fbpx

Մխիթարյանը և «Արսենալի» նոր տրանսֆերային քաղաքականությունը

Արոն Ռեմսին կլինի «Արսենալի» վերջին աստղը, որ ակումբից հեռանում է առանց փոխհատուցման։ Այս մասին հաղորդում է Football London-ը։

Պարբերականը գրում է, որ լոնդոնյան ակումբը լուրջ դասեր է քաղել իր սխալներից։ Ակումբի նախկին գործատիր տնօրեն Իվան Գազիդիսը, որը հոկտեմբերին է թողել պաշտոնը, նախորդ ամռանը մերժել էր մի քանի ակումբների շահավետ առաջարկներ, ինչի պատճառով Ռեմսին մնացել էր թիմում։ Քանի որ ամռանը լրանում է նրա պայմանագրի ժամկետը, ուելսցին անվճար կհեռանա ակումբից՝ տեղափոխվելով «Յուվենտուս»։

«Արսենալի» նոր ֆուտբոլային տնօրեն Ռաուլ Սանլեհին ակումբի ղեկավար մյուս անձանց հետ հանդիպման ժամանակ նշել է՝ յուրաքանչյուր ֆուտբոլիստ, որի հետ չի նախատեսվում երկարաձգել պայմանագիրը և դրա ավարտին մնացել է 2 տարի, պետք է տրանսֆերի հանվի։ Բացառություն կարվի նրանց համար, ովքեր կարիերայի վերջին հատվածում են, և նրանց համար հնարավոր չի լինի լավ առաջարկներ ստանալ։

Սանլեհին նաև նշել է, որ պատրաստ է կտրուկ որոշումներ կայացնել այդ հարցում՝ ի բարօրություն «Արսենալի» ֆինանսական վիճակի։

Եթե լոնդոնյան ակումբը հանձն առնի այս քաղաքականությունը, ապա արդեն առաջիկա ամռանն առանցքային 5 ֆուտբոլիստ կհայտնվի հեռանալու վտանգի տակ։ Հենրիխ Մխիթարյանի, Պյեր-Էմերիկ Օբամեյանգի, Մեսութ Օզիլի, Շկոդրան Մուստաֆիի և Սոկրատիս Պապաստատոպուլոսի պայմանագրերը լրանում են 2021 թվականին, ինչը նշանակում է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո նրանց համաձայնագրերի սպառվելուն կմնա 2-ական տարի։

Football London-ը կարծիք է հայտնել, որ Սանլեհիի նշած բացառությունները կարող են վերաբերել Մխիթարյանին, Օզիլին ու Սոկրատիսին, քանի որ նրանք 3-ն էլ իրենց պայմանագրերի ավարտին կլինեն 32 տարեկան։ Իսկ այդ պարագայում ակումբը դժվար թե ստանա շահավետ առաջարկներ այս խաղացողների համար։

Նշված 5 խաղացողներից ամենահավանականը Շկոդրան Մուստաֆիի հեռանալն է, քանի որ Ունայ Էմերին դժգոհ է այս մրցաշրջանում այդ խաղացողի ելույթներից։ «Արսենալը» ծրագրում է ամռանն անպայման հրավիրել նոր կենտրոնական պաշտպանի։ Վտանգի տակ է նաև 29-ամյա Օբամեյանգը, քանի որ Էմերին նախընտրում է խաղալ մեկ հարձակվողով, իսկ այդ պարտականությունը կարող է վստահվել Ալեքսանդր Լակազետին։

Այդուհանդերձ, «Արսենալի» ղեկավարությանը բարդ է լինելու Օբամեյանգին բաց թողնելու որոշում կայացնել, քանի որ նա լավ մարզավիճակում է՝ այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում միասին դառնալով 20 գոլի հեղինակ։

Մխիթարյանը «կշտամբել» է թիմակիցներին Armenia բառը չարտաբերելու համար (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Գրանիտ Ջական ակնարկել է «Արսենալից» հեռանալու ցանկությունը

Անրին՝ Պրեմիեր լիգայի պատմության լավագույն լեգիոներ, նա առաջ է անցել «Յունայթեդի» երկու աստղերից

Մբապեն բարձր աշխատավարձ է պահանջում «Ռեալից»

«Մանչեսթեր Յունայթեդը» 300 միլիոն եվրո է պատրաստում 3 երիտասարդ ֆուտբոլիստների համար

«Ռեալը» Վարանին փոխարինողի 4 թեկնածու ունի

«Այաքսը» հայտնել է «Բարսելոնային», թե որքան է պահանջում դե Լիգտի համար

Հենրիխ Մխիթարյանը նշել է բոսնիացիներից կրած պարտության պատճառները (տեսանյութ)

Աղբյուր․ Մինո Ռայոլան աշխատում է Պոգբայի «Յունայթեդից» հեռանալու շուրջ

Լուկա Յովիչն ընտրություն է կատարել «Բարսելոնայի» ու «Բավարիայի» միջև

«Մանչեսթեր Յունայթեդը» 60 միլիոն եվրո է առաջարկել «Ռեալի» աստղի համար

Միայն 1 հաղթական մեկնարկ. Հետաքրքրաշարժ թվեր ու փաստեր Հայաստանի հավաքականի ելույթներից ԵՎՐՈ 2020-ին ընդառաջ

Marca. Պոգբան մտադիր է տեղափոխվել «Ռեալ»

«Ատլետիկոն» ցանկանում է գնել «Բարսելոնայի» «մղձավանջին»

Բեյլն ասել է, թե որ թիմի երկրպագու է եղել մանուկ հասակում

Հենրիխ Մխիթարյան․ «Պատրաստ ենք վաղվա խաղին»

Աղբյուր․ Մբապեն մնում է «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակը