fbpx
Բաժիններ

«Ռեալը» մեգաառաջարկ կկատարի Նեյմարի տրանսֆերը գնելու համար

Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերը։ Իսպանական ակումբը նախատեսում է բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել շուրջ 345 մլն եվրո։ Այս մասին հաղորդում է The Sun պարբերականը։

Իսպանական Sport լրատվամիջոցն էլ հավելում է, որ «Արքայական» ակումբի ղեկավարներն արդեն կապ են հաստատել «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։

Նեյմարի տարեկան աշխատավարձը «բլանկոսների» ճամբարում կարող է կազմել շուրջ 44 մլն եվրո։ Նա այդ պարագայում կդառնա մոլորակի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։

«Ռեալը» լավ հարաբերություններ է պահպանում ՊՍԺ-ի հետ։ Ըստ լրատվամիջոցների՝ «Բարսելոնան» ավելի վաղ իր հետաքրքրությունն է հայտնել բրազիլացուն վերադարձնելու հետ կապված, սակայն փարիզյան ակումբի ղեկավարների հետ ունեցած վատ փոխհարաբերությունների պատճառով այդպես էլ չի կարողացել համաձայնության գալ այդ հարցի շուրջ։

Անձամբ Նեյմարը մեկ անգամ չէ ասել, որ չի պատրաստվում հեռանալ ՊՍԺ-ից, թեև դրանից ԶԼՄ-ների՝ ֆուտբոլիստի ապագայի հետ կապված տարատեսակ խոսակցությունները չեն դադարում։ Փարիզցիները Չեմպիոնների լիգայի գավաթի վերջին 2 խաղարկություններում հասել են 1/8 եզրափակիչ, սակայն հենց այդ փուլում դուրս են մնացել պայքարից։

Մարսելոն համաձայնեցրել է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


20-ամյա Մբապեն ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում է

Կավանիի անսպասելի վրիպումը «Նանտի» դեմ հանդիպման վերջին վայրկյաններին (տեսանյութ)

3 վնասվածք՝ 1 օրում. «Ռեալի» հերթական լուրջ կորուստը

Սանչոն մտադիր չէ լքել «Բորուսիան»

«Ռեալը» հաստատեց. մեկնարկային կազմի 2 ֆուտբոլիստ բաց կթողնի Էլ Կլասիկոն

Հալանդը «ծիծաղելի» հրաժարագին կունենա հունվարին

AS. «Ռեալի» ֆուտբոլիստը կարող է լինել Մբապեին գնելու բանալին

Ազարը դժվար թե մասնակցի Էլ Կլասիկոյին

Տուխել. «ՊՍԺ-ում Կավանիի իրավիճակը տխուր է»

Բեյլ. «Գիտեի Ուելս-գոլֆ-Մադրիդ պաստառի հետևանքները»

Նեյմարը կրկին բախվեց ՊՍԺ-ի երկրպագուներին

Նավասը պատմել է «Ռեալից» հեռանալու պատճառների մասին

ՊՍԺ-ն հաղթեց, 2 ամսվա դադարից հետո Նեյմարը գոլ խփեց (տեսանյութ)

«Յունայթեդն» ավելի լավ առաջարկ էր արել, բայց Բենզեման երազում էր խաղալ «Ռեալում». «Լիոնի» նախագահ

Մոուրինյո. «Տոտենհեմը» չի կարող իրեն թույլ տալ գնել այդ ֆուտբոլիստին»

Բեյլ. «Սանտիագո Բեռնաբեուն» լավագույն տեղն է՝ սուլոցների արժանանալու համար»