fbpx
Բաժիններ

Հարձակվողներն անխնա «խոցում» են․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Արտերկրի ակումբներում հանդես եկող հայ ֆուտբոլիստները վերջին օրերի ընթացքում մասնակցել են հանդիպումների, որոնց արդյունքներին և տղաների ստացած խաղաժամանակին առաջարկում ենք ծանոթանալ ստորև։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 29-րդ տուր․ «Տոտենհեմ» 1-1 «Արսենալ»Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, 58-րդ րոպեին ստացել դեղին քարտ։ «Արսենալը» 20 թիմի պայքարում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգա, 24-րդ տուր․ «Հայդենհեյմ» 1-2 «Յան Ռեգենսբուրգ»Սարգիս Ադամյանը 58-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ ու հաղթանակ պարգևել իր թիմին։ Հայ ֆուտբոլիստը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 87-րդ րոպեին։ Ադամյանը 2-րդ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում իր անվան դիմաց գրանցել է 10 գոլ և 6 արդյունավետ փոխանցում։ «Յան Ռեգենսբուրգը» 18 թիմի պայքարում զբաղեցնում է 8-րդ տեղը։

Հոլանդիայի առաջնություն, 24-րդ տուր․ «Հերենվեն» 4-2 «Վիլլեմ II»Արաս Օզբիլիսն առաջնության 2-րդ անընդմեջ խաղում մնացել է պահեստայինների նստարանին։ «Վիլլեմ II»-ը 18 թիմի պայքարում 11-12-րդ տեղերն է բաժանում «Դեն Հագի» հետ։

Պորտուգալիայի առաջնություն, 24-րդ տուր․ «Շավիշ» 0-0 «Սանտա Կլարա»․ Գևորգ Ղազարյանը եղել է «Շավիշի» պահեստայինների թվում և փոխարինման մտել 75-րդ րոպեին։ Նա «Շավիշի»՝ 2019 թվականին ներքին առաջնությունում անցկացրած նախորդ 2 խաղում էլ չէր եղել մեկնարկային կազմում՝ փոխարինման մտնելով հանդիպումներից մեկում։ «Շավիշը» զբաղեցնում է նախավերջին՝ 17-րդ հորիզոնականը։

Լյուքսեմբուրգի Բարձրագույն խումբ, 15-րդ տուր․ «Պրոգրես Նիդերկորն» 3-3 «Վիկտորիա Ռոսպորտ»․ Ալեքսանդր Կարապետյանը դարձել է դուբլի հեղինակ՝ իր թիմին պարտությունից փրկելով մրցավարի կողմից ավելացված ժամանակի 2-րդ և 4-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ։ Ընդ որում, նա հիմնական կազմում չէր և փոխարինման է մտել 57-րդ րոպեին։ Հայ հարձակվողը նախորդ տուրում նույնպես գրավել էր մրցակցի դարպասը։ «Պրոգրես Նիդերկորնը» 14 թիմի պայքարում զբաղեցնում է 4-րդ տեղը։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր․ «Ուրալ» 0-1 «Զենիթ»․ Վարազդատ Հարոյանը մնացել է պահեստայինների նստարանին։ Եկատերինբուրգը ներկայացնող թիմը 16 թիմի պայքարում 11-12-րդ տեղերն է կիսում «Օրենբուրգի» հետ։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր․ «Ենիսեյ» 1-1 «Ռոստով»․ Արթուր Սարկիսովը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ «Ենիսեյն» ընթանում է վերջին՝ 16-րդ հորիզոնականով և 15-րդ տեղը զբաղեցնող «Ուֆային» զիջում է 5 միավորով։

Շվեդիայի գավաթի խաղարկություն, խմբային փուլ, H խումբ, 3-րդ տուր․ «Օրեբրո» 3-3 «Գյոթեբորգ»Անդրե Կալիզիրը մասնակցել է ամբողջ խաղին։ «Գյոթեբորգը» խմբային փուլում գրանցած մեկական հաղթանակի, ոչ-ոքիի և պարտության հետևանքով 4 թիմի պայքարում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

Ռումինիայի 2-րդ դիվիզիոն (հզորությամբ 2-րդ առաջնություն), 23-րդ տուր․ «Պետրոլուլ» 1-1 «Մետալոգլոբուս»․ Էդգար Մալաքյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել առաջին խաղակեսի ավարտից անմիջապես հետո։ Սա հայ կիսապաշտպանի առաջին պաշտոնական հանդիպումն էր նոր թիմում։ «Պետրոլուլը» 20 թիմի պայքարում եզրափակում է լավագույն հնգյակը։

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 21-րդ տուր․ «Պոբեդա» 0-1 «Ռաբոտնիչկի»Դավիթ Մանոյանը փոխարինման է մտնել ընդմիջումից անմիջապես հետո։ Հայ կիսապաշտպանը նախորդ խաղում նույնպես մտել էր փոխարինման՝ ասպարեզ դուրս գալով 80-րդ րոպեին։ «Ռաբոտնիչկին» 10 թիմի պայքարում եզրափակում է լավագույն քառյակը։

Արգենտինայի Սուպերլիգա, 21-րդ տուր․ «Պատրոնատո» 1-0 «Ատլետիկո Հուրական»Նորբերտո Բրիասկո Բալեկյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 72-րդ րոպեին։ Հայ հարձակվողն իր թիմի նախորդ 4 հանդիպումից ընդամենը մեկին է մասնակցել՝ մտնելով փոխարինման, իսկ մյուս 3-ում մնացել է պահեստայինների նստարանին։ «Ատլետիկո Հուրականը» 26 թիմի պայքարում ընթանում է 7-րդ տեղով։

Արգենտինայի Պրիմերա Բ (հզորությամբ 2-րդ առաջնություն), 18-րդ տուր․ «Նուևա Չիկագո» 4-1 «Տեմպերլեյ»Մաուրո Գևգեոզյանը եղել է պահեստայինների թվում ու փոխարինման մտել 57-րդ րոպեին, դրանից 2 րոպե անց զգուշացվել է դեղին քարտով։ «Տեմպերլեյը» 25 թիմի պայքարում 12-14-րդ հորիզոնականներն է կիսում «Բելգրանոյի» և «Ալմագրոյի» հետ։

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, 20-րդ տուր․ «Օլիմպիկ Դոնեցկ» 0-1 «Արսենալ Կիև»Գեղամ Կադիմյանն ամբողջական մրցավեճ է անցկացրել, իսկ նրա թիմակից Արթուր Ավագիմյանը մնացել է պահեստայինների նստարանին։ «Արսենալը» վերջին՝ 12-րդ տեղում է և 11-րդ հորիզոնականը զբաղեցնող «Չեռնոմորեցից» հետ է մնում 4 միավորով։

Ռուսաստանի Ազգային լիգա (հզորությամբ 2-րդ առաջնություն), 25-րդ տուր․ «Խիմկի» 1-1 «Ֆակել»Դավիթ Արշակյանը մնացել է պահեստայինների նստարանին։ «Ֆակելը» 20 թիմի պայքարում 14-րդ հորիզոնականում է։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր․ «Ռուբին» 1-0 «Ախմատ»․ Խորեն Բայրամյանը եղել է պահեստայինների թվում ու փոխարինման մտել 69-րդ րոպեին։ «Ռուբինը» զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Արսենալի» մեկնարկային կազմը «Ֆիորենտինայի» դեմ խաղում

Նոր երգ Հենրիխ Մխիթարյանի մասին (տեսանյութ)

Գևորգ Ղազարյանի գոլը հաղթանակ է պարգևել ԱԵԼ-ին

«Յուվենտուսի» հարձակվողը՝ «Արսենալի» ու «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում

Մխիթարյանն ու ընկերները վերջին մարզումն անցկացրին Ֆիորենտինայի դեմ խաղից առաջ (լուսանկարներ)

Չեմպիոնների միջազգային գավաթ. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Կարապետյանը՝ Մակգրեգորի հետ նմանության, Հայաստանի հավաքական հրավերի և այլ հետաքրքիր թեմաների մասին

Կարապետյան. «Անցած տարի ես հայտնվել էի Մխիթարյանի իրավիճակում, Ադրբեջանից սպառնալիքներ էի ստանում»

Օզիլը բացահայտել է՝ ինչու է դարձել շիկահեր

«Արսենալը» շատ մոտ է Ամերիկայի գավաթի աստղերից մեկին ձեռք բերելուն

«Յունայթեդը» պատրաստ է կլորիկ գումարել վճարել «Արսենալի» հարձակվողի դիմաց

Սեբալյոսը մեկուկես ոտքով «Արսենալում» է. Էմերին համոզել է նրան

Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Բավարիայի» հետ խաղին՝ ըստ Football London-ի

ICC. «Արսենալը» հաղթեց «Բավարիային» (տեսանյութ)

Մխիթարյանը, Օբամեյանգն ու Լակազետը խաղացել են «ո՞վ է ավելի հավանական, որ…» խաղը (տեսանյութ)

«Հոֆենհայմը» Սարգիս Ադամյանի հետ հաղթել է հայ հարձակվողի նախկին թիմին