fbpx

Կարապետյանն ավելացված ժամանակում 2 գոլ է խփել և իր թիմին փրկել պարտությունից

Լյուքսեմբուրգի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրում «Պրոգրես Նիդերկորնը» սեփական հարկի տակ ուժերն է չափել «Վիկտորիա Ռոսպորտի» հետ։ Հանդիպումն ավարտվել է արդյունավետ ոչ-ոքիով՝ 3-3։

Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը «Պրոգրեսի» կազմում դարձել է դուբլի հեղինակ։ «Վիկտորիա Ռոսպորտը» հաշվի մեջ առաջ է եղել 3-1 հաշվով, սակայն հայ ֆուտբոլիստը մրցավարի կողմից ավելացրած ժամանակում 2 անգամ գրավել է մրցակցի դարպասը և իր թիմին փրկել պարտությունից։ Առաջին գոլը գրանցվել է ավելացված 1-ին, մյուսը՝ 3-րդ րոպեին։

«Պրոգրեսն» «Էտելբրուկի» դեմ նախորդ տուրում կայացած մրցավեճում ևս պարտությունից խուսափել էր Կարապետյանի խփած գոլի շնորհիվ (1-1)։

«Պրոգրես Նիդերկորնը» 14 թիմի պայքարում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ մեկական խաղ պակաս անցկացրած առաջատարներ «Ֆոլան» ու «Յեունես Էշն» իրենց ակտիվում գրանցել են 30-ական միավոր։

«Հոբրոն» ոչ-ոքի է խաղացել, Էդգար Բաբայանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արտերկրում հանդես եկող 11 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

Հայերի բենեֆիսը. Կարապետյանը նույնպես աչքի է ընկնում գոլով

Հերթական բեղմնավոր շաբաթը մերոնց կողմից․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Ալեքսանդր Կարապետյանի գոլն օգնել է «Պրոգրեսին» կամային հաղթանակ տոնել

«Բոսնիացիների դեմ խաղում կարևորը կարգապահությունն է»․ Ալեքսանդր Կարապետյանն ու Էդգար Բաբայանը՝ առաջիկա խաղի մասին (տեսանյութ)

Ալեքսանդր Կարապետյանի դուբլը վերջին խաղում (տեսանյութ)

Հարձակվողներն անխնա «խոցում» են․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

3-րդ ռմբակոծիչը․ Ալեքսանդր Կարապետյանը նույնպես դարձել է գոլի հեղինակ

Ալեքսանդր Կարապետյանը՝ Յուրա Մովսիսյանի հետ մրցակցության մասին․ «Կարող ենք 2 հարձակվողով խաղալ»

Ալեքսանդր Կարապետյան․ «Զարմացած էի տարվա լավագույն ֆուտբոլիստների թվում հայտնվելու կապակցությամբ»

Բալեկյանը խաղաժամանակ է ստանում Արգենտինայում, Կարապետյանի հերթական գոլը

Ալեքսանդր Կարապետյանի հեթ-տրիկը «Ժենեսի» դեմ խաղում (տեսանյութ)

Հայկական ֆուտբոլային մենահամերգ Լյուքսեմբուրգում

Ալեքսանդր Կարապետյանի հեթ-տրիկը «Պրոգրեսին» օգնել է ջախջախել «Ժենեսին»

Տիգրան Բարսեղյանը «կորել» է տեսադաշտից, Արասի վերադարձը Հոլանդիայում

Մովսիսյանը նոր ռեկորդ սահմանեց, Մխիթարյանը հոբելյան նշեց