fbpx
Բաժիններ

Անտոն Կոբյալկո․ «Սա իմ կարիերայում առաջին անգամն է, որ 5 անընդմեջ խաղում գոլ եմ խփում»

«Արարատ-Արմենիայի» հարձակվող Անտոն Կոբյալկոն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից է։

Նա մրցաշարի մեկնարկում «լռում» էր, սակայն աշնանային հատվածի վերջին և գարնանային հատվածի սկզբնական փուլերում իրեն գերազանց է դրսևորում։ Ռուս 32-ամյա հարձակվողն արդեն դարձել է 6 գոլի հեղինակ։ Նա առաջնության վերջին 5 հանդիպումներում խաղադաշտից չի հեռացել առանց գոլի՝ մրցակիցների դարպասները գրավելով մեկական անգամ։ Այս ֆուտբոլիստը փայլում է նաև Հայաստանի գավաթի ընթացիկ խաղարկությունում, որտեղ 5 գոլ է խփել ու այս պահին լավագույն ռմբարկուն է։

Բացառություն չէր նաև «Գանձասար-Կապանի» հետ 22-րդ տուրի շրջանակում այսօր կայացած մրցավեճը (2-0), որում Կոբյալկոն կրկնապատկել է «Արարատ-Արմենիայի» առավելությունը։ Վերջինս առաջնությունում տոնել է 6 անընդմեջ հաղթանակ ու լրջորեն պայքարում է չեմպիոնության համար՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։

Կոբյալկոն VNews.am-ին տված հարցազրույցում խոսել է այսօրվա խաղի, չեմպիոնական մրցավազքի, առաջնության լավագույն ռմբարկուի կոչման և այլ թեմաների մասին։

«Շատ բարդ հանդիպում ստացվեց մեզ համար։ Սկզբնամասում գոլ խփեցինք 11-մետրանոց հարվածով, սակայն մրցակիցը հետագայում տիրեց նախաձեռնությանը։ Առաջին խաղակեսում խնդիրներ ունեինք, մրցակիցը վտանգավոր էր ստանդարտների ժամանակ, բայց մենք դիմադրեցինք։ Ընդմիջումից հետո հավաքվեցինք, քիչ-քիչ ավելացրինք։ Լավ է, որ դարձա գոլի հեղինակ։ Մրցակիցը երկրորդ խաղակեսում վտանգավոր հարված կամ գրոհ չունեցավ։ Հաճելի է, որ հաղթեցինք։

Սա իմ կարիերայում առաջին անգամն է, որ 5 անընդմեջ խաղում գոլ եմ խփում։ Հաճելի զգացողություն է, հուսով եմ, որ ապագայում էլ այսպես կշարունակեմ։ Կաշխատեմ այդ ուղղությամբ։

Ինչ վերաբերում է Ժան-Ժակ Բուգուհիի հետ համագործակցությանը, ապա նա փորձառու և վարպետ ֆուտբոլիստ է։ Փոխհասկացողության հետ կապված որևէ խնդիր չունենք։ Երկուսս էլ արդեն հասուն, կայացած ֆուտբոլիստներ ենք, և իրար հասկանալը որևէ բարդություն չի ներկայացնում։

Իհարկե, ցանկալի կլիներ, որ պայքարեինք չեմպիոնության համար։ Բավականին մոտեցել ենք առաջատարին։ Այդուհանդերձ, չեմ կարծում, թե ճիշտ է կենտրոնանալ հենց չեմպիոնության վրա։ Հարկավոր է հաղթել յուրաքանչյուր խաղում։ Պետք է անել դա, իսկ հետո արդեն տեսնել, թե ինչ դիրքում ենք։ Բնականաբար, ցանկանում ենք բարձրանալ աղյուսակում, սակայն եթե հաղթենք ցանկացած հաջորդ խաղում, ապա ամեն ինչ ինքնաբերաբար լավ կլինի։

«Ալաշկերտի» հետ հաջորդ տուրի հանդիպումը շատ կարևոր է մեզ համար։ Նրանք Հայաստանի վերջին 3 տարիների չեմպիոններն են ու ներկա պահին գերազանցում են մեզ աղյուսակում։ Մրցաշարային տեսանկյունից շատ կարևոր կլինի հաղթել այդ մրցավեճում։ Բայց չեմ կարծում, թե դա կարելի է չեմպիոնական խաղ անվանել։ Դեռ շատ հանդիպումներ կան առջևում։

Ես չեմ կենտրոնանում ռմբարկուական պայքարի վրա։ Դեռ 6 գոլ եմ խփել, իսկ լավագույն ռմբարկուները՝ 10-ական։ Կարևորը խաղադաշտում լավ աշխատելն է։ Ես գոլ չխփելու պատճառով չեմ տխրում, եթե թիմն արդյունավետ է խաղում և հաղթում։ Ավելի շատ կուրախանամ, եթե չեմպիոն դառնանք, քան եթե ճանաչվեմ լավագույն ռմբարկու։

Վարդան Մինասյանը, գլխավորելով թիմը, մեզ միավորեց։ Նա մեզ ցույց տվեց, թե ինչպես է պետք խաղալ։ Արդյունքները տեսանելի են, մենք 6 անընդմեջ հաղթանակ ենք տոնել։ Կարևորն արդյունքն է։ Կարիերայումս երբեք չէր եղել, որ թիմում 2 ամսում 3 տարբեր մարզիչների հետ աշխատեմ, սակայն մենք դա հաղթահարեցինք։ Տա Աստված, ապագայում էլ մեզ մոտ ամեն ինչ ստացվի»,- ասել է Կոբյալկոն։

Մինասյանը թողեց հավաքականը ճանապարհի կեսին, իսկ հիմա հավակնոտ նախագծի գլխավոր դեմքն է

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Podcast #8. Բարձրագույն խմբի աշնանային հատվածի ամփոփում (տեսանյութ)

«Գանձասար-Կապանից» շուրջ 2,5 տարի պահանջվեց «Շիրակին» ԲԽ-ում հաղթելու համար

«Արարատ-Արմենիան» և «Ուրարտուն» տարին ավարտեցին ոչ-ոքիով․ VNews-ի ֆոտոշարքը

Ջոնել Դեսիրեի պենտա-տրիկը և «Լոռիի» սպասված հաղթանակը, ոչ-ոքիներ մյուս խաղերում (տեսանյութ)

Գրիգորյանը չեմպիոնի դեմ խաղով կսկսի աշխատանքն առաջնությունում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 15-րդ տուրին ընդառաջ

11-2-ի հետքերով․ Որ թիմն է տոնել ամենախոշոր հաշվով հաղթանակը գավաթի խաղարկությունների պատմության մեջ

Գավաթային շունչ Չարենցավանում, ԲԽ-ի թիմերի պայքար Վանաձորում և Երևանում․ VBet Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչին ընդառաջ

Ընթացիկ առաջնության առաջին պոկերը, «Լոռիից» 461 րոպե պահանջվեց «Արարատ-Արմենիային» գոլ խփելու համար

«Ալաշկերտը» Գյումրիում հաղթեց «Շիրակին», «Լոռին» պարտության մատնեց գործող չեմպիոնին (տեսանյութ)

Խաղերի մեծամասնությունը կկայանա Երևանից դուրս․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 14-րդ տուրին ընդառաջ

Կոբյալկոն Հայաստանում հանդես եկած միակ լեգեոներն է, որ արդյունավետության տարիքային ռեկորդ է սահմանել

Հայկական ակումբների 7 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

Բարձրագույն խմբի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Առաջնության ամենախոշոր հաշվով հաղթանակն ու ամենագոլառատ խաղը

Վարդան Մինասյան․ «Խնդիր ունենք պաշտպանության կենտրոնում»

«Արարատ-Արմենիան» ջախջախեց «Երևանին», «Նոան» պարտության մատնեց «Լոռիին» (տեսանյութ)