-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կասեմիրոն պատասխանել է այն հարցին, թե հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալն «Արքայական» ակումբից արդյոք անդրադարձել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» հետ պատասխան խաղում գրանցված արդյունքի վրա (0-3)։
«Չենք կարող խոսել նրանց մասին, որոնք այժմ այստեղ չեն։ Ռոնալդուն չի խաղում «Ռեալում», իսկ Բենզեման մեկ շաբաթ առաջ աշխարհի լավագույն հարձակվողն էր։ Այժմ պետք է համառ պայքար մղենք մեր անվան համար։
Չկարողացանք գոլ խփել, սակայն շատ լուրջ պայքար մղեցինք ու ստեղծեցինք գոլային պահեր։ Բայց եթե դու չես օգտագործում քո հնարավորությունները, ապա մրցակիցը կարող է քեզ համար խնդիրներ ստեղծել։
Անընդունելի եմ համարում քննադատության սլաքները Վինիսիուսի կողմն ուղղելը։ Նա իսկական մարտիկ է ու ոչնչից չի վախենում։ Վինիսիուսի ցուցադրած խաղամակարդակը տպավորում է, հատկապես եթե նկատի ունենանք նրա տարիքը»,- Կասեմիրոյի խոսքերը մեջբերում է Marca-ն։
34-ամյա Ռոնալդուն նախորդ ամռանը 117 մլն եվրոյի դիմաց համալրել է «Յուվենտուսի» շարքերը։
Կլասիկոյի ժամանակ թալանել են Բենզեմայի տունը
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո