fbpx

Ադամյանը Մխիթարյանից ետ չմնաց․ հայ ֆուտբոլիստը գրավել է «Համբուրգի» դարպասը (տեսանյութ)

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայի 23-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթանակ է տոնել «Համբուրգի» նկատմամբ։

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը 74-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ հավասարեցնելով հաշիվը, ինչից հետո «Յան Ռեգենսբուրգը» նաև հաղթական գնդակն է խփել։ «Համբուրգը» հանդիպումն ավարտել է 9 հոգով, քանի որ ֆուտբոլիստներից 2-ը հեռացվել են խաղադաշտից։

Ադամյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել մրցավարի կողմից ավելացված ժամանակի 1-ին րոպեին։ Սա հայ խաղացողի առաջին գոլն էր 2019 թվականին։ Ինչ վերաբերում է 2-րդ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությանը, ապա Ադամյանը դարձել է 8 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հետաքրքիր է, որ հայ ֆուտբոլիստը «Համբուրգի» հետ առաջին խաղաշրջանում կայացած արտագնա խաղում աչքի էր ընկել հեթ-տրիքով, իսկ «Յան Ռեգենսբուրգը» հաղթանակ էր տոնել 5-0 հաշվով։

«Յան Ռեգենսբուրգը» 18 թիմի պայքարում 33 միավորով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։

Մխիթարյանը չխնայեց մրցակցին․ «Արսենալը» հաղթանակ տոնեց «Սաութհեմփթոնի» նկատմամբ (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Սարգիս Ադամյանն արժանացել է «Յան Ռեգենսբուրգի» լավագույն ռմբարկուի մրցանակին

Սարգիս Ադամյանն իր վերջին հանդիպումն է անցկացրել «Յան Ռեգենսբուրգում»

Ինչ տեսք կարող է ունենալ «Հոֆենհայմի» մեկնակային կազմը Սարգիս Ադամյանի հետ (նկար)

«Հոֆենհայմի» փառահեղ ուղին, Ադամյանի ապագա մարզչի մոտեցումներն ու կյանքի դաժան փորձը

Ադամյան․ «Մխիթարյանն ինձ շնորհավորեց և ասաց, որ շատ կարևոր քայլ եմ կատարել»

«Հոֆենհայմի» սպորտային տնօրեն. «Սարգիսը գրավեց մեր ուշադրությունը իր արտառոց արագությամբ»

Սարգիս Ադամյան. «Երազում եմ հաղթել Բունդեսլիգան, «Հոֆենհայում» կան բոլոր պայմանները»

Որքան է արժեցել Սարգիս Ադամյանի տրանսֆերը «Հոֆենհայմին»

Պաշտոնական. Սարգիս Ադամյանը՝ Բունդեսլիգայում

Սարգիս Ադամյանը դուբլ գրանցեց «Քյոլնի» դեմ խաղում (տեսանյութ)

Ադամյանը գրավեց «Քյոլնի» դարպասը (տեսանյութ)

Սարգիս Ադամյանի ծառայություններով հետաքրքրված է «Հոֆենհայմը» և ռուսական ակումբներ

«Ռեգենսբուրգը» պարտվեց, Սարգիս Ադամյանը խփեց իր թիմի միակ գոլը (տեսանյութ)

Հերթական բեղմնավոր շաբաթը մերոնց կողմից․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Ադամյանը գոլային փոխանցումին նաև գոլ ավելացրեց, բայց «Ռեգենսբուրգը» պարտվեց գոլառատ խաղում (տեսանյութ)

Ադամյանը շարունակում է հիացնել․ 10-րդ գոլային փոխանցումն ընթացիկ առաջնությունում (տեսանյութ)