-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, որն այս շաբաթ վերադարձել է «Արքայական» ակումբ, դիմել է իր ֆուտբոլիստներին այսօր կայացած մարզման մեկնարկից անմիջապես առաջ։
«Մոռացե՛ք անցյալի մասին։ Մենք ամեն ինչ սկսում ենք զրոյից։ Կարևոր չէ՝ ձեզանից յուրաքանչյուրն ինչ կարգավիճակում է եղել մինչ այս պահը։ Նշանակություն չունի այն, ինչ մենք արել ենք առ այսօր։ Ոչ մեկի համար երաշխավորված չէ տեղը հիմնական կազմում, և ոչ ոք այն չի խլում ձեզնից։ Մենք պետք է օգուտ քաղենք առաջիկա ամիսներից»,- Զիդանի խոսքերը մեջբերում է AS-ը։
Ֆրանսիացի մասնագետը մադրիդյան ակումբի հետ ստորագրել է մինչև 2022թ․ գործող պայմանագիր։ Զիդանն այս հին ու նոր պաշտոնում փոխարինել է արգենտինացի Սանտիագո Սոլարիին, որը թիմը մարզում էր անցյալ տարվա նոյեմբերից։
Զիդանը կասեցրել է «Ռեալի» աստղի վաճառքը
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո