fbpx

11 լավագույնները․ Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականն ըստ VNews.am-ի։

Դարպասապահ՝ Արսեն Սիուկաև («Լոռի»)

«Լոռին» գարնանային հատվածում գոլ առայժմ բաց չի թողել, և 2 խաղում էլ դարպասի պաշտպանությունը վստահվել է Սիուկաևին։ Նա «Արարատ-Արմենիայում» մրցակցությունից դուրս Դմիտրի Աբակումովի ստվերում հայտնվելուց հետո հիմա իր դիրքերն է ամրապնդում վանաձորյան թիմում։ «Արցախը» հարձակման գծում «քնած» տեսք ուներ, կարելի է հիշատակել միայն Նորայր Գյոզալյանի թնդանոթային հարվածը, որից հետո Սիուկաևը հերոսաբար փրկել է իր թիմին։

Պաշտպաններ՝ Մարկո Պրլևիչ («Շիրակ»)

«Շիրակը» նույնպես հերթական «չոր» խաղն է անցկացրել։ Այո՛, «Արարատի» ֆուտբոլիստներն «ամեն ինչ անում» էին, որ գյումրեցիները նվազագույն ջանքեր գործադրելով 2 գոլի առավելություն ստանային։ Բայց «Շիրակն» այս անգամ ևս շատ համախմբված էր խաղում պաշտպանությունում, որին մասնակցում էին բոլորը՝ սկսած հարձակվող Դավիթ Ղանդիլյանից։ Դե իսկ Պրլևիչը «Շիրակի» պաշտպանության «Վիրջիլ վան Դեյկն» է։ Երկրորդ հարկում համարյա միշտ հաղթում է, դիրք ընտրելու հարցում նույնպես ունի գրագիտություն։

Արտյոմ Խաչատուրով («Լոռի»)

Խաչատուրովն ու Հայկ Իշխանյանը լիովին չեզոքացրել էին «Արցախի» հարձակվող Ուիլֆրեդ Էզային, որը «կորել» էր նրանց շրջափակման մեջ։ Ուրախալի է, որ Արտյոմը լավ մարզավիճակում է գտնվում հավաքականի հանդիպումներից առաջ։ Դարձել է նաև գոլային փոխանցման հեղինակ, երբ պարզապես հեռացնում էր գնդակն ու վերջինս Ջոնել Դեսիրեին հասցեագրելու նպատակ չուներ։ Խաչատուրովը մենապայքարներում այնքան հանգիստ է հաղթում մրցակիցներին, որ, թվում է, այդ ամենն անում է առանց էներգիա ծախսելու։

Գեորգի Պաշով («Արարատ-Արմենիա»)

Պաշովը հետին գծում հուսալիությամբ աչքի ընկնելուց զատ այս անգամ նաև գոլ է խփել։ Նա անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով բացել է հաշիվը, իսկ դա մրցավեճի ամենաառանցքային դրվագներից մեկն էր։ Սովորականի պես հստակ էր խաղում պաշտպանությունում։ «Արարատ-Արմենիան» վերջին 5 մրցավեճում ընդամենը 2 գոլ է բաց թողել, որից մեկը՝ 11-մետրանոցից։ Ֆերգյուսոնն ասում էր՝ հզոր հարձակման գծով կարող ես հաղթել առանձին խաղեր, իսկ հզոր պաշտպանությամբ՝ տիտղոսներ․․․

Կիսապաշտպաններ՝ Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»)

Այն, որ Գրիգորյանը խաղադաշտում չի խնայում ո՛չ իրեն, ո՛չ էլ մրցակիցներին, բոլորին է հայտնի։ Չեմպիոնի հենակետային գոտու «պահակապետ» Արտակն այս անգամ էլ անթերի էր գնդակը խլելու գործում։ Նա «Գանձասար-Կապանի» հետ մրցավեճում շատ հաճախ էր աչքի ընկնում նաև սրող և կտրող փոխանցումներով։ 2 անգամ հարվածային դիրք է դուրս բերել Արթուր Եդիգարյանին, որը զարմանալիորեն հօդս է ցնդեցրել այդ պահերը։ Գրիգորյանի հաշվին կա մեկ «ասիստ», նա գոլային փոխանցում է կատարել Ալեքսանդր Պրուդնիկովին։

Սարգիս Շահինյան («Արարատ»)

Զարմացա՞ք։ Փաստ է, որ «Արարատը» պարտվել է «Շիրակին», սակայն այս դեպքում էլ ստիպված ենք կիրառել վերջերս շատ մոդայիկ դարձած բառակապակցությունը՝ արժանապատիվ ֆուտբոլ։ Շահինյանը հենց այդպես է հանդես եկել գյումրեցիների դեմ։ Նույնիսկ մեկ վայրկյան չէր կանգնում խաղադաշտում, փոխանցումներ էր բաժանում, վերահսկում իրավիճակը կենտրոնում, հաճախ հաջողությամբ խլում գնդակը մրցակցից։ Նույնիսկ խստապահանջ Աբրահամ Խաշմանյանն է գովեստի խոսքեր հասցեագրել նրան։ Շահինյանից ավելին ենք սպասում։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Հավաքականի ֆուտբոլիստներից ովքեր են ամենաշատ տարածությունը հաղթահարել Բոսնիայի դեմ խաղում

11 լավագույնները․ Բարձրագույն խմբի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

Ֆուտբոլը բոլորի համար է. Դավիթն առաջին անգամ մեկնաբանեց ֆուտբոլային հանդիպում

«Գանձասար-Կապանն» ու իր «առեղծվածային» շարքը, առաջնության «դիպուկահար-հարձակվողը»

Իլշատ Ֆայզուլին․ «Բանանցում» հանդես եկող հայ բոլոր ֆուտբոլիստներն էլ արժանի են հրավիրվելու հավաքական» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Ոչ թե մրցակիցներն են գոլային պահեր «սարքում» մեր դարպասին, այլ՝ մենք» (տեսանյութ)

Բուգուհի․ «Արարատ-Արմենիան» ավելի ուժեղ է, քան «Շիրակը», ես ճիշտ տեղում եմ հայտնվել»

Արամ Ոսկանյան․ «Ձախողում կլինի, եթե չդառնանք Հայաստանի չեմպիոն» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Մենք վաղը մոռանալու ենք այս հաղթանակի մասին ու պատրաստվելու հաջորդ խաղին» (տեսանյութ)

Ֆանտաստիկ Կոբյալկո ու «ոսկե» խաղում հաղթած «Արարատ-Արմենիա», «Բանանցն» էլ ուժեղ էր «Արարատից» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա» սուպերխաղը և «Բանանց» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

Մարզային դերբին, իհարկե, տխուր էր, քանի որ տեղի էր ունենում Երևանում․ VNews-ի ֆոտոշարքը

Վարդան Բիչախչյան․ «Հուսով եմ՝ ավելի լավ տեսք կունենանք, երբ ապաքինվեն վնասվածք ստացած ֆուտբոլիստները» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյանը վրդովված է․ «Մարզվելու տեղ չունենք, ֆեդերացիան պետք է աջակցի մեզ» (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Հայկական Կլասիկո, որը կազդի չեմպիոնական պայքարի վրա․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 23-րդ տուրին ընդառաջ