fbpx

«Շիրակի» դարպասը Գյումրիում «կախարդված» է, «Փյունիկի» պատմության ամենատարեց լեգեոնականը

Բարձրագույն խմբի 20-րդ տուրը՝ 10 փաստով

20-րդ տուրի հանդիպումներով վերսկսվեց 2018/19թթ. առաջնությունը: Մրցաշարի գարնանային հատվածում «Ալաշկերտի» անհաջող մեկնարկն ավելի սրեց պայքարը չեմպիոնության համար: «Փյունիկին», «Բանանցին» և «Արարատ-Արմենիային» հաջողվեց կրճատել միավորների տարբերությունն առաջատարից:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Դաշտի տերերն ու հյուրերը մեկական հաղթանակ տոնեցին, 2 խաղ ավարտվեց ոչ-ոքի: Առաջնությունում անցկացված 80 հանդիպումներում դաշտի տերերը 30 հաղթանակ են տոնել, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 29 անգամ, 21 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

Անդրեյ Տալալաևի օգնական Յուրի Նագայցևը՝ «Ալաշկերտի» նկատմամբ հաղթանակի ու թիմի նորեկների մասին (տեսանյութ)

Տուրն աչքի ընկավ բարձր արդյունավետությամբ. 4 խաղում խփվեց 10 գոլ: Առաջնության գարնանային հատվածի անդրանիկ գոլի հեղինակ դարձավ փյունիկցի Արթուր Միրանյանը՝ 3-րդ րոպեին գրավելով ալաշկերտցի Օգնեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը: Առաջնության մեկնարկից անցկացված 80 հանդիպումներում 177 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,21 գոլ մեկ խաղում:

2. «Ալաշկերտը» 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Մինչ այդ չեմպիոնն Արամ Ոսկանյանի օրոք անպարտելի էր՝ առաջնության 8 հանդիպումներում տոնելով 6 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի:

3. «Փյունիկն» ընդհատեց 2 անընդմեջ պարտությունների շարքն՝ ընթացիկ առաջնությունում հյուրընկալվելիս 2-րդ անգամ հաղթելով «Ալաշկերտին»: Իսկ մինչ այդ առաջնության նախորդ 7 հանդիպումներում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ շատ հաջող էր խաղացել «Փյունիկի» հետ՝ տոնելով 3 հաղթանակ, 4 խաղ ավարտելով ոչ-ոքի:

Աղյուսակի տարբեր բևեռներում գտնվող թիմերի համառ պայքարը․ VNews-ի ֆոտոշարքն «Արցախ» – «Բանանց» խաղից

4. Գյումրիում անցկացրած առաջնության արդեն 7-րդ անընդմեջ խաղում «Շիրակի» դարպասն անառիկ է մնում: Այդ հանդիպումներում գյումրեցիները տոնել են 4 հաղթանակ, 3 խաղ ավարտել են գոլազուրկ ոչ-ոքի: Վսևոլոդ Երմակովն ընթացիկ առաջնությունում 10-րդ անգամ դարպասն անառիկ պահեց և ընդգրկվեց «Շիրակի» դարպասապահների լավագույն տասնյակում:

Նա ցանկից դուրս թողեց Ռայմոնդ Զադուրյանին, որը 1994թ. առաջնության 21 հանդիպումներից 9-ում գոլ բաց չէր թողել: Յուրօրինակ ռեկորդակիրը թիմի դարպասապահների ներկայիս մարզիչ Արթուր Հովհաննիսյանն է, որը 1992թ. առաջնության 30 հանդիպումներից 21-ում դարպասն անառիկ է պահել:

5. Ժան-Ժակ Բուգուհին և Պետրոս Ավետիսյանը գոլերով նշանավորեցին իրենց նորամուտն «Արարատ-Արմենիայում»: Ընդ որում Բուգուհին դարձավ դուբլի հեղինակ՝ ՀՀ առաջնություններում գոլերի թիվը հասցնելով 25-ի:

Վարդան Մինասյանն ասում է՝ իր առջև դրվել են ամենաբարձր նպատակները, բայց «չեմպիոնություն» բառից խուսափում է (տեսանյութ)

Իսկ Պետրոս Ավետիսյանը դարձավ Բարձրագույն խմբում «Արարատ-Արմենիայում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ «Արարատի» դարպասը գրավելով 23 տարեկան 54 օրականում: Ավետիսյանը գերազանցեց Վլադիսլավ Օսլոնովսկու ցուցանիշը, որն իր գոլերի հաշիվը բացել էր «Արարատի» հետ կայացած երկրորդ շրջանի խաղում 23 տարեկան 265 օրականում:

6. ՀՀ առաջնություններում իրենց նորամուտի խաղում գոլերի հաշիվը բացեցին «Բանանցի» լեգեոնական Ալեքսանդր Գլիշիչը և արցախցի Դմիտրի Կլիմակովը: Նոր ակումբներում գոլերի հեղինակներ դարձան արարատցի Արտյոմ Սիմոնյանն ու փյունիկցի Դենիս Տալալայը, որոնք նախկինում արդեն վայելել էին խփած գոլի հաճույքը: Սիմոնյանը 3 գոլ էր խփել «Ալաշկերտում», իսկ Տալալայն աչքի էր ընկել 2015/16թթ. առաջնությունում «Միկայի» կազմում՝ գրավելով «Բանանցի» դարպասը:

7. Սերգեյ Շևչուկը դարձավ ՀՀ առաջնություններում «Փյունիկում» հանդես եկած ամենատարեց լեգեոնականը: «Ալաշկերտի» հետ խաղի օրը նա 33 տարեկան 257 օրական էր: Շևչուկը գերազանցեց Մաքսիմ Տրուսևիչի ցուցանիշը, ով «Ալաշկերտի» հետ խաղի օրը 33 տարեկան 213 օրական էր:

Աբրահամ Խաշմանյան․ «Մեր և մյուս թիմերի միջև տարբերությունն այն է, որ մենք ամբողջովին նոր թիմ ենք կառուցում» (տեսանյութ)

Շևչուկը նաև ընդգրկվեց ՀՀ առաջնություններում «Փյունիկում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ ցանկից դուրս թողնելով Կարեն Դոխոյանին (32 տարեկան 44 օրական): Միաժամանակ Շևչուկն ընդգրկվեց ՀՀ առաջնություններում մինչ օրս հանդես եկած ամենատարեց լեգեոնականների տասնյակում՝ ցանկից դուրս թողնելով նախկին ուլիսցի Գալակտիոն Զոիձեին (33 տարեկան 102 օրական):

8. Ընթացիկ առաջնությունում 34-ամյա Ստեփան Ղազարյանն առաջին անգամ պաշտպանեց «Բանանցի» դարպասը՝ թիմի կազմում անցկացնելով 140-րդ հանդիպումը: Այդ ցուցանիշը ռեկորդային է ՀՀ առաջնություններում 34 տարեկանում «Բանանցում» հանդես եկած ֆուտբոլիստների շրջանում: Մինչ այդ լավագույն արդյունքն ուներ Կարեն Սիմոնյանը, որն այդ տարիքում 2004թ. թիմի կազմում ընդհանուր առմամբ 53 խաղի էր մասնակցել:

9. «Բանանցի» 31-ամյա կիսապաշտպան Արամ Բարեղամյանն էլ թիմում անցկացրած խաղերի քանակով (153) տարիքային նոր ռեկորդ սահմանեց: Նա գերազանցեց Ստեփան Ղազարյանի ռեկորդային ցուցանիշը, որն այդ տարիքում 126 անգամ էր պաշտպանել թիմի դարպասը:

Իլշատ Ֆայզուլին․ «Մեր առջև Հայաստանի չեմպիոն դառնալու խնդիր է դրված» (տեսանյութ)

10. Փյունիկցի Վիտալի Ստեժկոն ընթացիկ առաջնությունում 2-րդ անգամ ինքնագոլի հեղինակ դարձավ: Առաջին անգամ նա սեփական դարպասը գրավել էր «Բանանցի» հետ անցյալ տարվա օգոստոսի 29-ին կայացած խաղում: Ստեժկոն կրկնեց նախկին արցախցի Համլետ Ասոյանի տխուր ռեկորդը, որն ինքնագոլի հեղինակ էր դարձել 2 խաղ անընդմեջ «Գանձասար-Կապանի» և «Ալաշկերտի» հետ կայացած հանդիպումներում: Ընթացիկ առաջնությունում արդեն 11 ինքնագոլ է գրանցվել: Առավել հաճախ՝ 3 անգամ սեփական դարպասը գրավել են «Ալաշկերտի» մրցակիցները:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Խաշմանյանն ընդդեմ «Արարատի», նաև հերթական «ոսկե» խաղը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 28-րդ տուրին ընդառաջ

Տարխանով. «Հայաստանը ֆուտբոլային երկիր է, այնտեղի պայմանները հրաշալի են»

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 27-րդ տուրը

Սևադա Արզումանյան․ «Մենք ցանկանում ենք հարգանք ձեռք բերել առաջնության մյուս թիմերի կողմից» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյանը՝ «Շիրակի»՝ ոչ-ոքիներ այդքան հաճախ գրանցելու պատճառների և այլ թեմաների մասին (տեսանյութ)

Անմոռանալի օր Գեղամ Հարությունյանի և Վբեյմարի համար, «Արարատ-Արմենիայի» ռեկորդային ցուցանիշը

«Արարատի 2-ի» դարպասապահը մահացել է հրազենային կրակոցներից

Երկուշաբթին խաղաղ էր Բարձրագույն խմբում. 2 հանդիպումներն էլ ավարտվեցին ոչ-ոքի արդյունքներով (տեսանյութ)

«Շիրակ» – «Արցախ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Բանանց»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Մեր նորեկները երևի չեն հասկացել՝ ուր են եկել․ գիտեին՝ թերագնահատելով կարող են ֆուտբոլ խաղալ Հայաստանում» (տեսանյութ)

Արթուր Պետրոսյան․ «Երկրպագուների ներկայությունն էլ օգնեց, որ տղաները 90 րոպե կենտրոնացած խաղան» (տեսանյութ)

Գեղամ Հարությունյանի գոլն առաջին հաղթանակը պարգևեց «Գանձասար-Կապանին» գարնանային հատվածում (տեսանյութ)

Շիլաշփոթ՝ մրցաշարային աղյուսակում․ «Լոռին» հաղթեց «Ալաշկերտին» ու ավելի խճճեց ամեն ինչ (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Արարատ»․ Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)