fbpx

11 լավագույնները․ Բարձրագույն խմբի 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականն ըստ VNews.am-ի։

Դարպասապահ՝ Արսեն Սիուկաև («Լոռի»)

«Լոռին» մնում է առաջնության միակ թիմը, որ գարնանային հատվածում գոլ դեռ բաց չի թողել։ «Բանանցի» հետ մրցավեճի առաջին խաղակեսում վանաձորյան թիմի պաշտպաններն ու հենակետայինները հաճախ էին «անմեղ» իրավիճակներում կորցնում գնդակը, սակայն դարպասապահ Սիուկաևը հասցնում էր ապահովագրել նրանց։ «Բանանցի» հաղթանդամ հարձակվող Ալեքսանդր Գլիշիչը դրվագներից մեկում գլխի անչափ սպառնալից հարված կատարեց, բայց Սիուկաևն այդտեղ նույնպես կանգնեց գնդակի ճանապարհին։

Պաշտպաններ՝ Արմեն Մանուչարյան («Փյունիկ»)

Մանուչարյանը մեր ֆուտբոլի «նոր Արտակ Եդիգարյանն» է դառնում։ Հիմա նրան «Փյունիկում» օգտագործում են թե՛ որպես եզրային պաշտպան, թե՛ որպես հենակետային, իսկ վերջին մրցավեճում պաշտպանության կենտրոնում էր։ Մանուչարյանը բավականին լավ տպավորություն թողեց։ Կարելի է առանձնացնել այն պահը, երբ Մուսա Փոլ Բակայոկոն արդեն պատրաստվում էր եզրափակիչ հարված կատարել, իսկ Մանուչարյանը, թիկունքից մոտենալով, «մաքուր» սահանկումով փախցրեց գնդակը մրցակցի ոտքերի առջևից։

Հովհաննես Նազարյան («Արցախ»)

Այս պաշտպանի խաղային առաջընթացն ակնառու է։ Ունի դիրք ընտրելու կարողություն, տակտիկական գրագիտություն։ Ֆիզիկական ուժը բարելավելու դեպքում ավելի հզոր տեսք կունենա։ «Արցախը» որոշ խաղերում հանդես է գալիս 3 կենտրոնական պաշտպաններով, որոշներում՝ 2։ Նազարյանն այդ սխեմաներից յուրաքանչյուրում էլ իրեն «զով ու ապահով» է զգում։ Նույն որակներով աչքի ընկավ նաև «Արարատի» հետ հանդիպմանը։ Եղածով չբավարարվելու ցանկություն և աշխատասիրություն․ հիմա Նազարյանի համար այս գործոններն ամենակարևորն են։

Անդրանիկ Ոսկանյան («Բանանց»)

Այս ֆուտբոլիստն «Ալաշկերտի»՝ վերջին տարիների ամենակայուն խաղացողներից մեկն էր։ Նա այս առաջնության առաջին հատվածում անհասկանալի պատճառներով անտեսվում էր չեմպիոնի մարզչական շտաբի կողմից և հիմա «Բանանցում» է։ Էդվարդ Կպոդոյի վնասվածքը «Բանանց» – «Լոռի» մրցավեճի առաջին խաղակեսում շանս ընձեռեց Ոսկանյանին։ Նա անհատական մենամարտերում ուղղակի «կերավ» մրցակցի «գիշատիչ» հարձակվող Ջոնել Դեսիրեին, թիմն իր դարպասն անառիկ պահեց։ Անկասկած, կարող է ամրապնդվել «Բանանցում»։

Ալբերտ Գաջիբեկով («Բանանց»)

«Բանանցի» պաշտպանությունը քիչ սխալներ թույլ տվեց «Լոռիի» հետ հանդիպմանը։ Թիմի նորեկ Գաջիբեկովից առաջին տպավորությունները պարզապես հիասքանչ են։ Թե ինչպես էր նա սահանկումներով խլում գնդակը մրցակցի խաղացողներից, միանշանակ, պետք էր տեսնել սեփական աչքերով։ Գաջիբեկովը չէր վախենում ռիսկի դիմել, բայց հետաքրքիրն այն է, որ բոլոր դեպքերում էլ ռիսկն արդարացվում էր։ Տեսնենք՝ ինչպես կխաղա առաջիկայում։

Կիսապաշտպաններ՝ Արթուր Գրիգորյան («Արցախ»)

Մեր առաջնության ամենաթերագնահատված ֆուտբոլիստներից մեկը։ Գրիգորյանն այն սակավաթիվ տղաներից մեկն է, որ խաղում է համարյա առանց տատանումների՝ պահպանելով կայունություն։ 25-ամյա հենակետային կիսապաշտպանը նշանակալի աշխատանք է կատարում միջին օղակում ու իրականացնում թե՛ գնդակի խլում, թե՛ գրոհի շարունակության ընտրություն։ Այսօրվա «Արցախում» Գրիգորյանի դերակատարությունը չափից դուրս մեծ է։

«Շիրակը» մոտ 7 ամսվա դադարից հետո գոլ բաց թողեց Գյումրիում, իսկ Անտոն Կոբյալկոն անկասելի է

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Արամ Հայրապետյան․ «Զարմացած էի, երբ 30 տարեկանում առաջին անգամ հրավիրվեցի հավաքական» (տեսանյութ)

«Միշտ ասում եմ իմ ֆուտբոլիստներին, որ Մխիթարյանի մակարդակին հասնելու համար պետք է կրկնակի ավելացնեն». Անդրեյ Տալալաև

11 լավագույնները․ Բարձրագույն խմբի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

«Գանձասար-Կապանն» ու իր «առեղծվածային» շարքը, առաջնության «դիպուկահար-հարձակվողը»

Իլշատ Ֆայզուլին․ «Բանանցում» հանդես եկող հայ բոլոր ֆուտբոլիստներն էլ արժանի են հրավիրվելու հավաքական» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Ոչ թե մրցակիցներն են գոլային պահեր «սարքում» մեր դարպասին, այլ՝ մենք» (տեսանյութ)

Բուգուհի․ «Արարատ-Արմենիան» ավելի ուժեղ է, քան «Շիրակը», ես ճիշտ տեղում եմ հայտնվել»

Արամ Ոսկանյան․ «Ձախողում կլինի, եթե չդառնանք Հայաստանի չեմպիոն» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Մենք վաղը մոռանալու ենք այս հաղթանակի մասին ու պատրաստվելու հաջորդ խաղին» (տեսանյութ)

Ֆանտաստիկ Կոբյալկո ու «ոսկե» խաղում հաղթած «Արարատ-Արմենիա», «Բանանցն» էլ ուժեղ էր «Արարատից» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա» սուպերխաղը և «Բանանց» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

Յուրի Նագայցևը՝ հավաքականի թեկնածուների մարզավիճակի, Ալիկ Առաքելյանին ավելի ուժեղ ակումբ բաց թողնելու պատրաստակամության և այլ թեմաների մասին (տեսանյութ)

Սևադա Արզումանյան․ «Ֆուտբոլիստների վարպետությունը պետք է բարձրացնենք, իսկ հոգեբանական խնդիրը կլուծվի 1-2 հաջող խաղից հետո» (տեսանյութ)

«Փյունիկը» սրում է չեմպիոնական պայքարը․ երևանյան թիմը ծանր հաղթանակ տոնեց «Արցախի» նկատմամբ (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արցախ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վարդան Պողոսյանը Մխիթարյանի համար տեղ գտավ իր խորհրդանշական հավաքականում (տեսանյութ)