fbpx

Վերջապես խոսեց․ Իկարդին մեղմ տոնով «կծել» է «Ինտերի» ղեկավարությանը

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին հրապարակում է կատարել ինստագրամյան իր էջում։

«Ամենածանր պահերին է դրսևորվում իսկական սերը։ Եվ այդպիսի պահերին ես միշտ մնացել եմ «Ինտերում» և «Ինտերի» հետ։

Չնայած տեղի ունեցած ամենին, ես միշտ մնացել եմ։ Ինձ պահել է ակումբի գույների նկատմամբ սերը, ինչի հետևանքով մերժել եմ այլ ակումբների առաջարկները։ Խաղացել եմ ցավերով։ Հանդիպումների ավարտից հետո տանջվում էի ցավերից, սակայն միշտ ցանկանում էի ասպարեզ դուրս գալ։ Տրամադրվում էի դուրս գալ խաղադաշտ, որպեսզի օգնեի «Ինտերին»։

Ես այդ սերը փոխանցել եմ երեխաներին։ Նրանց սովորեցրել եմ, որ հաղթելը բարդ է, իսկ «Ինտերի» հետ դա անելը յուրահատուկ է։ Այդ զգացողությունը կհասկանան միայն «Ինտերի» երկրպագուները։ Իմ տանը բոլորը սովորել են սիրել այս ակումբը։ Մենք երազանք իրականացրինք, թիմին վերադարձրինք Չեմպիոնների լիգա։

Ինքս եմ դատապարտել նրանց, ովքեր դժվարությունների ժամանակ փորձել են հեռանալ թիմից առաջին իսկ հնարավորության դեպքում։ Գիտեմ՝ ինչ է նշանակում սիրել «Ինտերը»։ Բայց, ինչպես ասել էի, իմ բոլոր զոհաբերությունները եղել են հանուն ակումբի և նրա գույների նկատմամբ սիրո։

Իսկ հիմա ես չգիտեմ՝ կա՞ սեր «Ինտերի» և իմ նկատմամբ որոշ մարդկանց կողմից, որոնք ակումբում որոշումներ են կայացնում։ Չգիտեմ՝ ունե՞ն այդ մարդիկ կամք, որպեսզի լուծեն իրավիճակն «Ինտերի» նկատմամբ սիրուց դրդված։ Ընտանիքում շատ բան կարելի է հաղթահարել հանուն սիրո, սակայն հարգանք պետք է լինի միշտ»,- գրել է Իկարդին իր էջում։

Արգենտինացին ավելի վաղ զրկվել էր միլանյան թիմի ավագի թևկապից ակումբի ղեկավարության և գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետիի որոշմամբ։ «Ինտերը» նման քայլի է գնացել մի քանի հանգամանքների հետևանքով, այդ թվում՝ ֆուտբոլիստի գործակալի և կնոջ՝ Վանդա Նարայի՝ ակումբի ղեկավարության հասցեին բացասական մեկնաբանությունների։

Իկարդին այդ ամենից հետո առայժմ խաղադաշտ դուրս չի եկել թիմի կազմում։ «Ինտերը» նախ հայտարարել էր՝ պատճառը վնասվածքն է, իսկ այնուհետև հաղորդվել էր՝ ֆուտբոլիստը որոշ խնդիրներ ունի, որոնց վերաբերյալ ավելին այս պահի դրությամբ հայտնի չէ։

Վանդա Նարա. «Ես հեղափոխական եմ մաչոների աշխարհում»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Առանց Իկարդիի․ Արգենտինայի հավաքականի վերջնական հայտացուցակն Ամերիկայի գավաթի համար

Սամուել Էտո՛Օ. «Չեմ կարող համեմատել Գվարդիոլային ու Մոուրինյոյին»

«Նապոլին» խոշոր հաշվով պարտության մատնեց «Ինտերին» (տեսանյութ)

Սկալոնին չի հայտավորի իր աստղային հարձակվողին Ամերիկայի գավաթի համար

Իկարդիի համոզիչ պատասխանը «Յուվենտուս» հավանական տեղափոխության մասին լուրերին

2 իտալական գրանդեր հետաքրքրված են Ալեքսիս Սանչեսով

«Ատլետիկոն» Գրիզմանին փոխարինելու 3 տարբերակ է դիտարկում

Անտոնիո Կոնտեն համաձայնեցրել է «Ինտերի» հետ պայմանագիրը, բայց դեռ չի ստորագրել այն

«Ինտերը» հետնապահի նկատմամբ հաղթանակի շնորհիվ կրկին 3-րդ հորիզոնականում է (տեսանյութ)

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը մոտ է ակումբից հեռանալուն

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել «Ինտեր»

«Ինտերն» ու «Յուվենտուսը» պատրաստվում են աղմկահարույց տրանսֆերի

Կոնտեին սպասում են Իտալիայում, բայց նա այլ առաջարկի է սպասում

Վանդա Նառա․ «Իկարդին Սպալետիից երիտասարդ է, նա կմնա «Ինտերում» 150 տարի»

«Ինտերն» ու «Յուվենտուսը» բավարարվեցին ոչ-ոքիով (տեսանյութ)

Ռոնալդուն գեղեցիկ հարվածով խփեց իր 600-րդ գոլը ակումբային մակարդակում (տեսանյութ)