fbpx
Բաժիններ

ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել Սերխիո Ռամոսի վերաբերյալ

ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն ուսումնասիրել է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի վերաբերյալ գործը։ Իսպանացի ֆուտբոլիստը մեղադրվում էր Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Այաքսի» հետ առաջին խաղում (2-1) դեղին քարտ միտումնավոր ստանալու մեջ։

Կոմիտեն որոշում է ընդունել Ռամոսին որակազրկելու 2 հանդիպումով, մինչդեռ նա ստացած դեղին քարտերի քանակի պատճառով պետք է բաց թողներ ընդամենը մեկ մրցավեճ։ Այդպիսով, իսպանացին չի մասնակցի ոչ միայն «Այաքսի» հետ պատասխան խաղին, այլև 1/4 եզրափակիչ առաջին հանդիպմանը, եթե «Ռեալը», իհարկե, հայտնվի եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի այդ փուլում։

Հետաքննություն անցկացնելու պատճառ էին հանդիսացել Ռամոսի խոսքերը։ Վերջինս հարցազրույցի ժամանակ խոստովանել էր, որ միտումնավոր է ստացել դեղին քարտ, որպեսզի մեկխաղյա որակազրկում «ձեռք բերի» Չեմպիոնների լիգայի վաղ փուլում։ Նա 89-րդ րոպեին խախտել է կանոններն ամստերդամյան ակումբի հարձակվող Կասպեր Դոլբերգի նկատմամբ։ Ռամոսն ավելի ուշ հերքել է սեփական խոսքերը։

«Արքայական» ակումբի ավագն անցյալում արդեն ունեցել է դեղին քարտեր միտումնավոր ստանալու փորձ՝ դա անելով 2010 և 2013 թվականներին։ Պատիժը նրան թույլ է տվել բաց թողնելու հաջորդ հանդիպումը, որը չի ունեցել մարզական նշանակություն։

Մոդրիչը «որսում» է Մեսիին․ Տարիներ առաջ տեղի էր ունեցել հակառակը

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մարսելո. «Նոր տրանսֆերների կարիք չունենք»

Կյանքը Ռոնալդուի հետ ու առանց նրա. «Ռեալի» խոսուն վիճակագրությունը

«Ռեալն» առաջիկա օրերին նորից կբանակցի ՊՍԺ-ի հետ

«Ռեալը» 818 օր անց կրկին գերազանցում է «Բարսելոնային» մրցաշարային աղյուսակում

Կասեմիրոն որևէ կասկած չունի՝ Գարեթ Բեյլը պետք է շարունակի ելույթները «Ռեալում»

Զիդանը նորություն է հայտնել Բեյլի ապագայի վերաբերյալ

«Ռեալը» 10 հոգով տպավորիչ հաղթանակ տարավ «Սելտայի» նկատմամբ (տեսանյութ)

Թոնի Կրոսի անզուգական գոլը «Սելտայի» հետ խաղում (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը՝ «Սելտայի» դեմ խաղում

Ինչ նշանակություն ունի Կոուտինյոյի տրանսֆերը Բեյլի և Նեյմարի ապագայի հարցում

Զիդանն ասել է իր խոսքը Նեյմարի տրանսֆերի հետ կապված

«Ռեալի» հարձակվողը նոր գնորդ ունի

«Ռեալի» մեկնարկն ու անգլիական սուպերխաղերը. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Սելտայի» հետ հանդիպման համար

Զիդան․ «Լա լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է»

Ազարը վնասվածք է ստացել ու չի խաղա «Սելտայի» դեմ