fbpx

Գրիզման․ «Մեր խաղաոճը ձանձրալի՞ է․ այն մեզ հաջողություն է բերում»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը հարցազրույց է տվել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին և խոսել թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի դավանած խաղաոճի մասին։

«Սիմեոնեի խաղաոճը տարբերվում է նրանից, ինչին ես սովոր էի «Ռեալ Սոսյեդադում»։ Նրա օրոք պաշտպանությանը միտված ավելի շատ աշխատանք կա կատարելու տակտիկայի տեսանկյունից։ Ստիպված էի սովորել, հայացք նետել թիմակիցներիս և նրանց լսել։ Մի քանի ամիս անց արդեն խաղում էի հիմնական կազմում։ Ինձ դուր է գալիս նրա խաղաոճը։ Փորձում եմ այն հրամցնել նաև մեր նորեկներին։ Մարդիկ կարծում են՝ այդ խաղաոճը ձանձրալի՞ է․ այն մեզ հաջողություն է բերում, և չենք պատրաստվում դրանից հրաժարվել։

Հարձակվողի համար սկզբից դժվար է ընդունել Սիմեոնեի պահանջները, քանի որ դու սովոր չես դրան։ Այստեղ այնպես չէ, որ հարձակվողը մնա առջևում և սպասի գնդակի։ Բոլորը պետք է աշխատեն և պաշտպանությունում օգնեն մեկմեկու։ Հարկավոր է գնդակներ խլել մրցակիցներից։ Աստիճանաբար սկսում ես հաճույք ստանալ գնդակ խլելուց, սահանկումից կամ հաղթած մենապայքարից։ Այդ ամենը վստահություն է հաղորդում, երբ գնդակը քեզ մոտ է։

«Ատլետիկոյում» մնալու որոշում կայացրի, որովհետև ինձ զգում եմ նախագծի կարևոր մասնակից։ Առանցքային գործոններ են մարզչի, ակումբի և խաղընկերների աջակցությունը։ Գիտեմ, որ այստեղ ինձ պատասխանատու դեր է վստահված։ Կանեմ ամեն հնարավորը, որպեսզի օգնեմ թիմին հասնելու առավելագույն արդյունքների»,- ասել է աշխարհի չեմպիոն ֆրանսիացին։

Գրիզմանը շրջանցեց Տորեսին «Ատլետիկոյի» պատմության էջերից մեկում

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ատլետիկոն» ցանկանում է գնել «Բարսելոնայի» «մղձավանջին»

Ֆրանսիացի ամենաբարձր վարձատրվող թոփ 10 մարզիկները

Էմրե Ջան․ «Սիմեոնեի ժեստից հետո Ռոնալդուն կարող էր տոնել մեր հաղթանակը, ինչպես ցանկանար»

ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել պատժել Ռոնալդուին Սիմեոնեին ուղղված ժեստի համար

«Մանչեսթեր Սիթին» մոտ է «Ատլետիկոյի» աստղին ձեռք բերելուն

Գրիզմանին գնելու նոր հավակնորդներ են հայտնվել

Գրիզմանի հրաժարագինը հուլիսի 1-ին կնվազի 80 մլն եվրոյով

10 ֆուտբոլիստ, որ արժանացել է մրցակցի երկրպագուների ծափահարություններին

ՊՍԺ-ն Նեյմարի կամ Մբապեի հեռանալու դեպքում աստղային տրանսֆեր կիրականացնի

ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Ռոնալդուի դեմ

«Բարսելոնան» վերջնական որոշում է կայացրել Գրիզմանի տրանսֆերի վերաբերյալ

ESPN․ Գրիզմանն իր ծառայություններն է առաջարկել եվրոպական գրանդերին

Հերթական փորձը․ «Բարսելոնան» կլորիկ գումար է պատրաստել Գրիզմանի համար

Սիմեոնեի սաները միավորներ կորցրին «Ատլետիկների» պայքարում (տեսանյութ)

«Ատլետիկոն» բողոքել է. Ռոնալդուն կարող է բաց թողնել «Այաքսի» դեմ խաղերը

ՈւԵՖԱ-ն կարող է կարգապահական գործ հարուցել Ռոնալդուի դեմ