Արարատյան դերբի, Պետրոսյանը վերադառնում է Գյումրի․ Ինչո՞ւ է պետք ԲԽ-ի 20-րդ տուրին սպասել սրտի թրթիռով - VNews
Բաժիններ

Արարատյան դերբի, Պետրոսյանը վերադառնում է Գյումրի․ Ինչո՞ւ է պետք ԲԽ-ի 20-րդ տուրին սպասել սրտի թրթիռով

Վերսկսվում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամբողջ ինֆորմացիան, որ ձեզ պետք կգա մրցաշարի 20-րդ տուրի հանդիպումներին առավել տեղեկացված մոտենալու համար։

«ԱԼԱՇԿԵՐՏ» – «ՓՅՈԻՆԻԿ»

2 մարտի, ժ.14:00Երևան, «Նաիրի» մարզադաշտ

26 խաղ«Ալաշկերտը» հաղթել է 9 անգամ, «Փյունիկը»՝ 10, գրանցվել է 7 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 36-40

1-ին շրջան. 19.09.2018 «Ալաշկերտ» 1-2 «Փյունիկ»
Գոլերը՝ 0-1՝ Պետրոս Ավետիսյան 16՛, 1-1՝ Ղուկաս Պողոսյան 63՛, 11մ, 1-2՝ Մաքսիմ Ժեստոկով 74՛

2-րդ շրջան. 07.10.2018 «Փյունիկ» 0-1 «Ալաշկերտ»
Գոլը՝ Արտակ Դաշյան 62՛

«Ալաշկերտ»՝ 1-ին տեղ (33 միավոր), «Փյունիկ»՝ 3-րդ տեղ (27 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Մրցակիցների միջև կայացած առաջին շրջանի խաղում «Փյունիկին» վերջապես հաջողվեց վերջին 3 տարվա ընթացքում առաջին անգամ հյուրընկալվելիս հաղթել «Ալաշկերտին»: Մինչ այդ առաջնության նախորդ 7 հանդիպումներում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ շատ հաջող էր խաղացել «Փյունիկի» հետ՝ տոնելով 3 հաղթանակ, 4 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին անգամ «Փյունիկն» «Ալաշկերտին» հյուրընկալվելիս հաղթել էր 2015թ. սեպտեմբերի 27-ին՝ 4-1:

2․ Արամ Ոսկանյանի գլխավորությամբ երկրորդ շրջանում տոնած հաղթանակով «Ալաշկերտն» ընդհատեց ՀՀ առաջնություններում իր հետ մրցավեճում «Փյունիկի» 4 անպարտելի խաղերի շարքը: Այդ խաղերում «Փյունիկը» տոնել էր 2 հաղթանակ, նույնքան անգամ մրցավեճն ավարտել էր ոչ-ոքի: Նախորդ հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ «Ալաշկերտը» տոնել էր 2017թ. նոյեմբերի 24-ին՝ սեփական հարկի տակ հաղթելով Միհրան Մանասյանի խփած միակ գոլի շնորհիվ:

3․ Այս խաղում «Փյունիկում» նորամուտը նշելու դեպքում Սերգեյ Շևչուկը ոչ միայն կլինի հանդիպման ամենատարեց մասնակիցը, այլև կդառնա ՀՀ առաջնություններում «Փյունիկում» հանդես եկած ամենատարեց լեգեոնականը (33 տարեկան 257 օրական):

4․ «Ալաշկերտից» Միհրան Մանասյանի հեռանալուց հետո թիմի ներկայիս կազմի ֆուտբոլիստներից «Փյունիկի» հետ հանդիպումներում առավել արդյունավետ է գործել Արտակ Եդիգարյանը՝ խփելով 7 գնդակ: 2017թ. օգոստոսի 25-ին մրցակիցների միջև կայացած նախորդ առաջնության առաջին շրջանի խաղում (5-1) Արտակ Եդիգարյանը հեթ-տրիքի հեղինակ էր դարձել, որն առաջինն էր նրա ֆուտբոլային կարիերայում:

5․ Հանդիպմանը մասնակցելու դեպքում ալաշկերտցի Արթուր Եդիգարյանը թիմի կազմում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան՝ 11 գոլ:

«Փյունիկ»՝ Սարգիս Բալոյան, Կամո Հովհաննիսյան՝ 4-ական գոլ:

4-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չի մասնակցի ալաշկերտցի Արտակ Գրիգորյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Մելիքյանի առաջին հաղթանակն «Ալաշկերտում», որը պարգևեց եվրագավաթի ուղեգիր․ VNews-ի ֆոտոշարքը «Լոռիի» դեմ խաղից

«Ալաշկերտ» – «Լոռի» խաղում հայտնի դարձավ Եվրոպա լիգայի վերջին ուղեգրի տիրակալի անունը (տեսանյութ)

Խաղ՝ Եվրոպա լիգայի ուղեգրի համար․ «Ալաշկերտ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Նոա»-«Շիրակ» հանդիպման վիճելի դրվագները՝ ՀՖՖ մրցավարական բաժնի մեկնաբանությամբ

Կառլեն Մկրտչյանը նույնպես հեռացավ «Փյունիկից»

Վադիմ Բորեց․ «Չենք խախտել արդար խաղի կանոնները․ արեցինք այն, ինչ պետք էր» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» խաղավերջում հաղթանակ է կորզում և դառնում միանձնյա առաջատար (տեսանյութ)

«Նոան» խոշոր հաշվով հաղթեց «Շիրակին» և գլխավորում է Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տուր, որում թիմերը ոչ թե խաղալու են, այլ մարտնչելու․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 27-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Թովմաս Գրիգորյանի COVID-19 երկրորդ թեստի արդյունքը բացասական է

Էլ ե՞րբ էր եղել, որ միանգամից 3 թիմեր առաջնության ավարտից 2 տուր առաջ հավակնեին Հայաստանի չեմպիոնի կոչմանը

4 ֆուտբոլիստներ հեռացել են «Ուրարտուից»

«Փյունիկից» հեռացել է ևս մեկ ֆուտբոլիստ

Առաջնության մասնակից ֆուտբոլիստներից 2-ն են ԲԽ-ում ավելի շատ գոլ խփել, քան Գեղամ Հարությունյանը