fbpx
Բաժիններ

Հարոյանն ընդդեմ «Արարատի», «Շիրակը» հաղթեց ղազախական թիմին, «Արցախը»՝ վրացիներին

«Շիրակն» ընկերական հանդիպում է անցկացրել «Ակժայիկի» հետ, որը Ղազախստանի Պրեմիեր լիգայի նախորդ առաջնությունում զբաղեցրել է վերջին՝ 12-րդ հորիզոնականը, և նոր մրցաշրջանից հանդես է գալու մեկ դիվիզիոն ցածր։

Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմն առավելության է հասել 2-0 հաշվով։ Գյումրեցիների կազմում հաջողության են հասել Արամ Մուրադյանը և Դավիթ Ղանդիլյանը։ «Շիրակի» պատվիրակությունը վաղը կվերադառնա Գյումրի։

«Արարատը» մրցել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ուրալի» հետ, որը խաղացել է իր հիմնական կազմով: Ռուսական թիմը հաղթանակ է տոնել նվազագույն հաշվով։ «Ուրալի» կազմում հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը։

Աբրահամ Խաշմանյանը խաղադաշտ է դուրս բերել հետևյալ մեկնարկային կազմը՝ Միխայիլ Պետրուշչենկով, Ռաֆայել Սաֆարյան, Կևին Նտիկա Բոնդոմբե, Մատվեյ Գույգանով, Միխայիլ Կալուգին, Աբուբակար Գասամա, Դեյան Վուկոմանովիչ, Ռուսլան Ավագյան, Անդրեյ Յակովլև, Անդրանիկ Քոչարյան, Արտյոմ Սիմոնյան։

«Արցախն» էլ 2-1 հաշվով պարտության է մատնել «ՎԻԹ Ջորջիային», որը Վրաստանի 1-ին դիվիզիոնի նախորդ առաջնությունում գրավել է 2-րդ հորիզոնականը և նոր մրցաշրջանում հանդես է գալու Բարձրագույն խմբում։ Հայկական թիմից գոլերով աչքի են ընկել Կարեն Հարությունյանն ու Վարդան Բակալյանը։

Պաշտոնական․ Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկուն դարձավ Կամո Հովհաննիսյանի խաղընկերը

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Արարատը» կրկնեց վերջին 12 տարիների իր լավագույն արդյունքը, իսկ «Ուրարտուն» հակառեկորդ գրանցեց

Ալեքսանդր Տարխանով․ «Վաղուց հետաքրքրություն կա Յուրա Մովսիսյանի նկատմամբ»

Սերգեյ Բոյկո․ «Մեզ ձեռնտու էր «Փյունիկի» հետ հենց հիմա խաղալը»

«Արարատի» խելահեղ մեկնարկը․ 3-րդ «զոհը» «Փյունիկն» էր (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Ձգտելու ենք ժամանակի հետ առաջընթաց ունենալ․ հավատում ենք այս տղաներին» (տեսանյութ)

Վարդան Մինասյանը՝ «Նոայի» նկատմամբ հաղթանակի ու «Դյուդելանժի» հետ առաջիկա խաղի մասին (տեսանյութ)

Չեմպիոնի ծանր հաղթանակը եվրոպական ելույթից առաջ․ VNews-ի ֆոտոշարքը «Նոա» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից

«Արարատ-Արմենիան» 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց առաջնությունում (տեսանյութ)

«Նոա» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Նման խաղերում պետք է կարողանանք հաղթել խոշոր հաշվով»․ Մամուլի ասուլիս «Շիրակ» – «Երևան» հանդիպումից հետո

«Շիրակը» Գյումրիում 3 միավոր վաստակեց Բարձրագույն խմբի նորեկի հետ խաղում (տեսանյութ)

«Շիրակ» – «Երևան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Կմրցեն «Փյունիկը» և խոստումնալից մեկնարկ ունեցած «Արարատը»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 3-րդ տուրին ընդառաջ

Հայ ֆուտբոլիստների վառ խաղը «կուրացնում» է ղազախ երկրպագուներին (տեսանյութ)

Բարձրագույն խմբի 2-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը