fbpx

Խաչատուր Պապիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ23 Եվրոպայի առաջնությունում

Խաչատուր Պապիկյանը (74 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում: Հայաստանի վերջին ներկայացուցիչն ուժերը չափել է Գերմանիան ներկայացնող Էդուարդ Տատարինովի հետ և վստահ հաղթանակ տարել 10-3 հաշվով: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։

Խաչատուր Պապիկյանը (74 կգ) մարտի 9-ին էր մտել պայքարի մեջ և բուլղարացի (17-8) ու մոլդովացի (4-0) ըմբիշների նկատմամբ հաղթանակներից հետո դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ ժամանակից շուտ 0-10 հաշվով պարտվել էր ռուս Նիկիտա Սուչկովին:

Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ23 հավաքականը ելույթն ավարտել է մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալով: Մարտի 9-ին ոսկե մեդալակիր էր դարձել 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ Նովի Սադում հանդես են եկել նաև Վաղինակ Մաթևոսյանը (57 կգ), Հրաչյա Մարգարյանը (61 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) և Սարգիս Հովսեփյանը (92 կգ), որոնք մեդալ չէին նվաճել:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: