Թոփ-10. Հայաստանի առաջնություններում բոլորից շատ խաղ անցկացրած ֆուտբոլիստները - VNews
Բաժիններ

Թոփ-10. Հայաստանի առաջնություններում բոլորից շատ խաղ անցկացրած ֆուտբոլիստները

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունների անցկացման 27-ամյա պատմության ընթացքում ընդամենը 12 ֆուտբոլիստի է հաջողվել հատել 300 խաղի սահմանագիծը: Ֆուտբոլիստներից ոմանց նման ցուցանիշի հասնելուն խանգարել են ոչ կայուն ելույթներն ու վնասվածքները, մյուսներն էլ իրենց կարիերայի ընթացքում հանդես են եկել նաև արտերկրում:

Գործող ֆուտբոլիստներից այդ ցուցանիշին առավել մոտ է «Բանանցի» 31-ամյա կիսապաշտպան Արամ Բարեղամյանը, ով Բարձրագույն խմբում 276 խաղ է անցկացրել: Նա 300-րդ խաղի հոբելյանը կարող է նշել այս տարվա աշնանը: Կայուն ելույթների դեպքում հաջորդ տարի նման ցուցանիշ կարող են գրանցել նաև «Արցախի» 33-ամյա ավագ Վահագն Մինասյանը (265 խաղ), 32-ամյա գանձասարցի Գևորգ Նռանյանը (258) և 31-ամյա ալաշկերտցի Արտակ Գրիգորյանը (257):

VNews.am-ը ներկայացնում է ՀՀ առաջնությունների 10 ամենափորձառու ֆուտբոլիստներին:

10. Նորայր Գրիգորյան՝ 319 խաղ

«Կոտայք» (2001-2005թթ.)՝ 89, «Գանձասար» (2006, 2011թթ.)՝ 48, «Ուլիս» (2008-2010, 2012/13թթ.)՝ 92, «Արարատ» (2012/13-2013/14, 2015/16-2016/17թթ.)՝ 67, «Բանանց» (2014/15թթ.)՝ 23

Պաշտպանությունում հուսալի խաղով աչքի ընկնող Նորայր Գրիգորյանը, լավ տիրապետելով գլխով խաղին, ստանդարտ դրությունների խաղարկման ժամանակ մշտապես մրցակցի տուգանային հրապարակում էր: Նա նաև տիրապետում էր եզրային գծից երկար նետումների՝ գնդակն ուղարկելով մրցակցի տուգանային հրապարակ:

Նորայր Գրիգորյանը Բարձրագույն խմբում կարիերան սկսել է Աբովյանի «Կոտայքում», որի լուծարումից հետո սկսել է թիմից թիմ դեգերումները: Նրա համար առավել հաջող են եղել 2009-2010թթ. «Ուլիսի» կազմում ունեցած ելույթները՝ 2 տարի անընդմեջ արժանանալով բրոնզե մեդալի: 2011թ. Գրիգորյանը բրոնզե մրցանակակիր է դարձել նաև «Գանձասարում»: Իսկ 2014թ. «Բանանցում» նա վայելել է Սուպերգավաթի նվաճման բերկրանքը:

9. Արտյոմ Ադամյան՝ 320 խաղ

«Դինամո» (2000-2002թթ.)՝ 56, «Միկա» (2002-2008թթ.)՝ 142, «Ուլիս» (2008-2012/13թթ.)՝ 122

Արտյոմ Ադամյանը 300-րդ խաղի հոբելյանն ամենաերիտասարդ տարիքում նշած ֆուտբոլիստն է: 2012թ. մայիսի 5-ին «Ուլիսի» կազմում «Բանանցի» հետ իր համար հոբելյանական խաղի օրն Ադամյանը 31 տարեկան 246 օրական էր:

Բարձրագույն խմբում անցկացրած առաջին իսկ մրցաշրջանից Ադամյանն իր հաստատուն տեղը զբաղեցրեց «Դինամոյի» հիմնական կազմում՝ հետագայում դառնալով նաև «Միկայի» և «Ուլիսի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը:

Հիմնականում գործելով հարձակման գծում` Ադամյանն աչքի է ընկել իր արդյունավետ խաղով: Նա յուրօրինակ ռեկորդի հեղինակ է՝ հանդիսանալով Բարձրագույն խմբում «Միկայի» (43 գոլ), «Ուլիսի» (29) և «Դինամոյի» (13) բոլոր տարիների լավագույն ռմբարկուն:

Ֆուտբոլային կարիերայում իր ամենամեծ հաջողությանն Ադամյանը հասել է 2011թ.՝ «Ուլիսում» դառնալով Հայաստանի չեմպիոն: Մինչ այդ, նա «Ուլիսի» կազմում երկու անգամ բրոնզե մրցանակակիր էր դարձել: Իսկ առավել շատ տիտղոսների Ադամյանն արժանացել է «Միկայում»՝ 2-ական անգամ դառնալով արծաթե և բրոնզե մեդալակիր, 3 անգամ պատվո շրջան կատարելով Հայաստանի գավաթով, մեկ անգամ՝ Սուպերգավաթով:

Թոփ-10. Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

Լուսանկարում՝ ձախից

8. Կարեն Ալեքսանյան՝ 324 խաղ

«Շիրակ-2» (1998թ.)՝ 18, «Շիրակ» (1999-2003, 2011-2016/17թթ.)՝ 242, «Փյունիկ» (2004թ.)՝ 22, «Բանանց» (2008թ.)՝ 4, «Ուլիս» (2009-2010թթ.)՝ 38

Կարեն Ալեքսանյանը «Շիրակի» իր մի քանի թիմակիցների պես աչքի է ընկել ֆուտբոլային երկարակեցությամբ: Նա Բարձրագույն խմբում կարիերան սկսել է դեռ 18 տարեկանը չլրացած՝ փորձ ձեռք բերելով «Շիրակ-2»-ում, որից հետո տեղափոխվել է Գյումրիի գլխավոր թիմ:

Սկզբնական շրջանում հանդես գալով կիսապաշտպանությունում՝ նա ոչ միայն օգնում էր պաշտպաններին, այլև ակտիվորեն մասնակցում էր թիմի գրոհներին և հաջողությամբ եզրափակում դրանք: Պատահական չէ, որ Ալեքսանյանը «Շիրակում» առաջնության հանդիպումներում 40 գոլի հեղինակ է դարձել՝ եզրափակելով թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկուների տասնյակը:

Կարեն Ալեքսանյանը ՀՀ առաջնություններում «Շիրակում» գոլի հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստն է: 2016թ. ապրիլի 30-ին նա «Միկայի» դարպասը գրավել է 35 տարեկան 318 օրականում: Իսկ ֆուտբոլային կարիերան Կարեն Ալեքսանյանն ավարտել է 36 տարեկան 131 օրականում:

Կարեն Ալեքսանյանը հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներից մեկն է: Նա Հայաստանի եռակի չեմպիոն է, կրկնակի գավաթակիր և քառակի սուպերգավաթակիր, 4 անգամ դարձել է ՀՀ առաջնությունների արծաթե, 5 անգամ՝ բրոնզե մրցանակակիր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կորոնավիրուսի ստուգման թեստ է հանձնել

«Շիրակը» համակարգիչներով է ապահովել տեղի դպրոցներին

Երևանի ազգային հավաքական. Ինչու Հայաստանի մարզերում ֆուտբոլիստներ չեն ծնվում

Տիտո Ռամալյո. «Կապառոսը կարող է օգուտ տալ Հայաստանի հավաքականին»

Ովքեր են հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստները

Հայկական ակումբները ստացել են ՈւԵՖԱ-ի «համերաշխության վճարները»

Բերեզովսկի. «Եթե բանկիր Սարին դարձել է լավ մարզիչ, ապա դարպասապահը հաստատ կարող է դառնալ»

Թվեք Ֆուտբոլի Հայաստանի առաջնության մասնակից բոլոր թիմերը՝ 1992 թվականից սկսած. VNews-ի Quiz-ը

«Շիրակի» բժիշկը օգնում է պայքարել կորոնավիրուսի դեմ

Օգանան ընդամենը 9 ամսական էր, երբ Կասպարովը նորամուտը նշեց ՀՀ գավաթի մրցաշարում

Ալեքսանդր Գրիգորյան․ «Նոան» ամբողջապես արժանի հաղթանակ տոնեց» (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Հանգստություն չպետք է լինի․ երկրորդ խաղն ավելի ծանր է լինելու» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Լավ կպատրաստվենք երկրորդ խաղին․ պայքարելու ենք մինչև վերջ» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Այսօր ստեղծած գոլային պահերի քանակը կբավականացներ մի քանի հանդիպման համար» (տեսանյութ)

Նվազագույն հաշիվ գրանցվեց նաև VBet Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ մյուս խաղում (տեսանյութ)

VBet Հայաստանի գավաթ. «Ուրարտու» – «Նոա». Ուղիղ հեռարձակում, մեկնարկային կազմեր