fbpx
Բաժիններ

«Ռեալ» – «Բարսելոնա»՝ 10-0․ Մարզչական հեռացումների վիճակագրությունն իսպանական գրանդերում

Ինչպես հայտնի է, Սանտիագո Սոլարին հեռացվել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից և նրան փոխարինել է Զինեդին Զիդանը։

Marca-ն փոխանցում է՝ արգենտինացի մասնագետը 2003 թվականից ի վեր դարձել է 10-րդ մարզիչը, որ պաշտոնանկ է արվել ակումբի ղեկավարության կողմից։ Կառլուշ Կեյրուշը, Մարիանո Գարսիա Ռեմոնը, Վանդերլեյ Լուշեմբուրգոն, Ֆաբիո Կապելոն, Բերնդ Շուստերը, Մանուել Պելեգրինին, Կառլո Անչելոտին, Ռաֆայել Բենիտեսը, Խուլեն Լոպետեգին ու Սոլարին հեռացվել են կա՛մ Ռամոն Կալդերոնի, կա՛մ Ֆլորենտինո Պերեսի կողմից։

Ինչ վերաբերում է Վիսենտե դել Բոսկեին ու Ժոզե Մոուրինյոյին, ապա առաջինի հետ պարզապես չէր երկարաձգվել պայմանագրի ժամկետը, իսկ երկրորդի հետ համաձայնագիրը խզվել էր երկկողմ համաձայնությամբ։

Լրիվ հակառակ պատկերն է «Բարսելոնայում», որտեղ իր պաշտոնից հեռացված վերջին գլխավոր մարզիչը եղել է Լուի վան Գալը։ Նա ղեկավարության անվստահությունն է ստացել 2003 թվականի հունվարին։ Նրանից հետո բոլորը՝ Ֆրանկ Ռայկարդը, Պեպ Գվարդիոլան, Տիտո Վիլանովան (նա կամովին հեռացել է պաշտոնից առողջական խնդիրների պատճառով), Տատա Մարտինոն ու Լուիս Էնրիկեն աշխատել են մինչև իրենց պայմանագրերի ավարտը։ Կատալոնական ակումբն այդ ընթացքում ունեցել է 3 նախագահ՝ Ժոան Լապորտան, Սանդրո Ռոսելն ու Խոսեպ Մարիա Բարտոմեուն։

Զիդանը՝ «Ռեալի» ֆուտբոլիստներին․ «Ոչ մեկի համար երաշխավորված չէ տեղը հիմնական կազմում»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Տեր Շտեգենն ավելի շատ գոլային փոխանցում է կատարել, քան Ազարը

«Ռեալը» պատմական ցուցանիշ է գրանցել Լա լիգայում

Սուարես․ «Կարիերայիս լավագույն գոլն էր»

Ռոնալդուն փոշմանել է, որ հեռացել է «Ռեալից»

Մեսիի գրանցած ցուցանիշը, որը ստիպում է ապշել

Մեսին շրջանցեց Ռոնալդուին Լա Լիգայում ձևակերպած հեթ-տրիկների քանակով

«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթեց «Մալյորկային», Մեսին՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

Սուարեսի անզուգական գոլը «Մալյորկայի» դեմ խաղում (տեսանյութ)

Մեսիի գլուխգործոցը «Մալյորկայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Մալյորկայի» դեմ խաղում

Բեյլը կրկին վաղաժամ է լքել ստադիոնը

«Ռեալը» ֆրանսիացիների գոլերի շնորհիվ հաղթեց «Էսպանյոլին» (տեսանյութ)

«Ռեալը» հաղթում է «Էսպանյոլին» առաջին կեսից հետո Վարանի գոլի շնորհիվ (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը՝ «Էսպանյոլի» դեմ խաղում

Ալեգրի. «20 տարի է՝ սխալմամբ հետևում ենք Գվարդիոլային»

«Ռեալն» ու «Արսենալը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով