fbpx
Բաժիններ

«Արարատ-Արմենիայի» պարզաբանումը Յուրա Մովսիսյանի վերաբերյալ տարածված լուրերի մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ «Արարատ-Արմենիայի» հարձակվող Իվայլո Դիմիտրովը պաշտոնապես վարձավճարով տեղափոխվել է ղազախական «Ժետիսու»։ Բուլղարացի ֆուտբոլիստի՝ այդ ակումբում փորձաշրջան անցնելու մասին հայտնի էր դարձել մի քանի օր առաջ։

Հաշվի առնելով, որ Դիմիտրովը խփած 10 գոլով հանդիսանում է Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն և մրցաշրջանի գարնանային հատվածի մեկնարկին մի քանի օր է մնացել, այս փաստը ենթադրությունների առիթ է հանդիսացել։

Ըստ ասեկոսեների՝ «Արարատ-Արմենիա» կարող է տեղափոխվել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը։ Ավելի վաղ նաև հայտնի էր դարձել, որ վերջինս դիտարկում է հայրենիքում խաղալու տարբերակը։

Դիմիտրովի հեռանալուն զուգորդվել է նաև այն փաստը, որ Մովսիսյանը գտնվում է Հայաստանում, ուստի խոսակցությունները նոր թափ են ստացել։

VNews.am-ն այս խոսակցությունների վերաբերյալ պարզաբանում է ստացել «Արարատ-Արմենիայի» գործադիր տնօրեն Էդուարդ Սարգսյանից։

«Շատ կցանկանայինք Յուրային տեսնել մեր կազմում, բայց տվյալ պահին դա միայն երկրպագուների խոսակցություններ են»,- ասել է Սարգսյանը։

Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Վարդան Մինասյանի և Արմեն Համբարձումյանի մամուլի ասուլիսը «Լինկոլն Ռեդ Իմպսի» հետ խաղից առաջ (տեսանյութ)

«Ջիբրալթարի հաղթանակը Հայաստանի նկատմամբ մեզ հիմա որևէ կերպ չի օգնի»․ «Լինկոլն Ռեդ Իմպսի» ներկայացուցիչների մամուլի ասուլիսը

Հայտնի են «Արարատ-Արմենիայի» հնարավոր 2 մրցակիցները Եվրոպա լիգայի 3-րդ փուլում

Podcast #2. Հայկական ակումբների մեկնարկը եվրագավաթների որակավորման առաջին փուլում

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Արարատ-Արմենիայի» մրցակիցը ԵԼ-ի 2-րդ որակավորման փուլում ու հանդիպումների ժամանակացույցը

Իլյա Անտոնով. «Մենք պարտվեցինք ոչ թե ամբողջ խաղը, այլ 2-րդ կեսի առաջին 15 րոպեները» (տեսանյութ)

Վարդան Մինասյան. «Մեր հակահարձակումը լավ չստացվեց» (տեսանյութ)

Ֆուտբոլիստ, որը հայկական ակումբների «դահիճն» է դարձել եվրագավաթներում

«Արարատ-Արմենիան» պարտվեց ԱԻԿ-ին և լքում է պայքարը Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» կրճատում է հաշվի տարբերությունը՝ 1-3 (տեսանյութ)

ԱԻԿ – «Արարատ-Արմենիա». 15 րոպեում հայկական թիմը հայտնվեց ծայրահեղ ծանր վիճակում (տեսանյութ)

ԱԻԿ – «Արարատ-Արմենիա». Տանտերերը երկրորդ գնդակն են խփում (տեսանյութ)

ԱԻԿ – «Արարատ-Արմենիա». Երկրորդ կեսի մեկնարկում տանտերերը բացում են հաշիվը (տեսանյութ)

ԱԻԿ – «Արարատ-Արմենիա». Բոլոր հարցերի պատասխանը՝ երկրորդ խաղակեսում

ԱԻԿ – «Արարատ-Արմենիա». Մեկնարկային կազմեր