fbpx

Մբապեն՝ «Ման․ Յունայթեդից» կրած պարտության մասին․ «Այդ գիշեր չեմ կարողացել քնել»

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է, թե ինչպես է արձագանքել իր թիմի՝ Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալու փաստին։

Փարիզյան ակումբը մրցաշարի 1/8 եզրափակիչում ճանապարհը զիջել է «Մանչեսթեր Յունայթեդին»՝ պատասխան մրցավեճում սեփական հարկի տակ պարտվելով 1-3 հաշվով, թեև «Օլդ Թրաֆորդում» մրցակցի նկատմամբ առավելության էր հասել 2-0 հաշվով։

«Ես ցնցված եմ, խոսքեր չկան։ Այդ գիշեր չեմ կարողացել քնել։ Կարծում եմ, որ մյուսները նույնպես նման զգացողություն են ունեցել։ Բարդ է։ Մենք քրտնաջան աշխատեցինք, որպեսզի հասնենք մեր նպատակներին։ Հիասթափված ենք։ Պատրաստվում ենք հավաքվել ու ավարտել մրցաշրջանը։

Անկեղծ ասած, Չեմպիոնների լիգան հաղթելը մեր նպատակն էր, մենք այդ ուղղությամբ ամեն օր աշխատում էինք։ Երկրպագուները նույնպես մեզ հետ էին։ Ստադիոնը լեփ-լեցուն էր, երկրպագուներն արեցին այն, ինչ իրենցից պահանջվում էր։ Իսկապես, կախարդական մթնոլորտ էր այնտեղ, իսկ մենք փչացրինք երեկոն։

Բարդ է այս ամենն ընդունել, և հիմա կան շատ մարդիկ, ովքեր կասկածներ ունեն մեր վերաբերյալ։ Այդուհանդերձ, ես շարունակում եմ հավատալ այս նախագծին։ Վստահ եմ, որ մեր երկրպագուների օգնությամբ կարող ենք ինչ-որ լավ բանի հասնել այս ակումբի համար»,- Մբապեի խոսքերը մեջբերում է Téléfoot-ը։

Մբապե. «Չեմ ցանկանում գովազդային վահանակ դառնալ»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Աղբյուր․ Մինո Ռայոլան աշխատում է Պոգբայի «Յունայթեդից» հեռանալու շուրջ

«Մանչեսթեր Յունայթեդը» 60 միլիոն եվրո է առաջարկել «Ռեալի» աստղի համար

Marca. Պոգբան մտադիր է տեղափոխվել «Ռեալ»

Լուկակու. «Իբրահիմովիչը փոխեց ինձ»

Աղբյուր․ Մբապեն մնում է «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակը

ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Նեյմարի նկատմամբ

Կոուտինյոյի ապագան «Բարսելոնայում» կախված է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից

Քաոս ՊՍԺ-ում. Նեյմարն ու Ալ-Հելաիֆին վիճել են

Ֆրանսիացի ամենաբարձր վարձատրվող թոփ 10 մարզիկները

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն

Դե Լիգտը կատարել է ընտրությունը

Պոգբան փոշմանել է. «Լավագույնը «Բարսելոնան է»

Գիգզ. «Նա լավագույն ֆուտբոլիստն է, որի հետ խաղացել եմ»

«Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» կարող են աղմկահարույց փոխանակում իրականացնել ամռանը

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները պատրաստվում են բոյկոտել «Բարսելոնայի» դեմ խաղը

Պոլ Պոգբա․ «Ռեալում» խաղալու մասին երազում է յուրաքանչյուր ֆուտբոլիստ»