fbpx

Հայ շախմատիստուհիները հերթական պարտությունը կրեցին

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը չափազանց անհաջող է հանդես գալիս Աստանայում ընթացող աշխարհի թիմային առաջնությունում: Մեկնարկային տուրում Եգիպտոսի ընտրանու նկատմամբ բացահայտ առավելության հասնելուց հետո մեր հավաքականը չի կարողանում միավոր վաստակել:

5-րդ տուրում էլ հայ շախմատիստուհիներն անհաջողության մատնվեցին՝ 1-3 հաշվով զիջելով ԱՄՆ-ի հավաքականին: Մեր թիմից միակ հաղթանակը տոնեց Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիա Գևորգյանը՝ պարտության մատնելով Սաբինա-Ֆրանչեսկա Ֆոյսորին:

Էլինա Դանիելյանը պարտվեց Տաթև Աբրահամյանին, որն առաջին հաղթանակը տոնեց: Առաջին պարտությունը կրեց Լիլիթ Մկրտչյանը, որի մրցակիցը Կատերինա Նեմցովան էր: Աննա Սարգսյանն էլ զիջեց Կարիսսա Իպին:

Հայաստանի հավաքականը 2 միավորով մնաց 8-րդ հորիզոնականում: Իսկ ԱՄՆ-ի հավաքականը 5 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը:

Այսօր մրցաշարի մասնակիցները կհանգստանան, իսկ մարտի 11-ին կայանալիք 6-րդ տուրում հայ շախմատիստուհիները կմրցեն ուկրաինուհիների հետ:

5-րդ տուրի կենտրոնական հանդիպումը երկու առաջատարների՝ Չինաստանի և Ռուսաստանի հավաքականների մրցախաղն էր: Հաղթելով 2,5-1,5 հաշվով, Չինաստանի հավաքականը 10 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Ռուսները 8 միավորով 2-րդ տեղում են: Եռյակը եզրափակում է Ուկրաինայի հավաքականը, որը ոչ-ոքի խաղալով ղազախների հետ, վաստակեց 7 միավոր:

Հնդկաստանի հավաքականը 4-0 հաշվով հաղթեց Եգիպտոսի ընտրանուն, իսկ հունգարուհիները 1-3 հաշվով պարտվեցին վրացիներին, որոնք հնդիկների հետ վաստակել են 6 միավոր:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Լիլիթ Մկրտչյանն արժանացել է բրոնզե մեդալի

Հայաստանի հավաքականը չարդարացրեց սպասելիքները

Հայաստանի հավաքականը ձեռքից բաց թողեց հաղթանակը

Էլինա Դանիելյանը Հայաստանի հավաքականին փրկեց հերթական պարտությունից

Հայաստանի հավաքականը 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց

Լիլիթ Մկրտչյանի հաղթանակը բավարար չէր թիմին միավոր վաստակելու համար

Հայ շախմատիստուհիները զիջեցին ռուսներին

Շախմատ․ Հայաստանի հավաքականը մեկնարկից ստանձնեց առաջատարի դերը

Հայ շախմատիստների ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Արոնյանն ու Մելքումյանը հավակնում են դրամական մրցանակների

Արոնյանը հաշտություն կնքեց առաջատարի հետ

Արոնյանը նախընտրեց հանգիստը և զիջեց առաջատարի դիրքը

Հայ շախմատիստների հաղթական օրը

Հայ շախմատիստներին չհաջողվեց հաղթանակ տոնել

Հայ շախմատիստներից միակ հաղթանակը տոնեց Լևոն Արոնյանը

Հրանտ Մելքումյանն առաջատարների խմբում է