fbpx

Ադամյանը «ճախրում» է, Բաբայանի շքեղ գոլը, Կամոյի «ասիստը»․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Արտերկրի ակումբներում հանդես եկող հայ ֆուտբոլիստները վերջին օրերի ընթացքում մասնակցել են հանդիպումների, որոնց արդյունքներին և տղաների ստացած խաղաժամանակին առաջարկում ենք ծանոթանալ ստորև։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 30-րդ տուր․ «Արսենալ» 2-0 «Մանչեսթեր Յունայթեդ»․ Հենրիխ Մխիթարյանը թեթև վնասվածքի պատճառով բացակայել է հայտացուցակից։ «Արսենալը» 20 թիմի պայքարում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգա, 25-րդ տուր․ «Յան Ռեգենսբուրգ» 1-1 «Դույսբուրգ»․ Սարգիս Ադամյանը 39-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Նա, մասնակցելով ամբողջ մրցավեճին, առաջին խաղակեսի վերջնամասում նաև դեղին քարտ է ստացել։ Ադամյանի ակտիվում ընթացիկ առաջնությունում գրանցված է 10 գոլ և 7 արդյունավետ փոխանցում։ «Յան Ռեգենսբուրգը» 18 թիմի պայքարում այս պահին 8-րդ տեղում է։

Դանիայի Սուպերլիգա, 25-րդ տուր․ «Հոբրո» 1-2 «Միտյուլանդ»․ Էդգար Բաբայանը 51-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ ու հավասարեցրել հաշիվը։ Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Հայ ֆուտբոլիստն առաջնության նախորդ մրցավեճում էլ աչքի էր ընկել արդյունավետ փոխանցումով։ «Հոբրոն» ընթանում է նախավերջին՝ 13-րդ տեղով։

Հոլանդիայի առաջնություն, 25-րդ տուր․ «Վիլլեմ II» 3-2 «Դե Գրաֆշապ»․ Արաս Օզբիլիսը մնացել է պահեստայինների նստարանին։ Սա ներքին առաջնության արդեն 3-րդ անընդմեջ մրցավեճն է, որ հայ ֆուտբոլիստը չի ստանում գեթ մեկ րոպե խաղաժամանակ։ «Վիլլեմ II»-ը 18 թիմի պայքարում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։

Պորտուգալիայի առաջնություն, 25-րդ տուր․ «Շավիշ» 1-1 «Ռիու Ավե»․ Գևորգ Ղազարյանը եղել է պահեստայինների թվում ու փոխարինման մտել ընդմիջումից անմիջապես հետո։ Հայ ֆուտբոլիստը մասնակցել է «Շավիշի»՝ 2019 թվականին ներքին առաջնությունում անցկացրած 4 հանդիպումներից 3-ին՝ բոլոր դեպքերում էլ դուրս գալով փոխարինման։ «Շավիշը» նախավերջին՝ 17-րդ տեղում է։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 19-րդ տուր․ «Ախմատ Գրոզնի» 1-1 «Ուրալ»Վարազդատ Հարոյանը, ինչպես և «Զենիթի» հետ առաջնության ու «Սպարտակի» հետ գավաթային հանդիպումներում, այս անգամ ևս մնացել է պահեստայինների նստարանին։ «Ուրալը» 16 թիմի պայքարում 10-11-րդ տեղերն է բաժանում Մոսկվայի «Դինամոյի» հետ։

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 1-ին տուր․ «Ժետիսու» 3-1 «Ակժայիկ»․ Կամո Հովհաննիսյանը 30-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Նա մասնակցել է ամբողջ մրցավեճին։ «Ժետիսուն» երկրի նախորդ առաջնությունում գրավել է 6-րդ տեղը։

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 1-ին տուր․ «Կայսար» 0-1 «Ատիրաու»․ Տիգրան Բարսեղյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ «Կայսարը» Ղազախստանի նախորդ առաջնությունում տեղակայվել է «Ժետիսուից» մեկ աստիճան բարձր՝ հանգրվանելով 5-րդ տեղում։

Կիպրոսի Բարձրագույն խումբ, առաջնության հիմնական փուլն ավարտվել է, և մասնակից 12 թիմերը բաժանվել են 2 ենթախմբերի՝ չեմպիոնական ու հետնապահների, «Էնոսիս Պարալիմնին» 2-րդ խմբում է, 2-րդ տուր․ «Անորտոսիս» 1-1 «Էնոսիս Պարալիմնի»Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին։ «Էնոսիս Պարալիմնին» նշված 6 թիմի պայքարում այս պահին 4-5-րդ տեղերն է բաժանում «Դոխայի» հետ ու պայքարում է տեղը Բարձրագույն խմբում պահպանելու համար։

Լյուքսեմբուրգի Բարձրագույն խումբ, 16-րդ տուր․ «Հոստերտ» 0-1 «Պրոգրես Նիդերկորն»Ալեքսանդր Կարապետյանն ամբողջական հանդիպում է անցկացրել։ «Պրոգրես Նիդերկորնը» 14 թիմի պայքարում եզրափակում է լավագույն քառյակը, իսկ առաջատար «Դյուդելանժին» զիջում է ընդամենը 3 միավորով։

Արգենտինայի Սուպերլիգա, 22-րդ տուր․ «Ատլետիկո Հուրական» 1-3 «Սան Մարտին Տուկուման»․ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը հայտավորված չի եղել իր թիմի կազմում։ Հայ հարձակվողն իր թիմի վերջին 6 հանդիպումներից մասնակցել է միայն 2-ին։ «Ատլետիկո Հուրականը» 26 թիմի պայքարում 8-9-րդ տեղերն է բաժանում «Ինդեպինդիենտեի» հետ։

Բելառուսի գավաթի խաղարկություն, 1/4 եզրափակիչ․ ԲԱՏԵ 1-1 «Իսլոչ»Գրիգոր Աղեկյանը եղել է պահեստայինների թվում ու փոխարինման մտել 81-րդ րոպեին։ Սա հայ հարձակվողի առաջին պաշտոնական խաղն էր նոր ակումբում։ «Իսլոչի» ու ԲԱՏԵ-ի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 14-ին։ Բելառուսի Բարձրագույն խմբի նոր առաջնությունը մեկնարկելու է մարտի 29-ին։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 19-րդ տուր․ «Կռիլյա Սովետով» 4-0 «Ենիսեյ»Արթուր Սարկիսովը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 77-րդ րոպեին։ «Ենիսեյը» շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը՝ նախավերջին՝ 15-րդ տեղը զբաղեցնող «Ուֆայից» հետ մնալով 5 միավորով։

Ռումինիայի 2-րդ դիվիզիոն (հզորությամբ 2-րդ առաջնություն), 24-րդ տուր․ «Չինդիա» 0-0 «Պետրոլուլ»Էդգար Մալաքյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 57-րդ րոպեին։ «Պետրոլուլը» 20 թիմի պայքարում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, սակայն առաջատար «Սպորտուլ Սնագովին» զիջում է ընդամենը 5 միավորով։

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 22-րդ տուր․ «Ռաբոտնիչկի» 1-2 «Ակադեմիա Պանդև»․ Դավիթ Մանոյանն առաջնության 3-րդ անընդմեջ խաղում մտել է փոխարինման՝ այս անգամ խաղադաշտ դուրս գալով առաջին խաղակեսի ավարտից անմիջապես հետո։ «Ռաբոտնիչկին» 10 թիմի պայքարում 5-րդ տեղում է։

Արգենտինայի Պրիմերա Բ (հզորությամբ 2-րդ առաջնություն), 19-րդ տուր․ «Տեմպերլեյ» 0-0 «Գիլյերմո Բրաուն»․ Մաուրո Գևգեոզյանը եղել է իր թիմի հիմնական կազմում ու փոխարինվել 18-րդ րոպեին։ «Տեմպերլեյը» 25 թիմի պայքարում 13-14-րդ հորիզոնականներն է բաժանում «Ֆերո Կարիլ Օեստեի» հետ։

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, 21-րդ տուր․ «Դինամո Կիև» 4-0 «Արսենալ Կիև»Գեղամ Կադիմյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել առաջին խաղակեսի ավարտից հետո, իսկ նրա փոխարեն խաղը շարունակել է Արթուր Ավագիմյանը։ Վերջինս 58-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով։ «Արսենալը» վերջին՝ 12-րդ տեղում է ու 11-րդ հորիզոնականը զբաղեցնող «Չեռնոմորեցից» նրան բաժանում է 5 միավոր։

Սլովակիայի Մ19 առաջնություն, 19-րդ տուր․ «Զեմպլին Միխալովցե» Մ19 3-2 «Ռուժոմբերոկ» Մ19․ դաշտի տերերից 8-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Արմեն Հովհաննիսյանը, 83-րդ րոպեին՝ Էրիկ Ազիզյանը։ 2-ն էլ մասնակցել են ամբողջ խաղին։ «Զեմպլին Միխալովցե» Մ19-ը 12-թիմանոց առաջնությունում եզրափակում է լավագույն տասնյակը։

Գերմանիայի Մ19 Բունդեսլիգա, Հյուսիսային գոտի, 20-րդ տուր․ «Համբուրգ» Մ19 2-0 «Յունիոն Բեռլին» Մ19․ Երջանիկ Ղուբասարյանը մրցավեճը սկսել է պահեստայինների նստարանից ու փոխարինման մտել 72-րդ րոպեին։ «Համբուրգ» Մ19-ը 14 թիմի պայքարում եզրափակում է լավագույն հնգյակը։

Ռուսաստանի Ազգային լիգա (հզորությամբ 2-րդ առաջնություն), 26-րդ տուր․ «Ֆակել» 0-0 «Ռոտոր Վոլգոգրադ»․ Դավիթ Արշակյանը, որը գարնանային հատվածի մեկնարկային խաղում մնացել էր պահեստայինների նստարանին, այս անգամ ևս խաղը սկսել է այդտեղից, բայց փոխարինման է մտել 58-րդ րոպեին։ «Ֆակելը» 20 թիմի պայքարում 14-րդն է։

Կոլումբիայի Պրիմերա Բ (հզորությամբ 2-րդ առաջնություն), 7-րդ տուր․ «Կորտուլուա» 0-0 «Բոյակա Չիկո»Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը մնացել է պահեստայինների նստարանին։ «Բոյակա Չիկոն» 16 թիմի պայքարում զբաղեցնում է 7-րդ տեղը։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 19-րդ տուր․ ԲԿՄԱ 3-0 «Ռուբին»Խորեն Բայրամյանը եղել է պահեստայինների թվում և փոխարինման մտել 62-րդ րոպեին։ «Ռուբինն» ընթանում է 6-րդ հորիզոնականով։

Ֆրանսիայի առաջնություն, 28-րդ տուր․ «Մոնպելյե» 2-2 «Անժեր»․ «Մոնպելյեի» գլխավոր մարզիչը հայազգի մասնագետ Միշել Տեր-Զաքարյանն է։ Այս թիմն առաջնության վերջին 7 մրցավեճում ընդամենը մեկ հաղթանակ է տոնել՝ գրանցելով 4 ոչ-ոքի, կրելով 2 պարտություն։ «Մոնպելյեն» 20 թիմի պայքարում զբաղեցնում է 7-րդ տեղը։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հերերան և Մխիթարյանը կարող են նորից թիմակիցներ դառնալ

Աղբյուր․ Ունայ Էմերին ամռանը 3 տրանսֆեր կիրականացնի

Արմեն Սարգսյանը իրականացրել է փոքրիկ Մանվելի երազանքն (լուսանկարներ, տեսանյութ)

Մխիթարյանը գերազանցեց Արզումանյանի ցուցանիշը, Ղազարյանն էլ՝ Հովսեփյանի և Վարդանյանի

Մխիթարյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և մարզաշապիկ նվիրել (լուսանկար)

Մխիթարյանը ներկայացրել է «Արսենալի» նոր հավելվածը

Հավաքականի ֆուտբոլիստներից ովքեր են ամենաշատ տարածությունը հաղթահարել Բոսնիայի դեմ խաղում

«Արսենալը» Իտալիայի հավաքականում փոխարինող է գտել Ռեմսիին

Գրանիտ Ջական ակնարկել է «Արսենալից» հեռանալու ցանկության մասին

Անրին՝ Պրեմիեր լիգայի պատմության լավագույն լեգիոներ, նա առաջ է անցել «Յունայթեդի» երկու աստղերից

Վարազդատ Հարոյան․ «Հավատն էր մի քիչ պակասում, բայց արդեն տեսանք, որ մենք էլ կարող ենք հաղթել» (տեսանյութ)

Էդգար Բաբայան․ «Հիասթափված ենք, քանի որ գոլ խփելու լավ շանսեր ունեինք» (տեսանյութ)

Կամո Հովհաննիսյան․ «Մեզ երևի չհերիքեց հավատը, որ կարող ենք խաղալ նման թիմերի դեմ» (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը նշել է բոսնիացիներից կրած պարտության պատճառները (տեսանյութ)

Միայն 1 հաղթական մեկնարկ. Հետաքրքրաշարժ թվեր ու փաստեր Հայաստանի հավաքականի ելույթներից ԵՎՐՈ 2020-ին ընդառաջ

Բեյլն ասել է, թե որ թիմի երկրպագու է եղել մանուկ հասակում