fbpx

Պետրոս Ավետիսյանը կխաղա «Փյունիկի» դեմ․ Ինչո՞ւ է պետք ԲԽ-ի 21-րդ տուրին սպասել սրտի թրթիռով

«ԼՈՌԻ» – «ԱՐՑԱԽ» 

6 մարտի, ժ.15:00, Վանաձոր, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

2 խաղ, որոնցում հաղթել է «Լոռին», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 6-4

1-ին շրջան. 18.08.2018 «Լոռի» 3-2 «Արցախ»
Գոլերը՝ 1-0, 2-0՝ Ջոնել Դեսիրե 29՛, 43՛, 3-0՝ Վիգեն Ավետիսյան 49՛, 3-1՝ Գրիգոր Աղեկյան 70՛, 3-2՝ Վարդան Մովսիսյան 74՛, ինքնագոլ

2-րդ շրջան. 20.10.2018 «Արցախ» 2-3 «Լոռի»
Գոլերը՝ 1-0՝ Էդուարդ Ավագյան 8՛, 1-1՝ Ջոնել Դեսիրե 23՛, 1-2՝ Իսահ Ալիյու 76՛, 1-3՝ Ջոնել Դեսիրե 88՛, 2-3՝ Ակմալ Բախտիյարով 90՛

«Լոռի»՝ 5-րդ տեղ (26 միավոր), «Արցախ»՝ 8-րդ տեղ (13 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Արդեն 7 խաղ է, ինչ «Լոռին» առաջնությունում չի վայելել հաղթանակի բերկրանքը՝ վաստակելով ընդամենը 3 միավոր: Առաջնության ամենաարդյունավետ թիմերից մեկն այդ հանդիպումներում ընդամենը 5 գոլ է խփել: Հետաքրքիր է, որ վերջին հաղթանակն առաջնությունում «Լոռին» տոնել է հենց «Արցախի» նկատմամբ՝ 3-2:

2․ «Արցախն» էլ առաջնության վերջին 4 խաղերում հաղթանակ չի տոնել՝ վաստակելով ընդամենը 2 միավոր: Վերջին հաղթանակն «Արցախը» տոնել է նոյեմբերի 3-ին «Գանձասար-Կապանի» նկատմամբ՝ 2-0:

3․ Երկու թիմերն էլ առաջնության գարնանային հատվածի մեկնարկային տուրին ներկայացան նոր մարզիչների գլխավորությամբ: Եթե Արթուր Պետրոսյանն ընդհանրապես իր առաջին հանդիպումն անցկացրեց հայկական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում, ապա Սևադա Արզումանյանի համար «Բանանցի» հետ հանդիպումը մարզչական կարիերայում 221-րդն էր:

4․ «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեն առաջնությունում խփած 8 գոլերից 4-ն իր անվան դիմաց է գրանցել «Արցախի» հետ հանդիպումներում՝ յուրաքանչյուրում դառնալով դուբլի հեղինակ:

5․ «Արցախում» նորամուտը գոլով նշած Դմիտրո Կլիմակովը դարձավ Բարձրագույն խմբում թիմի կազմում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը: Նա «Բանանցի» դարպասը գրավել էր 29 տարեկան 363 օրականում: Մինչ այդ գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը Համլետ Ասոյանն էր՝ 23 տարեկան 228 օրական:

Դիմակայության լավագույն ռմբարկուն՝

«Լոռի»՝ Ջոնել Դեսիրե՝ 4 գոլ:

4-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չի մասնակցի արցախցի Կարեն Հարությունյանը:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4

«Ալաշկերտի» հարձակվողը փորձաշրջան կանցնի ուկրաինական ակումբում

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Արարատ-Արմենիայի» բոլոր գոլերը «Սպուտնիկի» հետ մրցավեճում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» ջախջախիչ հաշվով հաղթանակ է տոնել ընկերական խաղում

Այս տարի էլ կարող ենք զարմացնել Եվրոպային․ Դրա համար հիմքեր կան

«Արարատ-Արմենիան» ժամանել է Բելառուս և առաջին մարզումն անցկացրել (տեսանյութ)

Արտյոմ Սիմոնյան. «Փյունիկը» պետք է հաղթահարի առաջին փուլը» (տեսանյութ)

Ստանկով․ «Փյունիկ» տեղափոխությունն առաջընթաց էր, քանի որ այն բարձրակարգ ակումբ է»

«Արարատ-Արմենիան» Բելառուսում 3 ընկերական խաղ կանցկացնի

Իսպանացի մասնագետը համալրել է «Լոռիի» մարզչական շտաբը

Աշոտ Կարապետյանը հեռացավ «Գանձասար-Կապանից»

«Փյունիկը» 3 համալրում ունի

Էմիլ Եղիազարյանը կարիերան կշարունակի «Գանձասար-Կապանում»

Դենիս Թումասյանը հեռացել է «Ալաշկերտից» և արդեն նոր ակումբ ունի

Հայտնի են «Ալաշկերտի» կանանց թիմի մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում

«Արարատը» կխաղա «Հանրապետական» մարզադաշտում