fbpx

Գերկարևոր խաղ Գյումրիում, հետնապահների դուելը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 22-րդ տուրին ընդառաջ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամբողջ ինֆորմացիան, որ ձեզ պետք կգա Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի հանդիպումներին առավել տեղեկացված մոտենալու համար։

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» – «ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ»

9 մարտի, ժ.15:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

2 խաղ, որոնցում գրանցվել են գոլազուրկ ոչ-ոքիներ

1-ին շրջան. 22.08.2018 «Արարատ-Արմենիա» 0-0 «Գանձասար-Կապան»

2-րդ  շրջան. 27.10.2018 «Գանձասար-Կապան» 0-0 «Արարատ-Արմենիա»

«Արարատ-Արմենիա»՝ 2-րդ տեղ (32 միավոր), «Գանձասար-Կապան»՝ 7-րդ տեղ (22 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Բարձրագույն խմբում մրցակիցների մրցավեճում առայժմ գոլ չի գրանցվել: Իսկ ահա գավաթի մրցաշարում «Արարատ-Արմենիան» առավելության է հասել գանձասարցիների նկատմամբ (1-1, 1-0) ու մտել է կիսաեզրափակիչ:

2․ Նախորդ տուրը տարբեր կերպ դասավորվեց մրցակիցների համար: Եթե «Արարատ-Արմենիան» շարունակեց հաղթարշավը՝ տոնելով 5-րդ անընդմեջ հաղթանակը, ապա «Գանձասար-Կապանն» ընդհատեց 4 անընդմեջ հաղթանակների շարքը՝ զիջելով «Ալաշկերտին»: Ընդհանրապես մրցաշրջանի մեկնարկային հանդիպումներն այնքան էլ հաջող չեն ընթանում կապանցիների համար, որոնք առաջնությունն էլ սկսել էին չեմպիոնից կրած պարտությամբ:

3․ «Փյունիկի» հետ խաղում «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմում միայն մեկ հայ ֆուտբոլիստ էր ընդգրկված՝ Պետրոս Ավետիսյանը: Նրա փոխարինումից հետո 11 րոպե շարունակ «Արարատ-Արմենիայի» կազմում միայն լեգեոնականներ էին խաղում, մինչև խաղադաշտ դուրս եկավ հանդիպման մասնակից երկրորդ հայ ֆուտբոլիստը՝ Արմեն Համբարձումյանը:

4․ Առաջնության վերջին 4 հանդիպումներում խաղադաշտից առանց գոլի չհեռացող Անտոն Կոբյալկոն «Արարատ-Արմենիայի» կազմում պաշտոնական մրցումներում 10-րդ գոլը խփեց և հավասարվեց թիմի նախկին հարձակվող Իվայլո Դիմիտրովին: Կոբյալկոն 5-ական գոլ է խփել առաջնության և գավաթի հանդիպումներում, իսկ Դիմիտրովն աչքի է ընկել միայն առաջնությունում:

5․ Մրցակիցների կազմերում ընդգրկված լեգեոնականներից Բարձրագույն խմբում ամենափորձառուն՝ գանձասարցի 27-ամյա Վբեյմար Անգուլոն, ՀՀ առաջնություններում թիմի կազմում 93-րդ խաղն է անցկացրել և գերազանցել է Գորան Օբրադովիչի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում կապանցիների կազմում 74 խաղ էր անցկացրել:

Գևորգ Նռանյանն էլ, ով «Արարատ-Արմենիայի» հետ խաղի օրը կնշի ծննդյան 33-ամյակը, ընդգրկվել է «Գանձասար-Կապանում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: «Ալաշկերտի» հետ խաղի օրը նա 32 տարեկան 362 օրական էր: Նռանյանը տասնյակից դուրս է թողել Անտոն Մոնախովին (32 տարեկան 282 օրական):

Գանձասարցիների կազմում հանդիպմանը չեն մասնակցի 7-րդ զգուշացումը ստացած Դավիթ Տերտերյանը և 4 դեղին քարտի արժանացած Համլետ Ասոյանը, որը 3 անգամ զգուշացվել էր «Արցախում» հանդես գալիս:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4

Կոբյալկոն իր ծանրակշիռ խոսքն ասաց ամենակարևոր պահին․ VNews-ի ֆոտոշարքն «Արարատ-Արմենիա» – «Արցախ» խաղից

«Արարատ-Արմենիային» 1 հաղթանակ է պետք Հայաստանի չեմպիոն հռչակվելու համար (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Բանանց», «Արարատ-Արմենիա» – «Արցախ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

«Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը կսպասարկի Անտոնիո Մատեու Լաոսը

«Փյունի՞կ», թե՞ «Արարատ-Արմենիա»․ ա՛յս է խնդիրը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 35-րդ տուրին ընդառաջ

Արթուր Սողոմոնյան. «Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում «Լոռիին», և իմ խոսքերում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես մեղադրանք»

«Արարատ-Արմենիան» ևս պաշտոնական հայտարարություն է տարածել

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 34-րդ տուրը

«Արարատ-Արմենիա» – «Արցախ» հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Լոռի»-«Փյունիկ» հանդիպման հայտնի մրցավարը որակազրկվեց

Նման երևույթները պետք է անհապաղ արմատախիլ արվեն հայկական ֆուտբոլից. «Փյունիկի» պաշտոնական հայտարարությունը

Ընդամենը 2 թիմ է Գյումրիում հաղթել «Շիրակին», իսկ Դենիս Թումասյանն «Ալաշկերտի» ռեկորդակիրն է

Վահե Գևորգյան. «Արդյունքը արդարացի էր»

Ալեքսանդր Տարխանով. «Խաղի ելքը վճռեց մրցավարը, մենք բողոք ենք ներկայացնելու»

Դեսիրեն «Փյունիկին» գցում է չեմպիոնական գրաֆիկից՝ ոչ-ոքի Վանաձորում (տեսանյութ)

«Լոռի» – «Փյունիկ». մեկնարկային կազմեր և ուղիղ հեռարձակում