Հայաստանի հավաքականը 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց - VNews
Բաժիններ

Հայաստանի հավաքականը 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը շարունակում է անհաջող ելույթներն Աստանայում ընթացող աշխարհի թիմային առաջնությունում: 4-րդ տուրում մեր ընտրանին 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ 1,5-2,5 հաշվով զիջելով  ռուսների հետ աղյուսակը գլխավորող Չինաստանի հավաքականին:

Մրցախաղի ելքը որոշվեց 4-րդ խաղատախտակի վրա ընթացող պարտիայում, որում Սիրանուշ Ղուկասյանը պարտվեց Դին Իսինին:

Մինչ այդ ավարտված Դանիելյան-Չժունի, Մկրտչյան-Ցյան, Սարգսյան-Տինցզե պարտիաներում գրանցվել էր ոչ-ոքի արդյունք: Հայաստանի հավաքականը 2 միավորով ընթանում է 8-րդ հորիզոնականում:

5-րդ տուրում հայ շախմատիստուհիները կմրցեն ԱՄՆ-ի հավաքականի հետ: Վերջինս  1,5-2,5 հաշվով պարտվեց Ղազախստանի հավաքականին, որին մարզում է Արման Փաշիկյանը: ԱՄՆ-ի հավաքականի կազմում կրկին անհաջող խաղաց Տաթև Աբրահամյանը՝ պարտվելով Ժանսայա Աբդումալիկին: ԱՄՆ-ի հավաքականը 3 միավորով 6-րդ տեղում է:

8-ական միավորով աղյուսակը շարունակում են գլխավորել Ռուսաստանի և Չինաստանի հավաքականները: Ռուսները 3,5-0,5 հաշվով հաղթեցին հնդիկներին: Առաջատարներին 6 միավորով հետապնդում է Ուկրաինայի հավաքականը, որը ոչ-ոքի խաղաց վրացիների հետ:

Առաջին հաղթանակը տոնեց Հունգարիայի ընտրանին՝ 2,5-1,5 հաշվով առավելության հասնելով Եգիպտոսի հավաքականի նկատմամբ, որը 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Չեմպիոնության համար պայքարը հասավ գագաթնակետին

Սամվել Տեր-Սահակյանը գլխավորեց աղյուսակը

Մարիա Գևորգյանն անկասելի է

Սուսաննա Գաբոյանը պահպանեց առաջատարի դիրքը

Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց չեմպիոնին ու գլխավորեց աղյուսակը

Արման Փաշիկյանը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Հինգ մրցախաղերից երեքն արդյունավետ ելք ունեցան

Գործող չեմպիոնուհին պարտությամբ մեկնարկեց

Չեմպիոնի տիտղոսի համար մրցավեճի կբռնվեն 10-ական շախմատիստներ

Հայ շախմատիստներից լավագույնն առայժմ Արոնյանի արդյունքն է

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը բրոնզե մեդալները զիջեց ադրբեջանցիներին

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստներին չհաջողվեց մրցանակակիր դառնալ

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը հաշտություն կնքեց առաջատարի հետ

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստները հաղթեցին ադրբեջանցիներին

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց լատվիացիներին

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը միավորը կիսեց իսպանուհիների հետ