-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում 3-1 հաշվով առավելության է հասել «Ռայո Վալյեկանոյի» նկատմամբ, ինչի շնորհիվ շարունակում է առանց որևէ խնդրի գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսին այդ մրցավեճում դարձել է մեկական գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ։
Արգենտինացու նկատմամբ արդյունավետ գործողություններ կարելի է տեսնել նրա մասնակցությամբ համարյա բոլոր հանդիպումներում, բայց նա այս անգամ աչքի է ընկել նաև այլ՝ ասպետական արարքով։ Մեսին 2 մրցակցի շրջանցելուց հետո 3-րդի հետ պայքարում հայտնվել էր խոտածածկին, ինչից հետո երկրպագուները 11-մետրանոց էին պահանջում, սակայն խաղացողը մոտեցել է մրցավարին ու ասել, որ այդտեղ խախտում չկար։
Նաև «ասիստների» վարպետը․ Մեսիի հերթական տպավորիչ ցուցանիշները
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո