«Ռեալի» առաջատար ևս 2 ֆուտբոլիստ շարքից դուրս է մնացել վնասվածքների պատճառով - VNews
Բաժիններ

«Ռեալի» առաջատար ևս 2 ֆուտբոլիստ շարքից դուրս է մնացել վնասվածքների պատճառով

Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպան Դանի Կարվախալը և կիսապաշտպան Լուկաս Վասկեսն առողջական խնդիրների պատճառով դուրս են մնացել շարքից։

2 ֆուտբոլիստն էլ վնասվածքներ են ստացել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում «Այաքսի» հետ կայացած պատասխան մրցավեճում, որում մրցաշարի գործող հաղթողը պարտվել է 1-4 հաշվով և ավարտել ելույթները։

Ինչպես հաղորդում է Marca-ն, Կարվախալը բաց կթողնի առնվազն մեկ ամիս, իսկ Վասկեսը խաղադաշտից կբացակայի մինչև ամսվա վերջ։ Այս ֆուտբոլիստները չեն մասնակցի Իսպանիայի հավաքականի առաջիկա հավաքին։

«Ռեալը» վաստակած 48 միավորով զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ Մադրիդյան թիմը 27-րդ տուրում մրցակցի հարկի տակ հանդիպելու է «Վալյադոլիդի» հետ։

Վինիսիուսը երկար ժամանակով դուրս կմնա շարքից

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դել Պիերո․ «Պիռլոն կարող է Զիդանից էլ հաջողակ մարզիչ դառնալ»

Գվարդիոլան 6 տարի անց ճաշակեց վրեժի համը

«Հաղթանակ թե պարտություն՝ միշտ Հալա՛ Մադրիդ»․ Ռամոսն ամփոփել է մրցաշրջանը

Վինիսիուսը կարող է հեռանալ «Ռեալից» ու հայտնվել եվրոպական այլ գրանդում

Վարան. «Սա իմ պարտությունն էր»

«Մանչեսթեր Սիթին» 2-րդ խաղում ևս հաղթեց «Ռեալին» և դուրս եկավ հաջորդ փուլ (տեսանյութ)

Ժեզուշն օգտվեց Վարանի սխալից և գոլ խփեց «Ռեալի» դեմ խաղում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Բենզեմայի գոլը նոր ինտրիգ է հաղորդում դիմակայությանը (տեսանյութ)

Ռահիմ Ստեռլինգը գրավեց Մադրիդի «Ռեալի» դարպասը (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ»․ Մեկնարկային կազմեր

Զիդան. «Բեյլն ասաց, որ չի ցանկանում խաղալ «Սիթիի» դեմ»

Զիդան․ «Չեմ պատրաստվում բացատրել, թե ինչու Բեյլը հայտավորված չէ»

Ռոդրի․ «Մենք «Ռեալից» լավ թիմ ունենք»

Թվեք թոփ թիմերի բոլոր մարզիչներին վերջին 10 տարվա կտրվածքով. VNews-ի Quiz-ը

Բեյլը վստահ է, որ այլևս չի խաղա Զիդանի գլխավորությամբ