fbpx
Բաժիններ

Շախմատ․ Հայաստանի հավաքականը մեկնարկից ստանձնեց առաջատարի դերը

Հայաստանի հավաքականը Եգիպտոսի ընտրանու նկատմամբ 4-0 հաշվով տոնած ջախջախիչ հաղթանակով մեկնարկեց Աստանայում սկսված շախմատի աշխարհի թիմային առաջնությունում:

Առաջին խաղատախտակի վրա Լիլիթ Մկրտչյանը հաղթեց Շահենդա Վաֆային: Հաղթանակներ տոնեցին նաև Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյանն ու Սիրանուշ Ղուկասյանը, որոնք խաղում էին համապատասխանաբար Շրոկ Վաֆայի, Այա Մոաթազի և Էման Էլանսարիի հետ: Վաղը կայանալիք 2-րդ տուրում մեր շախմատիստուհիներին լուրջ փորձություն է սպասում ռուսների հետ մրցախաղում:

Հայաստանի հավաքականը 2 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունեն նաև Չինաստանի և Ռուսաստանի հավաքականները: Չին շախմատիստուհիները 3,5-0,5 հաշվով պարտության մատնեցին հունգարուհիներին, իսկ ռուսներն առավելության հասան Ղազախստանի հավաքականի նկատմամբ (3-1), որին այս առաջնությանը նախապատրաստել է Հայաստանի ներկայիս չեմպիոն Արման Փաշիկյանը:

ԱՄՆ-Ուկրաինա, Հնդկաստան-Վրաստան մրցախաղերն ավարտվեցին ոչ-ոքի՝ 2-2: ԱՄՆ-ի հավաքականի կազմում առաջին խաղատախտակի վրա հանդես եկած Տաթև Աբրահամյանը պարտվեց Մարիա Մուզիչուկին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լիլիթ Մկրտչյանը 19-րդն է արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում

Լիլիթ Մկրտչյանին չհաջողվեց զարգացնել հաջողությունը

Լիլիթ Մկրտչյանը 9-րդն է կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը բրոնզե մեդալները զիջեց ադրբեջանցիներին

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը հաշտություն կնքեց առաջատարի հետ

Լևոն Արոնյանը վարկանիշային աղյուսակում առաջընթաց է գրանցել

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց լատվիացիներին

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականն էլ առաջին պարտությունը կրեց

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը միավորը կիսեց իսպանուհիների հետ

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը լավագույն եռյակում է

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի տղամարդկանց հավաքականը շարունակեց հաղթարշավը

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականների հաղթական մեկնարկը

Լիլիթ Մկրտչյանը եզրափակեց լավագույն եռյակը

Անդրիասյանը միայն լրացուցիչ գործակիցներով զիջեց հաղթողին

Լևոն Արոնյանը վարկանիշային աղյուսակում զգալի առաջընթաց է գրանցել