fbpx
Բաժիններ

«Արարատ-Արմենիայի» հզոր վիճակագրությունը, Դեսիրեի «ամենասիրելի» մրցակիցը

Բարձրագույն խմբի 21-րդ տուրը՝ 10 փաստով

«Արարատ-Արմենիան» շարունակեց հաղթարշավը՝ առաջին անգամ հաղթելով «Փյունիկին», իսկ «Ալաշկերտը», «Շիրակն» ու «Լոռին» առաջնության գարնանային հատվածում անդրանիկ հաղթանակները տոնեցին:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, կրեցին մեկ պարտություն: Դաշտի տերերից հաջողությունն ուղեկցեց միայն «Լոռիին»: Առաջնությունում անցկացված 84 հանդիպումներում դաշտի տերերը 31 հաղթանակ են տոնել, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 32 անգամ, 21 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

Արթուր Պետրոսյան․ «Ուրախալի է, որ մարզչի կարգավիճակով առաջին անգամ հաղթեցի Բարձրագույն խմբում»

21-րդ տուրն առայժմ ամենաարդյունավետն է առաջնության գարնանային հատվածում: 4 խաղում խփվեց 13 գոլ: Առաջնությունում ամենաբարձր արդյունավետությունը գրանցվել է 5-րդ, 7-րդ և 9-րդ տուրերում (14-ական գոլ): Առաջնության մեկնարկից անցկացված 84 հանդիպումներում 190 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,26 գոլ մեկ խաղում:

2․ «Արարատ-Արմենիան» գերազանց է սկսել առաջնության գարնանային հատվածը՝ տոնելով խոշոր հաշվով 2 հաղթանակ: Առաջնության վերջին 5 հանդիպումներն «Արարատ-Արմենիան» ավարտել է իր օգտին գնդակների 14-2 տարբերությամբ: Վարդան Մինասյանի սաներն առաջին հաղթանակը տոնեցին «Փյունիկի» նկատմամբ՝ ռևանշի հասնելով առաջին շրջանում 1-3 հաշվով կրած պարտության դիմաց:

Աբրահամ Խաշմանյան․ «Իմաստ չունի, որ նման ֆուտբոլիստների հետ շարունակենք աշխատանքը» (տեսանյութ)

3․ «Լոռին» վերջապես ընդհատեց առանց հաղթանակների 7 խաղերի շարքը, որում ընդամենը 3 միավոր էր վաստակել: Արթուր Պետրոսյանը հայկական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում իր առաջին հաղթանակը տոնեց, իսկ նրա սաներն ընթացիկ առաջնությունում արդեն 3-րդ անգամ պարտության մատնեցին «Արցախին»:

4․ «Ալաշկերտն» ընդհատեց «Գանձասար-Կապանի» 4 անընդմեջ հաղթանակների շարքը՝ ընթացիկ առաջնությունում 3-րդ անգամ պարտության մատնելով գանձասարցիներին: ՀՀ առաջնություններում մրցակիցների միջև կայացած վերջին 5 հանդիպումներն էլ ավարտվել են «Ալաշկերտի» հաղթանակով: Ընդ որում նախորդ 4 խաղերում կապանցիներին չէր հաջողվել գրավել չեմպիոնի դարպասը՝ սեփականը բաց թողնելով 8 գնդակ:

Արամ Ոսկանյան․ «Կարելի է ասել՝ կամային հաղթանակ էր» (տեսանյութ)

5․ «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեն դարձել է «Արցախի» իսկական ահն ու սարսափը: Ինչպես «Արցախի» հետ առաջնության նախորդ երկու խաղերում, այս անգամ էլ Դեսիրեն դուբլի հեղինակ դարձավ: «Լոռիի» լեգեոնականն առաջնությունում խփած գոլերի թիվը հասցրեց 10-ի և հավասարվեց լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորող Իվայլո Դիմիտրովին, ով վարձավճարով տեղափոխվել է ղազախական «Ժետիսու»:

6․ «Արարատ-Արմենիայի» հարձակվող Անտոն Կոբյալկոն արդեն 4-րդ անընդմեջ խաղում դաշտից չի հեռանում առանց գոլի՝ խփելով մեկական գնդակ: Առաջին երկու հանդիպումներում նա փոխարինվել էր, իսկ վերջին երկու խաղերում փոխարինման էր մտել: Կոբյալկոյի հաշվին արդեն 5 գոլ է գրանցված:

Աշոտ Բարսեղյան․ «Դժվար է, երբ որոշ գոտիներում խաղում են նրանք, ովքեր երբեք հանդես չեն եկել տվյալ դիրքերում» (տեսանյութ)

7․ Գեղամ Հարությունյանը գոլով նշեց վերադարձը հարազատ ակումբ: ՀՀ առաջնություններում Գեղամը 6-րդ անգամ գրավեց «Ալաշկերտի» դարպասը և դարձավ ալաշկերտցիների հետ հանդիպումներում «Գանձասար-Կապանի» լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով իր նախկին թիմակից Նարեկ Բեգլարյանի ցուցանիշը: Հարությունյանը գանձասարցիների կազմում պաշտոնական մրցումներում 37-րդ գոլը խփեց ու հավասարվեց թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկու Արթուր Քոչարյանին:

8․ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներ Գեորգի Պաշովը, Ջիովանի Մարտինես Կորտեսը, «Գանձասար-Կապանի» նորեկ Ժորժե Չուլան, ալաշկերտցիներ Ալեքսանդր Պրուդնիկովը և Դանիլո Սեկուլիչը բացեցին գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում: Ընդ որում Պրուդնիկովը դարձավ դուբլի հեղինակ:

Վարդան Բիչախչյան․ «Մենք մեզ պայքարից դուրս չենք թողել» (տեսանյութ)

Գեորգի Պաշովի խփած գնդակը դարձավ ՀՀ առաջնություններում «Փյունիկի» բաց թողած 650-րդ գոլը: Սեկուլիչը (28 տարեկան 322 օրական), Պրուդնիկովն (30 տարեկան 8 օրական) ու Չուլան (29 տարեկան 21 օրական) ընդգրկվեցին իրենց թիմերում գոլի հեղինակ դարձած ամենատարեց լեգեոնականների տասնյակում:

9․ «Ալաշկերտի» 32-ամյա կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը թիմի կազմում Բարձրագույն խմբում 92-րդ խաղն անցկացրեց և գերազանցեց նախկին թիմակից Վահագն Մինասյանի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում «Ալաշկերտի» կազմում 81 խաղ էր անցկացրել:

Սևադա Արզումանյան․ «Պատժվեցինք թույլ տված տարրական սխալների պատճառով»

10․ Գրանցվեց հերթական ինքնագոլը: «Շիրակի» հետ խաղում սեփական դարպասը գրավեց արարատցի Կևին Նտիկա Բոնդոմբեն: Նա ինքնագոլի հեղինակ դարձած երկրորդ արարատցին է: Մինչ այդ «Գանձասար-Կապանի» հետ խաղում աչքի էր ընկել Գոռ Պողոսյանը: Ընթացիկ առաջնությունում արդեն 12 ինքնագոլ է գրանցվել:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Խաշմանյանը բարկացած էր․ «Երբեք չեմ խաբի ինքս ինձ․ մենք չեմպիոն դառնալու ներուժ չունենք» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Տխուր եմ 1-1 հաշվի հետ կապված․ մենք 2 միավոր կորցրինք» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյան՝ «Լոռիի» ցուցադրած խաղի, դարպասապահ Շահատունու և Իսահ Ալիյուի մասին (տեսանյութ)

«Գանձասար-Կապանն» ու «Լոռին» մեկական գոլ փոխանակեցին (տեսանյութ)

«Ալաշկերտը» հաղթեց «Ուրարտուին» (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Լոռի». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Նման խաղերում պետք է կարողանանք հաղթել խոշոր հաշվով»․ Մամուլի ասուլիս «Շիրակ» – «Երևան» հանդիպումից հետո

«Լոռիի» պաշտպանը շատ մոտ է Ֆրանսիայի հայտնի ակումբներից մեկը տեղափոխվելուն

«Շիրակը» Գյումրիում 3 միավոր վաստակեց Բարձրագույն խմբի նորեկի հետ խաղում (տեսանյութ)

«Շիրակ» – «Երևան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Կմրցեն «Փյունիկը» և խոստումնալից մեկնարկ ունեցած «Արարատը»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 3-րդ տուրին ընդառաջ

Պատմական նվաճումից զատ․ «Արարատ-Արմենիան» 3 ռեկորդի հեղինակ է դարձել

«Փյունիկը» «գայլերին» 0-4 հաշվով զիջեց նաև պատասխան խաղում (տեսանյութ)

«Փյունիկը» 10 րոպեում 3 գնդակ ընդունեց «Վուլվերհեմփթոնից» (տեսանյութ)

«Վուլվերհեմփթոն» – «Փյունիկ». Առաջին կեսից հետո