fbpx

Արաս Օզբիլիսն իր հարազատ թիմի դեմ կխաղա Հոլանդիայի գավաթի եզրափակիչում

Հոլանդիայի գավաթ, կիսաեզրափակիչ, 28․02․19 23։45

«Վիլլեմ II» 1-1 «ԱԶ Ալկմար» (հիմն․ և լր․ ժ․)

Գոլերը՝ 0-1՝ Ստենգս 23՛, 1-1՝ Իսակ 64՛

Հաղթողը որոշվել է 11-մետրանոց հարվածաշարով, որտեղ ավելի դիպուկ են գտնվել «Վիլլեմ II»-ի ֆուտբոլիստները՝ առավելության հասնելով 2-1 հաշվով։

Հայաստանի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը եղել է «Վիլլեմ II»-ի մեկնարկային կազմում և փոխարինվել առաջին խաղակեսի ավարտից անմիջապես հետո։

Այս թիմերն օրերս հանդիպել էին նաև Հոլանդիայի առաջնության շրջանակում, և «Վիլլեմ II»-ը հաղթանակ էր տոնել 2-1 հաշվով։ Ինչ վերաբերում է Օզբիլիսին, ապա նա այդ մրցավեճում մնացել էր պահեստայինների նստարանին։

Հավելենք, որ հայ ֆուտբոլիստի թիմի մրցակիցը գավաթի խաղարկության եզրափակիչում լինելու է «Այաքսը», որը կիսաեզրափակիչում 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Ֆեյենորդի» դարպասը։ Օզբիլիսը հենց «Այաքսի» սան է և այնտեղ է սկսել իր պրոֆեսիոնալ կարիերան։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Դե Լիգտը կատարել է ընտրությունը

«Բարսելոնան» դե Լիգտին գնելու պայքարում առաջ է անցել մրցակիցներից

«Յուվենտուսը» բանակցում է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային թիրախի հետ

Եվրոպայում միայն 4 թիմ կարող է «տրեբլ» նվաճել

Արաս Օզբիլիսը բարդ իրավիճակում է․ նա հավաքականին կմիանա առանց խաղային պրակտիկայի

«Յուվենտուսը» բանակցելու է «Այաքսի» հետ միմյանց միջև հանդիպման ժամանակ

Դե Յոնգ. «Երբ ես 10 տարեկան էի, Ռոնալդուն արդեն լավագույններից էր աշխարհում»

Կայացավ Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը

Օզբիլիսին այլևս չե՞ն վստահում․ հայ ֆուտբոլիստը բաց է թողել առաջնության ևս մեկ խաղ

«Ռեալին» դուրս թողած Տադիչը հայտնվել է եվրոպական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում

Անհավանական․ Սոլարիի ասուլիսը հետաձգվում է

ՈւԵՖԱ-ն բացատրել է, թե ինչու է հաշվել «Այաքսի» խփած 3-րդ գոլը

«Ռեալի» դեմ պատասխան խաղից հետո «Բարսան» որոշել է գնել «Այաքսի» ևս մեկ աստղի տրանսֆերը

Տոնի Կրոս․ «Ոչ ոք չի կարող 3 տարի անընդմեջ նվաճել ՉԼ-ի գավաթը»

Տադիչ. «Կփորձեմ համոզել ֆուտբոլիստներին մնալ «Այաքսում»

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին 2 պատասխան խաղերը՝ թվերով ու փաստերով