fbpx
Բաժիններ

Եվս մեկ սկանդալ․ Ռամոսն ու Մարսելոն վիճաբանել են «Ռեալի» մարզման ժամանակ

Մադրիդի «Ռեալի» պաշտպաններ Սերխիո Ռամոսը և Մարսելոն վիճաբանել են թիմի՝ շաբաթ օրը կայացած մարզման վերջնամասում։ Այս մասին հաղորդում է հեղինակավոր Marca պարբերականը։

«Արքայական» ակումբի ֆուտբոլիստները մարզման ընթացքում անցկացրել են երկկողմանի հանդիպում։ Ըստ ականատեսների՝ Ռամոսին դուր չի եկել այն, թե ինչպես է Մարսելոն տոնել իր թիմի հաղթանակն այդ մրցավեճում։ Բրազիլացին պատասխանել է, որ նա միշտ է այդպես տոնում, սակայն Ռամոսը չի թաքցրել իր զայրույթը։ Թիմակիցները հասցրել են միջամտել խոսակցությանը և հանդարտեցնել կրքերը։

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստներն ըմբռնել են իրենց սխալը և դա կապել թիմի վերջին անհաջողություններից կուտակված լարվածության հետ։ Մադրիդցիները մեկ շաբաթում դուրս են մնացել Չեմպիոնների լիգայից, Արքայական գավաթից ու համարյա կորցրել շանսերն Իսպանիայի առաջնության չեմպիոնական պայքարում։ Ռամոսն ու Մարսելոն, որոնք երկարամյա թիմակիցներ են, նաև գիտակցել են, որ «Ռեալի» 2 ավագներն են, և նման միջադեպն անհարիր է։ Ի դեպ, այս խաղացողների գործակալը նույնն է՝ Սերխիոյի եղբայր Ռենե Ռամոսը։

Այս ամենը տեղի է ունեցել «Ռեալի»՝ «Վալյադոլիդի» հետ հանդիպմանը նախորդած վերջին մարզման ժամանակ։ Չնայած Ռամոսը որակազրկված է, նա թիմի հետ մեկնել է մրցավայր։

Ռամոսը կոշտ խոսակցություն է ունեցել «Ռեալի» ֆուտբոլիստների հետ

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Կեյլոր Նավասը մոտ է ՊՍԺ տեղափոխությանը

Պաշտոնական. Կուբոն վարձավճարով կխաղա «Մալյորկայում»

«Ռեալի»՝ Նավասին փոխարինողի անսպասելի թեկնածուն

«Ռեալի» դարպասապահը խնդրել է իրեն տրանսֆերի հանել

«Ռեալը» նոր այլընտրանք ունի Պոգբայի համար

L’Equipe. «Ռեալն» իր ամբողջ «թիմին» է առաջարկել ՊՍԺ-ին, սակայն մերժվել է

Զիդանը գոհ է Խամեսի աշխատանքից, բայց նա դեպքերի որոշակի ընթացքի դեպքում կարող է հեռանալ «Ռեալից»

«Ռեալի» ճապոնացի հրաշամանուկը կտեղափոխվի իսպանական ակումբ

«Ցամքիլ ծաղիկ հասակի մեջ». Թոփ 10 ֆուտբոլիստ, որ սպավածից շուտ են թողել ֆուտբոլը

Հայտնի է առաջին մադրիդյան դերբիի օրն ու ժամը

Ռոնալդուն նշել է «Ռեալից» հեռանալու գլխավոր պատճառներից մեկը

Աղբյուր. Ազարի նորամուտի օրը Լա լիգայում որոշված է

AS-ի անդրադարձը՝ Հայաստանում «Ռեալի» ֆան ակումբին

Լուկա Յովիչ․ «Ռեալից» հեռանալու մասին լուրերն ինձ ստիպում են ծիծաղել»

Վարանը կտրականապես դեմ է Նեյմարի տրանսֆերային գործարքի մասը դառնալուն

16-ամյա հրաշամանուկը «գերել» է թոփ-ակումբներին