fbpx
Բաժիններ

Հայկական Կլասիկո, որը կազդի չեմպիոնական պայքարի վրա․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 23-րդ տուրին ընդառաջ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամբողջ ինֆորմացիան, որ ձեզ պետք կգա Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի հանդիպումներին առավել տեղեկացված մոտենալու համար։

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» – «ՇԻՐԱԿ»

15 մարտի, ժ.16:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

56 խաղ, «Գանձասար-Կապանը» հաղթել է 18 անգամ, «Շիրակը»՝ 19,  գրանցվել է 19 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 69-61

1-ին շրջան. 25.08.2018 «Գանձասար-Կապան» 1-1 «Շիրակ»
Գոլերը՝ 0-1՝ Ռուդիկ Մկրտչյան 48՛, 1-1՝ Գևորգ Նռանյան 78՛

2-րդ շրջան. 31.10.2018 «Շիրակ» 2-0 «Գանձասար-Կապան»
Գոլերը՝ 1-0՝ Վբեյմար Անգուլո 12՛, ինքնագոլ, 2-0՝ Արտյոմ Միքայելյան 34՛

«Գանձասար-Կապան»՝ 7-րդ տեղ (22 միավոր), «Շիրակ»՝ 6-րդ տեղ (26 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Արդեն 9 խաղ է, ինչ «Գանձասար-Կապանին» չի հաջողվում ՀՀ առաջնություններում հաղթել «Շիրակին»՝ կրելով 3 պարտություն, 6-ն ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը գյումրեցիների նկատմամբ կապանցիները տոնել են 2017թ. ապրիլի 29-ին՝ սեփական հարկի տակ առավելության հասնելով 3-2 հաշվով:

2․ «Գանձասար-Կապանը» միակ թիմն է, որ առաջնության գարնանային հատվածում դեռ միավոր չի վաստակել: Անցկացրած երկու հանդիպումներում էլ գանձասարցիները պարտվել են՝ զիջելով «Ալաշկերտին» (2-4) և «Արարատ-Արմենիային» (0-2):

3․ «Շիրակն» ավելի հաջող է մեկնարկել առաջնության գարնանային հատվածում՝ 3 հանդիպումներում վաստակելով 4 միավոր: Մինչդեռ առաջնությունը գյումրեցիները սկսել էին 3 անընդմեջ ոչ-ոքիներով:

4․ Եթե Գեղամ Հարությունյանին հաջողվի գրավել «Շիրակի» դարպասը, ապա 38 գնդակով կդառնա պաշտոնական մրցումներում «Գանձասար-Կապանի» լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Արթուր Քոչարյանի ռեկորդային ցուցանիշը:

5․ Շիրակցի Խորեն Վերանյանը 2014/15թթ. առաջնությունում հանդես է եկել գանձասարցիների կազմում՝ 27 հանդիպումներում խփելով մեկ գնդակ: Կապանցիների կազմում նա մասնակցել է «Շիրակի» հետ առաջնության շրջանակում կայացած բոլոր 4 հանդիպումներին էլ:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Շիրակ»՝ Դավիթ Հակոբյան՝ 5 գոլ:

«Գանձասար-Կապան»՝ Արթուր Քոչարյան՝ 9 գոլ:

Հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված գանձասարցի Բակար Բալդեն:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4

Խաշմանյանը բարկացած էր․ «Երբեք չեմ խաբի ինքս ինձ․ մենք չեմպիոն դառնալու ներուժ չունենք» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Տխուր եմ 1-1 հաշվի հետ կապված․ մենք 2 միավոր կորցրինք» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյան՝ «Լոռիի» ցուցադրած խաղի, դարպասապահ Շահատունու և Իսահ Ալիյուի մասին (տեսանյութ)

«Գանձասար-Կապանն» ու «Լոռին» մեկական գոլ փոխանակեցին (տեսանյութ)

«Ալաշկերտը» հաղթեց «Ուրարտուին» (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Լոռի». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Նման խաղերում պետք է կարողանանք հաղթել խոշոր հաշվով»․ Մամուլի ասուլիս «Շիրակ» – «Երևան» հանդիպումից հետո

«Շիրակը» Գյումրիում 3 միավոր վաստակեց Բարձրագույն խմբի նորեկի հետ խաղում (տեսանյութ)

«Շիրակ» – «Երևան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Կմրցեն «Փյունիկը» և խոստումնալից մեկնարկ ունեցած «Արարատը»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 3-րդ տուրին ընդառաջ

Պատմական նվաճումից զատ․ «Արարատ-Արմենիան» 3 ռեկորդի հեղինակ է դարձել

«Փյունիկը» «գայլերին» 0-4 հաշվով զիջեց նաև պատասխան խաղում (տեսանյութ)

«Փյունիկը» 10 րոպեում 3 գնդակ ընդունեց «Վուլվերհեմփթոնից» (տեսանյութ)

«Վուլվերհեմփթոն» – «Փյունիկ». Առաջին կեսից հետո

«Վուլվերհեմփթոն» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր