fbpx
Բաժիններ

Պետրոս Ավետիսյանը կխաղա «Փյունիկի» դեմ․ Ինչո՞ւ է պետք ԲԽ-ի 21-րդ տուրին սպասել սրտի թրթիռով

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամբողջ ինֆորմացիան, որ ձեզ պետք կգա Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի հանդիպումներին առավել տեղեկացված մոտենալու համար։

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» – «ԱԼԱՇԿԵՐՏ» 

6 մարտի, ժ.14:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

26 խաղ«Գանձասար-Կապանը» հաղթել է 8 անգամ, «Ալաշկերտը»՝ 13, գրանցվել է 5 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 33-35

1-ին շրջան. 19.08.2018 «Գանձասար-Կապան» 0-1 «Ալաշկերտ»
Գոլը՝ Արտակ Դաշյան 39՛

2-րդ շրջան. 21.10.2018 «Ալաշկերտ» 1-0 «Գանձասար-Կապան»
Գոլը՝ Ուրոշ Նենադովիչ 38՛

«Գանձասար-Կապան»՝ 7-րդ տեղ (22 միավոր), «Ալաշկերտ»՝ 1-ին տեղ (33 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1. ՀՀ առաջնություններում մրցակիցների միջև կայացած վերջին 4 հանդիպումներն էլ ավարտվել են «Ալաշկերտի» հաղթանակով: Ընդ որում կապանցիներին չի հաջողվել գրավել չեմպիոնի դարպասը՝ սեփականը բաց թողնելով 8 գնդակ: Իսկ մինչ այդ առաջնությունում կայացած նախորդ 4 հանդիպումներում առավելությունը «Գանձասար-Կապանի» կողմն էր, որը տոնել էր 3 հաղթանակ, մեկ խաղ ավարտել էր ոչ-ոքի:

2. «Գանձասար-Կապանն» առաջնությունում անցկացրած վերջին 4 հանդիպումներում էլ հաղթել է՝ մրցակիցների դարպասը խփելով 10 գոլ: Այդ հանդիպումներում առավել արդյունավետ են գործել Միհրան Մանասյանն ու Լուբամբո Մուսոնդան՝ դառնալով 3-ական գոլի հեղինակ:

3. Բարձրագույն խմբում թիմերի միջև 2013թ. սեպտեմբերի 14-ին կայացած առաջին հանդիպումը մրցակիցների դիմակայության ամենագոլառատ խաղն էր: Գանձասարցիները Սևադա Արզումանյանի գլխավորությամբ 9-2 հաշվով ջախջախեցին «Ալաշկերտին», որին մարզում էր ներկայումս «Գանձասար-Կապանի» մարզչական շտաբում գտնվող Արմեն Սանամյանը: Դա ՀՀ առաջնություններում «Գանձասար-Կապանի» ամենախոշոր հաշվով հաղթանակն էր, իսկ ալաշկերտցիների համար՝ ամենախոշոր հաշվով պարտությունը:

4. Նախորդ տուրում «Ալաշկերտում» նորամուտը նշած Դենիս Թումասյանն ընդգրկվել է ՀՀ առաջնություններում թիմում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: Խաղի օրը նա 33 տարեկան 312 օրական էր: Թումասյանը ներկայումս «Ալաշկերտի» ամենատարեց ֆուտբոլիստն է:

5. Ընթացիկ առաջնության ամենատարեց մասնակիցը՝ 38-ամյա Գևորգ Կասպարովը, որ նախորդ մրցաշրջանում «Գանձասար-Կապան» էր տեղափոխվել «Ալաշկերտից», ինքնատիպ նվաճման հեղինակ է: Նա այս երկու թիմերում ՀՀ առաջնություններում մինչ օրս հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստն է: 2017թ. մայիսի 31-ին «Ալաշկերտի» կազմում իր վերջին խաղում՝ «Արարատի» հետ մրցավեճում Կասպարովը 36 տարեկան 310 օրական էր: Իսկ կապանցիների կազմում անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին «Փյունիկի» հետ անցկացրած առայժմ իր վերջին խաղում փորձառու դարպասապահը 38 տարեկան 130 օրական էր:

Դիմակայության լավագույն ռմբարկուները`

«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան՝ 7 գոլ:

«Գանձասար-Կապան»՝ Գեղամ Հարությունյան, Նարեկ Բեգլարյան՝ 5-ական գոլ:

4 դեղին քարտի արժանացած ալաշկերտցի Դանիել Ստոյկովիչը հանդիպմանը կհետևի տրիբունայից:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4

Գագիկ Սիմոնյան․ «Ֆուտբոլիստները չհասցրին վերականգնվել նախորդ խաղից հետո» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Հուսով եմ՝ Եվրոպա լիգայի ամեն ինչն արդեն մոռացանք և հետ եկանք Հայաստանի առաջնություն» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» մրցաշրջանի առաջին պարտությունը «պարգևեց» «Արարատին» (տեսանյութ)

«Շիրակն» արգելակել է գերազանց մեկնարկից հետո (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Խաղերը վերլուծելիս հասկանում ենք, որ ամեն ինչ նորմալ է ընթանում, զուտ չենք իրացնում պահերը» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Հավասար արդյունքն արդարացի կլիներ» (տեսանյութ)

Ալեքսանդր Տարխանով․ «Օզբիլիսը դեռ լիարժեք պատրաստ չէ, քանի որ շատ ժամանակ է բաց թողել» (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Տղաները շատ ուժեղ ֆուտբոլ խաղացին» (տեսանյութ)

Վլադ Գոիանը՝ «Երևանը» գլխավորելու մասին․ «Միշտ ցանկացել եմ աշխատել արտասահմանում» (տեսանյութ)

Ինչպես «Ալաշկերտը» «խորտակեց» «Երևանին»․ VNews-ի ֆոտոշարքը

«Փյունիկը» հաղթեց «Գանձասար-Կապանին», Օզբիլիսը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

«Ալաշկերտը» ջախջախեց «Երևանին», «Լոռին» կամային հաղթանակ տոնեց «Ուրարտուի» նկատմամբ (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

«Լոռի» – «Բանանց», «Ալաշկերտ» – «Երևան». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում