fbpx
Բաժիններ

Զիդանի պահանջներից մեկը վերաբերել է Մարսելոյին

Մադրիդի «Ռեալի» հին ու նոր գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի պահանջներից մեկն ակումբի ղեկավարությանը եղել է պաշտպան Մարսելոյին տրանսֆերի չհանելը։ Այս մասին հաղորդում է Football Espana-ն։

Իտալական պարբերականները վերջին շրջանում պնդում էին, որ բրազիլացի ֆուտբոլիստը նպատակադրված է հեռանալ «Արքայական» ակումբից ու տեղափոխվել «Յուվենտուս», իսկ մադրիդցիներն էլ ամենևին դեմ չեն դեպքերի այդպիսի զարգացմանը։ Մարսելոն այս մրցաշրջանում հազվադեպ է խաղաժամանակ ստանում, քանի որ Սանտիագո Սոլարին վստահում էր Սերխիո Ռեգիլոնին։

Մարսելոյի՝ «Ռեալից» հեռանալու ցանկությունն ավելի էր ամրապնդվել այն բանից հետո, երբ մարզման ժամանակ վիճաբանել էր իր վաղեմի խաղընկեր Սերխիո Ռամոսի հետ։ Բացի այդ, «Յուվենտուս» տեղափոխվելու շարժառիթներից մեկը Կրիշտիանու Ռոնալդուի հետ վերամիավորվելն էր։

Խոսակցությունները թեժացրել էր «Այաքսի» ձախ պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոյի գործակալը, որը հայտարարել էր՝ «Ռեալը» հետաքրքրված է իր հաճախորդի ծառայություններով՝ կապված Մարսելոյին բաց թողնելու հեռանկարի հետ։

Զիդանը, վերադառնալով «սերուցքայինների» ճամբար, ցանկանում է կրկին հիմնական կազմում տեսնել Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստին։

Կրիշտիանու Ռոնալդու. «Ես չեմ կարոտում Իսպանիան»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռոնալդուն նշել է՝ որ մրցակցից է խուսափում ՉԼ 1/8 եզրափակիչում

Վինիսիուս. «Գոլերի պակա՞սը. Ստեռլինգն էլ «Սիթիում» գոլեր չէր խփում»

Մեսին Էլ Կլասիկոյից առաջ խոսել է ակնկալիքների մասին

Զիդան. «Եթե մեզ բաժին հասնի «Լիվերպուլը», մենք նրանց դուրս կթողնենք»

«Ռեալը» հաղթեց «Բրյուգեին», ՊՍԺ-ն ջախջախեց «Գալաթասարային» (տեսանյութ)

ԻՖՖ-ն հայտարարել է, որ պատասխանատվություն չի կրում «Կլասիկոյի» անվտանգության համար

«Բավարիա» – «Տոտենհեմ», «Բրյուգե» – «Ռեալ Մադրիդ»․ Մեկնարկային կազմեր

#FergieTime7. 3 պատճառ՝ ինչու է «Ոսկե գնդակը» վերածվել կլոունադայի (տեսանյութ)

Կլասիկոն կարող է անցկացվել չեզոք մարզադաշտում

Զիդան. «Չեմ կարծում, թե Ազարը վիրահատության կարիք ունի»

«Ռեալն» արդեն գիտի իր հավանական մրցակիցներին՝ 1/8 եզրափակիչում

Ոստիկանությունը դեմ է արտահայտվել «Բարսելոնա»-«Ռեալ» խաղի անցկացմանը

Սերխիո Ռամոսն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

Ռոդրիգո. «Facebook-իս շապիկին Ազարի նկարն էր»

«Լոկոմոտիվն» «Ատլետիկոյի» դեմ խաղից առաջ մարզվել է «Ռեալի» մարզաբազայում (տեսանյութ)

«Ռեալի» հայտացուցակը «Բրյուգեի» դեմ խաղի համար