fbpx
Բաժիններ

Զիդանը ներկայացվելուց անմիջապես հետո զանգահարել է Ռամոսին

Զինեդին Զիդանը «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը կրկին ստանձնելուց հետո իր առաջին մարզումը թիմի ղեկին կանցկացնի չորեքշաբթի առավոտյան, բայց նա արդեն սկսել է աշխատանքներ տանել որոշ հարցեր կարգավորելու համար։

Ինչպես հաղորդում է Marca պարբերականը, առաջին բանը, որ ֆրանսիացի մասնագետն արել է երեկ պաշտոնապես ներկայացվելուց հետո, եղել է թիմի ավագ Սերխիո Ռամոսին զանգահարելը։ Զիդանը բացատրել է ֆուտբոլիստին իր վերադարձի բոլոր հանգամանքները, նաև հայտնել, թե ինչպես պետք է ամեն ինչ ընթանա տվյալ պահից սկսած։ Մարզիչը հարգում է Ռամոսի կարծիքը որոշ հարցերի շուրջ, բայց որոշում կայացնողը մարզչական շտաբն է։

Ըստ պարբերականի՝ Զիդանի ու Ռամոսի փոխհարաբերությունները միշտ էլ գերազանց են եղել միմյանց հետ աշխատելու ժամանակահատվածում՝ նախ որպես խաղընկերներ, ապա արդեն ֆուտբոլիստ-մարզիչ ձևաչափով։

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նույնպես զանգահարել է Ռամոսին, նախքան կհայտարարվեր Զիդանի վերադարձի մասին։ Պաշտոնյան ցանկանում էր, որ ֆուտբոլիստները մինչ լուրի հրապարակումն արդեն տեղյակ լինեին սպասվող իրադարձության մասին։

Ռամոսը մարզչին ձեռք մեկնելու և օգնելու լիակատար պատրաստակամություն է հայտնել։

Կասիլյասը հետաքրքիր գրառում է կատարել Զիդանի՝ «Ռեալ» վերադառնալու առիթով

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ռեալը» 10 հոգով տպավորիչ հաղթանակ տարավ «Սելտայի» նկատմամբ (տեսանյութ)

Թոնի Կրոսի անզուգական գոլը «Սելտայի» հետ խաղում (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը՝ «Սելտայի» դեմ խաղում

Ինչ նշանակություն ունի Կոուտինյոյի տրանսֆերը Բեյլի և Նեյմարի ապագայի հարցում

Զիդանն ասել է իր խոսքը Նեյմարի տրանսֆերի հետ կապված

«Ռեալի» հարձակվողը նոր գնորդ ունի

«Ռեալի» մեկնարկն ու անգլիական սուպերխաղերը. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Սելտայի» հետ հանդիպման համար

Զիդան․ «Լա լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է»

Ազարը վնասվածք է ստացել ու չի խաղա «Սելտայի» դեմ

Զիդան. «Խամեսը լավ մարզավիճակում է, գոհ եմ նրանից»

Ազարի՝ 11 միլիոն եվրո արժեցող գերշքեղ առանձնատունը Մադրիդում (լուսանկարներ)

Պոգբան հավատում է հրաշքին. Ռայոլան «Օլդ Թրաֆորդ» է ժամանելու

«Ֆլորենտինո Պերեսի համար անհնարին ոչինչ չկա». Պոգբայի եղբայր

«Ռեալը» կարող է գնել Նեյմարին. Պերեսը համաձայնության է եկել իսպանական բանկերից մեկի հետ

Մանեն շարունակում է հետաքրքրել Զինեդին Զիդանին