն» 12 թիմի պայքարում եզրափակում է լավագույն հնգյակը։

Սլովակիայի Բարձրագույն խումբ, 19-րդ տուր․ «Ժիլինա» 1-1 «Սպարտակ Տռնավա»․ Վահան Բիչախչյանը բացակայել է հայտացուցակից, նա շարունակում է ապաքինվել վնասվածքից։ «Ժիլինան» 3-րդ հորիզոնականում է։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Էդգար Բաբայանը երկու գոլային փոխանցում է կատարել «Կոպենհագենի» դեմ խաղում (տեսանյութ)

Մխիթարյանը, Համբարձումյանը և Ռոնալդուն՝ ԵՎՐՈ2020-ի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

«Գյուլբուդաղյանցի դինաստիա․ Հենրիխ Առյուծ III»․ Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստների գնահատականը Բոսնիայի հետ խաղում

Հավաքականի լավագույն արդյունքը Եվրոներում, Գյուլբուդաղյանցն էլ կրկնեց Արթուր Պետրոսյանի ռեկորդային նվաճումը

«Կամոյին բարձր հատկանիշներ»․ Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստների գնահատականները՝ Իտալիայի հետ խաղից հետո

Պաշտոնական. Արաս Օզբիլիսը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

Տարխանովը հաստատել է. Օզբիլիսն ու Սիչովը տեղափոխվում են «Փյունիկ»

Հավաքականի 2 պաշտպաններ՝ գոլային փոխանցումների հեղինակ (տեսանյութ)

Օզբիլիսն ու «Բեշիքտաշը» խզել են պայմանագիրը

Մարկոս Պիզելիի առաջին «զոհը» Կամո Հովհաննիսյանի թիմն էր (տեսանյութ)

Էդգար Բաբայանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել, «Հոբրոն»՝ տոնել առաջին հաղթանակը (տեսանյութ)

«Հոբրոն» գոլառատ խաղում ոչ-ոքի խաղաց, Էդգար Բաբայանը մասնակցեց խաղին

Համբարձումյանի ապագայի շուրջ վերջապես հստակություն կա

«Հոբրոն» կրկին ոչ-ոքի խաղաց, Բաբայանը մասնակցեց ամբողջ խաղին

Էդգար Բաբայանը Դանիայի Սուպերլիգայի մեկնարկային խաղում շքեղ գոլային փոխանցում է կատարել (տեսանյութ)

«Բեշիքտաշում» Արաս Օզբիլիսին վերջին հնարավորությունն են տվել