fbpx
Բաժիններ

«Շիրակը» մոտ 7 ամսվա դադարից հետո գոլ բաց թողեց Գյումրիում, իսկ Անտոն Կոբյալկոն անկասելի է

Բարձրագույն խմբի 22-րդ տուրը՝ 10 փաստով

22-րդ տուրի հանդիպումներից հետո չեմպիոնական մրցավազքում պայքարն էլ ավելի թեժացավ: «Արարատ-Արմենիան», շարունակելով հաղթարշավը, ընդհուպ մոտեցավ առաջատար «Ալաշկերտին», որն ազատ էր խաղից: «Փյունիկը», «Բանանցն» ու «Լոռին» էլ կրճատեցին միավորների տարբերությունն առաջատարից:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Դաշտի տերերն ու հյուրերը մեկական հաղթանակ տոնեցին, երկու խաղում էլ գոլազուրկ ոչ-ոքի գրանցվեց: Առաջնությունում անցկացված 88 հանդիպումներում դաշտի տերերը 32 հաղթանակ են տոնել, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 33 անգամ, 23 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

Աբրահամ Խաշմանյան․ «Եթե մյուս տարի պայքարելու չլինեինք եվրագավաթների համար, ապա ես անելիք չէի ունենա «Արարատում» (տեսանյութ)

22-րդ տուրում ընդամենը 4 գոլ խփվեց: Նման ցածր արդյունավետություն գրանցվել էր միայն մեկնարկային, 4-րդ և 14-րդ տուրերում: Առաջնության մեկնարկից անցկացված 88 հանդիպումներում 194 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,2 գոլ մեկ խաղում:

2. «Արարատ-Արմենիան» առաջնությունում 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց և կրկնեց «Ալաշկերտին» պատկանող ռեկորդային ցուցանիշը: «Արարատ-Արմենիայի» և «Գանձասար-Կապանի» դիմակայությունում միայն 3-րդ հանդիպման ժամանակ բացվեց գոլերի հաշիվը, որի համար ընդհանուր առմամբ 187 րոպե պահանջվեց:

Մինչև գարնանային հատվածի հանդիպումը, «Գանձասար-Կապանը» միակ թիմն էր, որին «Արարատ-Արմենիան» առաջնությունում չէր հաղթել՝ երկու խաղերն էլ ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի:

Վարդան Մինասյան․ «Մեր առաջնությունում քիչ կան Պետրոս Ավետիսյանի պես ոչ ստանդարտ մտածող ֆուտբոլիստներ» (տեսանյութ)

3. «Շիրակի»՝ Գյումրիում դարպասն անառիկ պահած անընդմեջ 7 խաղերի շարքն ընդհատվեց: Հետաքրքիր է, որ նախորդ գոլը Գյումրիում «Շիրակը» կրկին բաց էր թողել «Փյունիկից» անցյալ տարվա օգոստոսի 22-ին կայացած խաղում, երբ Վսևոլոդ Երմակովի դարպասը 64-րդ րոպեին գրավել էր Մոհամեդ Կոնատեն: Այսպիսով, մինչև 78-րդ րոպեին Էրիկ Վարդանյանի խփած գոլը, «Շիրակը» Գյումրիում 733 րոպե շարունակ դարպասն անառիկ էր պահել: «Փյունիկն» առաջնության մասնակիցներից միակն է, որին հաջողվել է Գյումրիում հաղթել «Շիրակին», այն էլ՝ երկու անգամ:

4. «Արցախն» արդեն 6 խաղ առաջնությունում հաղթանակ չի տոնել՝ վաստակելով ընդամենը 3 միավոր:

5. Անտոն Կոբյալկոն առաջնության 5-րդ անընդմեջ խաղում դաշտից չհեռացավ առանց գոլի՝ կրկին մեկ անգամ խոցելով մրցակցի դարպասը: Արդյունավետ խաղերի այդ շարքը ռեկորդային է առաջնության մասնակիցների մեջ:

Անտոն Կոբյալկո․ «Սա իմ կարիերայում առաջին անգամն է, որ 5 անընդմեջ խաղում գոլ եմ խփում»

Կոբյալկոն ընթացիկ մրցաշրջանի պաշտոնական մրցումներում (առաջնության և գավաթի) խփած 11 գնդակով դարձավ «Արարատ-Արմենիայի» լավագույն ռմբարկուն՝ շրջանցելով 10 գոլի հեղինակ Իվայլո Դիմիտրովին, որն իր բոլոր գոլերը խփել է առաջնության հանդիպումներում: Կոբյալկոյի ցուցանիշը լավագույնն է նաև ընթացիկ մրցաշրջանի պաշտոնական մրցումներում հանդես եկած ֆուտբոլիստների մեջ:

6. Սերգեյ Շևչուկը բացեց գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում՝ դառնալով «Փյունիկում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը: «Շիրակի» դարպասը նա գրավեց 33 տարեկան 265 օրականում: Շևչուկը գերազանցեց Մաքսիմ Տրուսևիչի ցուցանիշը, որը «Փյունիկում» գոլի հեղինակ էր դարձել 33 տարեկան 46 օրականում:

Շևչուկը նաև ընդգրկվեց ՀՀ առաջնություններում գոլի հեղինակ դարձած ամենատարեց լեգեոնականների տասնյակում՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը: Ավելի տարեց տարիքում Բարձրագույն խմբում գոլի հեղինակ են դարձել «Բանանցի» նախկին ֆուտբոլիստ Յուրի Դուդնիկը (36 տարեկան 313 օրական) և նախկին գանձասարցի Վիրգին Մարշավելան (37 տարեկան 52 օրական)։

«Տաք» ու «կրակոտ» ֆուտբոլ «Արարատ-Արմենիայի» և «Գանձասար-Կապանի» միջև․ VNews-ի ֆոտոշարքը

Շևչուկը նաև ընդգրկվեց ՀՀ առաջնություններում «Փյունիկում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ ցանկից դուրս թողնելով Ռուսլան Կորյանին, որն աչքի էր ընկել 30 տարեկան 107 օրականում:

7. Կարեն Մուրադյանը «Շիրակի» կազմում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: Նրա խաղընկեր Արտյոմ Միքայելյանը նման հոբելյան նշեց Բարձրագույն խմբում: Միքայելյանը բոլոր խաղերն էլ անցկացրել է հարազատ «Շիրակի» կազմում:

8. «Արարատի» ավագ Ռաֆայել Սաֆարյանն ընդգրկվեց թիմի կազմում ՀՀ առաջնություններում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: «Արցախի» հետ խաղում Սաֆարյանը 33 տարեկան 39 օրական էր: Նա ցանկից դուրս թողեց Կլաուդիո Լոպեսին, որն «Արարատում» իր վերջին հանդիպումն անցկացրել է 33 տարեկան 32 օրականում:

Արթուր Պետրոսյան․ «Խաչատուրով-Իշխանյան զույգը պաշտպանության կենտրոնում ժամանակի ընթացքում ավելի լավ կխաղա» (տեսանյութ)

9. «Լոռիի» դարպասապահ Արսեն Սիուկաևը միակն է, որ առաջնության գարնանային հատվածում գոլ բաց չի թողել: Նա թիմի կազմում անցկացրած 3 հանդիպումներում էլ դարպասն անառիկ է պահել: Սիուկաևը կրկնեց իր թիմակից Ալեքսանդր Կոնովի ցուցանիշը, որն առաջնության աշնանային հատվածում դարպասն ամուր փակի տակ էր պահել 5-7-րդ տուրերում: Հետաքրքիր է, որ առաջնությունում վերջին գոլը Սիուկաևը բաց է թողել «Արարատ-Արմենիայի» կազմում անցյալ տարվա սեպտեմբերի 23-ին «Բանանցի» հետ խաղում:

10. «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Դմիտրի Աբակումովն ընթացիկ առաջնությունում 11-րդ անգամ դարպասն անառիկ պահեց և հավասարվեց լավագույն արդյունքն ունեցող շիրակցի Վսևոլոդ Երմակովին:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Գագիկ Սիմոնյան․ «Ֆուտբոլիստները չհասցրին վերականգնվել նախորդ խաղից հետո» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Հուսով եմ՝ Եվրոպա լիգայի ամեն ինչն արդեն մոռացանք և հետ եկանք Հայաստանի առաջնություն» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» մրցաշրջանի առաջին պարտությունը «պարգևեց» «Արարատին» (տեսանյութ)

«Շիրակն» արգելակել է գերազանց մեկնարկից հետո (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Խաղերը վերլուծելիս հասկանում ենք, որ ամեն ինչ նորմալ է ընթանում, զուտ չենք իրացնում պահերը» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Հավասար արդյունքն արդարացի կլիներ» (տեսանյութ)

Ալեքսանդր Տարխանով․ «Օզբիլիսը դեռ լիարժեք պատրաստ չէ, քանի որ շատ ժամանակ է բաց թողել» (տեսանյութ)

«Փյունիկը» հաղթեց «Գանձասար-Կապանին», Օզբիլիսը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

«Ալաշկերտը» ջախջախեց «Երևանին», «Լոռին» կամային հաղթանակ տոնեց «Ուրարտուի» նկատմամբ (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

«Լոռի» – «Բանանց», «Ալաշկերտ» – «Երևան». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Ինտրիգներով լի արարատյան դերբին՝ չեմպիոնի և առաջատարի միջև․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 7-րդ տուրին ընդառաջ

Անսպասելի․ Հրաժարական է տվել Բարձրագույն խմբի առաջատարի գլխավոր մարզիչը

Բարձրագույն խմբի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը