fbpx
Բաժիններ

Բուգուհի․ «Արարատ-Արմենիան» ավելի ուժեղ է, քան «Շիրակը», ես ճիշտ տեղում եմ հայտնվել»

«Արարատ-Արմենիան» Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում «Ալաշկերտի» նկատմամբ նվազագույն հաշվով առավելության հասնելուց հետո 38 միավորով սկսել է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Սա Վարդան Մինասյանի գլխավորած թիմի 7-րդ անընդմեջ հաղթանակն էր առաջնությունում։

Անտոն Կոբյալկոն հաղթական գոլը խփել է Ժան-Ժակ Բուգուհիի փոխանցումից հետո։ Վերջինս «Շիրակից» ձմեռային հատվածում հեռանալուց և «Արարատ-Արմենիա» տեղափոխվելուց հետո գերազանց մարզավիճակ է հավաքել։ Բուգուհին գարնանային շրջանում անցկացրած 4 խաղում դարձել է 3 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։

26-ամյա ֆուտբոլիստը մրցավեճի ավարտից հետո VNews.am-ին տված հարցազրույցում ասել է հետևյալը։

«Շատ բարդ հանդիպում էր, քանի որ «Ալաշկերտը» մեծ թիմ է։ Նրանք շատ լավ հանդես եկան, բայց, փառք Աստծու, մենք հաղթանակ տոնեցինք։ Գոլի դրվագում օգտվեցինք մրցակցի սխալից։ «Ալաշկերտի» ֆուտբոլիստը կորցրեց գնդակը, ես ճիշտ ժամանակին փոխանցում կատարեցի Անտոն Կոբյալկոյին, և նա էլ հարված կատարեց ամենահարմար պահին։

Ուրախ ենք, որ հիմա առաջին հորիզոնականում ենք։ Մենք շատ լուրջ ենք ընդունում ոչ միայն «Ալաշկերտին», այլև մյուս բոլոր մրցակիցներին։ Բոլոր խաղերն էլ կարևոր են։

Եթե պետք է «Արարատ-Արմենիան» համեմատեմ «Շիրակի» հետ, ապա իմ ներկայիս թիմն ավելի ուժեղ է։ Ես ճիշտ տեղում եմ հայտնվել, լավ թիմում։ Խաղում եմ բարձրակարգ մարզչի գլխավորությամբ։ Բայց իրականում բոլոր մարզիչներն էլ ունեն նույն մոտեցումը, այսինքն՝ նրանք քեզ կարծես մարտահրավեր են նետում, և դու պետք է շատ լավ աշխատես մարզումների ժամանակ՝ վստահություն վաստակելու համար։ Գոհ եմ Վարդան Մինասյանի հետ աշխատանքից։

Անտոն Կոբյալկոյի հետ համագործակցության մասին կասեմ, որ սա ֆուտբոլ է, ես կարող եմ լավ աշխատել յուրաքանչյուրի հետ։ Բոլորի հետ էլ կարելի է լավ համագործակցել։ Անտոնը լավ ֆուտբոլիստ է։ Նա կարողանում է ճիշտ տեղաշարժվել խաղադաշտում, տարածություն ստեղծել քեզ համար ու խնդիրներ առաջադրել մրցակցի պաշտպաններին»,- ասել է Բուգուհին։

Վարդան Մինասյան․ «Մենք վաղը մոռանալու ենք այս հաղթանակի մասին ու պատրաստվելու հաջորդ խաղին» (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Վարդան Մինասյան․«Կարծում եմ՝ ԱԻԿ-ը դեռ առավելություն ունի» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիայի» հարձակվողը չի մեկնել Շվեդիա վիզայի հետ կապված խնդիրների պատճառով

ԱԻԿ-ն առաջնությունում վստահ հաղթանակ է տոնել «Արարատ-Արմենիայի» հետ խաղից առաջ

Մանուչարյանը 15 տարի անց կրկին գոլ խփեց եվրագավաթներում, «Բանանցի» հերթական ֆիասկոն

Սեկուլիչ․ «Կարծում եմ՝ կհաղթենք նաև մրցակցի հարկի տակ»

«Մակեդոնիայի» մարզիչ․ «Եթե մեր թիմն այդքան սխալներ թույլ չտար, ավելի լավ արդյունքի կհասնեինք»

Հայկ Իշխանյան․ «Չեմ ուզում՝ այս հանդիպման հաշիվը հիշելով մասնակցենք պատասխան խաղին» (տեսանյութ)

Արտակ Գրիգորյան․ «Եթե պատասխան խաղում մի պահ թուլանանք, անպայման կպատժվենք» (տեսանյութ)

Բագրատ Նավոյան․ «Խոստանում եմ, որ անպայման հաղթանակով ենք հետ գալու պատասխան խաղից» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյանի մամուլի ասուլիսն «Ալաշկերտ» – «Մակեդոնիա» հանդիպումից հետո (տեսանյութ)

«Ալաշկերտի» հաղթական մեկնարկը Եվրոպա լիգայի այս խաղարկությունում. VNews.am-ի ֆոտոշարքը

Խաշմանյան․ «Ոչ պարտադիր գոլ բաց թողեցինք անփութության հետևանքով»

«Ալաշկերտ» – «Մակեդոնիա». Հանդիպման տեսությունը (տեսանյութ)

«Ալաշկերտը» հաղթեց «Մակեդոնիային» և լուրջ հայտ ներկայացրեց հաջորդ փուլ դուրս գալու համար (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Մակեդոնիա». Երևանյան թիմը հաշիվը դարձնում է 3-1 (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Մակեդոնիա». Դանիլո Սեկուլիչը հաշիվը դարձնում է 2-1 (տեսանյութ)