fbpx
Բաժիններ

Ռոնալդու․ «Հարձակվողների համար ամենաբարդ առաջնությունն Իտալիայի Ա Սերիան է»

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն համեմատականներ է անցկացրել Իտալիայի Ա Սերիայի ու Իսպանիայի Լա Լիգայի միջև։

«Կարծում եմ՝ Իտալիայի առաջնությունում գոլ խփելն ավելի բարդ է, քան Իսպանիայի առաջնությունում։ Լա Լիգան այդ առումով ավելի բաց է, թիմերն ավելի շատ են ռիսկի դիմում, իսկ այստեղ գլխավոր նպատակը լավ պաշտպանվելն է, հետո նոր՝ գրոհելը։ Իսպանիայում այդպես չէ, համարյա բոլոր թիմերի խաղերում բաց ֆուտբոլ է ընթանում։ Ես 5 տարի էլ խաղացել եմ Անգլիայում ու կարծում եմ, որ ամենադժվարն Իտալիայում գոլ խփելն է։

Ինձ լավ եմ զգում անհատական տեսանկյունից, հարմարվել եմ իտալական լիգային։ Կարծում եմ՝ սա ամենաբարդ առաջնությունն է հարձակվողների համար։ Սա որակապես բարձր մրցաշար է։ Չէի սպասում, որ Իտալիայի առաջնությունը նման մակարդակ կունենա։ Այս երկրում ինձ ուրախ եմ զգում, նույնը կարող եմ ասել նաև ընտանիքիս մասին։ Ամեն ինչ դրական է։

Ես 11 տարեկանից առ այսօր տանից հեռու եմ ապրում, ուստի այլ երկրի հարմարվելու որևէ խնդիր չունեմ։ Գնացի Անգլիա, երբ 18 տարեկան էի, ուղևորվեցի Մադրիդ, երբ 25 տարեկան էի, իսկ Թուրինում հայտնվեցի 33 տարեկան հասակում։ Որևէ բարդություն չեմ տեսնում այլ երկրի կամ մշակույթի մերվելու հարցում»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է Football Espana-ն։

Կրիշտիանու Ռոնալդու. «Ես չեմ կարոտում Իսպանիան»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հիգուայինի ապագայի հարցում ամեն ինչ որոշված է

Ռոնալդուն նկարահանվել է հոլովակում, որն արդեն ավելի քան 5 մլն դիտում ունի (տեսանյութ)

Կյելինի. «Նրա տրանսֆերը նման կլինի ֆենթըզի-ֆուտբոլի»

Ռոնալդուն, Մեսին ու վան Դեյկը՝ միանգամից երկու մրցանակի հավակնորդ (տեսանյութ)

Հաղթահարել 7500 կիլոմետր՝ Ռոնալդուին մեկ հարց տալու համար

Ռոնալդուն վնասվածք է ստացել

Դանիլո. «Ռոնալդուին ասացի, որ 7 համարով եմ ցանկանում խաղալ»

«Յուվենտուսը» կարող է հրաժեշտ տալ իր ֆուտբոլիստներից երկուսին

Խորաման «Յուվենտուսը» պլանավորում է հերթական աստղին անվճար գնել

Ռոնալդուն ասել է՝ որն է իր և Մեսիի միջև տարբերությունը

Իկարդին համաձայնության հասավ նոր ակումբի հետ

ՊՍԺ-ի հետաքրքրությունն ստիպել է «Յուվեին» բանակցություններ սկսել թիմի կիսապաշտպանի հետ

Ռոնալդու. «Փա՛ռք Աստծո, փողի կարիք այլևս չունեմ»

Ռոնալդու. «Զիդանն այնպես արեց, որ ես ինձ յուրահատուկ զգամ»

«Յուվենտուսը» կապ է հաստատել Էրիկսենի հետ

Տրանսֆերային եռանկյունի, որ կարող է լինել Իտալիայում