fbpx

Գվարդիոլա․ «Ցավում եմ «Սուոնսիի» համար, Ագուերոն գոլի դրվագում խաղից դուրս վիճակում էր»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Սուոնսիի» նկատմամբ տոնած գերկամային հաղթանակը (3-2)։

«Քաղաքայինների» հարձակվող Սերխիո Ագուերոն հաղթական գոլը խփել է խաղից դուրս վիճակից։ Այս մրցաշարում կիրառվում է տեսակրկնությունների համակարգը, սակայն համապատասխան տեխնիկան տեղադրված է միայն Պրեմիեր լիգայում հանդես եկող ակումբների ստադիոններում, իսկ «Սուոնսին» ներկայացնում է անգլիական 2-րդ դիվիզիոնը՝ Չեմպիոնշիփը։

«Հաճելի է լինել կիսաեզրափակիչում։ Անգլիայի գավաթում մեկնարկել էին մի շարք թիմեր։ Ուրախ եմ, որ հիմա այստեղ ենք։

Անհավանական խաղ ստացվեց։ Լավ հանդիպում էր, երկար փոխանցումները շատ չէին։ Կարծում եմ, որ լավ սկսեցինք, սակայն չօգտագործեցինք մեր պահերը։ Իսկ հետո 2 գոլ բաց թողեցինք։ Ընդմիջմանն ասացինք տղաներին, որ հարկավոր է գոլ խփել։ Դարպասապահն անկրկնելի հանդես եկավ։ Ես նույնիսկ չգիտեմ՝ քանի հարված կատարեցինք նրանց դարպասին։

Ցավում եմ «Սուոնսիի» համար, այդտեղ պետք է խաղից դուրս վիճակ լիներ։ Ցավալի է։ Չեմ հասկանում, թե ինչո՞ւ այս ստադիոնում չկար VAR համակարգ։ Հուսով եմ՝ այն կլինի հաջորդ տարի»,- ասել է Գվարդիոլան BBC-ի հետ ճեպազրույցում։

Գվարդիոլա. «Մարդիկ ինձ դատում են Չեմպիոնների լիգայով, ոչ թե Անգլիայի առաջնությունով»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ստեռլինգը հոգացել է «Քրիստալ Փելասի» երիտասարդ ֆուտբոլիստի հուղարակավորության ծախսերը

7 թիմ արդեն ապահովել է իր տեղը Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկությունում

Օբամեյանգն ու Ազարը «պոպկորն են ուտում»՝ հետևելով ԱՊԼ-ի չեմպիոնական պայքարին (ծաղրանկար)

Գվարդիոլա. «Եթե պարտվեինք, կկորցնեինք չեմպիոնությունը, իսկ «Տոտենհեմը» ոչինչ չուներ կորցնելու»

«Մանչեսթեր Սիթին», հաղթելով «Տոտենհեմին», ակումբային ռեկորդ է գրանցել

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Տոտենհեմին» և գլխավորեց մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Դե Բրույնեն կրկին վնասվածք է ստանում. բելգիացին փոխարինվեց «Տոտենհեմի» դեմ խաղում

Առաջին խաղակեսից հետո «Մանչեսթեր Սիթին» Ֆոդենի գոլի շնորհիվ հաղթում է «Տոտենհեմին» (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ». մեկնարկային կազմեր

«Ինչու՞ են մարդիկ կասկածի տակ դնում «Մանչեսթեր Սիթիի» ոգու ուժը». Գվարդիոլա

«Գվարդիոլան այլևս չի հաղթի Չեմպիոնների լիգայում, քանի որ Մեսին իր թիմում չէ»․ Ռուդ Գուլիտ

Վալվերդե․ «Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է»

«Դա պարզապես անհավանական էր»․ Կլոպը՝ «Մանչեսթեր Սիթի» – «Տոտենհեմ» խաղի մասին

Գվարդիոլա. «VAR-ը և մրցավարը կարող են սխալվել»

Ինչպես է Պոչետինոն հանդերձարանում վայելում «Սիթիի» արգելքը հաղթահարելու զգացումը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա. 1/4 պատասխան հանդիպումների խորհրդանշական հավաքականն ըստ Vivaro Fantasy-ի