-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրը, Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում «Լիոնի» հետ կայանալիք պատասխան հանդիպումից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին, խոսել է Նեյմարի կազմակերպած երեկույթին մասնակցելու մասին։
Արթուրը ներկա է գտնվել ՊՍԺ-ի ֆուտբոլիստի ծննդյան 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, մինչդեռ 48 ժամ անց կատալոնական թիմի կազմում պետք է մասնակցեր Արքայական գավաթի խաղարկությունում Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք հանդիպմանը։ Բրազիլացին վնասվածք է ստացել այդ մրցավեճում։
«Կարծում եմ՝ ես սխալ էի։ Կյանքում լինում են այսպիսի պահեր։ Դու երբեմն ճիշտ ես, երբեմն՝ սխալ։ Շատ էի ցանկանում լինել այնտեղ, սակայն ես բավականաչափ հասուն եմ պատասխանատվություն վերցնելու համար։ Գիտեի՝ ինչ եմ անում, բայց ներողություն եմ խնդրում իմ խաղընկերներից, ովքեր շատ են օգնել ինձ, ու ես շնորհակալ եմ նրանց։ Ուրախ եմ վերականգնվելու համար։ Ամեն ինչ ներդրեցի դրա համար։ Գիտեմ, որ պետք է առաջադիմեմ որպես անձնավորություն»,- ասել է Արթուրը։
Պաշտոնական. «Բարսելոնան» երկարաձգեց պայմանագիրն Ալբայի հետ
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո