fbpx

«Գանձասար-Կապանն» ու իր «առեղծվածային» շարքը, առաջնության «դիպուկահար-հարձակվողը»

Բարձրագույն խմբի 23-րդ տուրը՝ 10 փաստով

23-րդ տուրն անվանեց առաջնության նոր առաջատարին: «Ալաշկերտի» հետ անչափ կարևոր մրցավեճում շարունակելով հաղթարշավը՝ «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Փյունիկն» ու «Բանանցն» էլ, հաղթանակներ տոնելով, էլ ավելի ամրապնդեցին դիրքերն առաջատար քառյակում:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին երկու հաղթանակ, կրեցին մեկ պարտություն, մեկ խաղում էլ գոլազուրկ ոչ-ոքի գրանցվեց: Առաջնությունում անցկացված 92 հանդիպումներում դաշտի տերերն ու հյուրերը 34-ական հաղթանակ են տոնել, 24 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

Աշոտ Բարսեղյանը վրդովված է․ «Մարզվելու տեղ չունենք, ֆեդերացիան պետք է աջակցի մեզ» (տեսանյութ)

4 խաղում ընդամենը 6 գոլ խփվեց: Առաջնության մեկնարկից անցկացված 92 հանդիպումներում 200 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,17 գոլ մեկ խաղում: Հոբելյանական՝ 200-րդ գոլի հեղինակը «Բանանցի» լեգեոնական Ալեքսանդր Գլիշիչն էր:

2․ «Արարատ-Արմենիան» առաջնությունում 7-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց և գերազանցեց «Ալաշկերտին» պատկանող ընթացիկ մրցաշրջանի ռեկորդային ցուցանիշը: Հետաքրքիր է, որ վերջին 7 խաղերում միայն առաջնության հետնապահներ «Արցախին» և «Արարատին» է հաջողվել մեկական անգամ գրավել «Արարատ-Արմենիայի» դարպասը:  Ընթացիկ առաջնությունում «Արարատ-Արմենիան» 2-րդ անգամ հաղթեց «Ալաշկերտին» և կրկին առավելության հասավ մրցակցի հարկի տակ:

«Արարատ-Արմենիան» ընթացիկ առաջնությունում 2-րդ անգամ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Առաջին անգամ թիմն առաջատարի դերը ստանձնել էր մեկնարկային տուրից հետո: Հետաքրքիր է, որ 16 խաղից հետո «Արարատ-Արմենիան» 23 միավորով 5-րդ տեղում էր և 10 միավորով զիջում էր առաջատար «Ալաշկերտին»: Չեմպիոնը վերջին 4 հանդիպումներում 3-րդ պարտությունը կրեց՝ վաստակելով ընդամենը 3 միավոր:

Վարդան Մինասյան․ «Մենք վաղը մոռանալու ենք այս հաղթանակի մասին ու պատրաստվելու հաջորդ խաղին» (տեսանյութ)

3․ «Գանձասար-Կապանն» առաջնության գարնանային հատվածում առաջին միավորը վաստակեց: Արդեն 10 խաղ է, ինչ «Գանձասար- Կապանին» չի հաջողվում ՀՀ առաջնություններում հաղթել «Շիրակին»՝ կրելով 3 պարտություն, 7-ն ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը գյումրեցիների նկատմամբ կապանցիները տոնել են գրեթե երկու տարի առաջ՝ 2017թ. ապրիլի 29-ին սեփական հարկի տակ առավելության հասնելով 3-2 հաշվով:

4․ Անտոն Կոբյալկոն շարունակեց առաջնությունում արդյունավետ հանդիպումների տպավորիչ շարքը՝ 6-րդ անընդմեջ խաղում դառնալով գոլի հեղինակ: Այդ խաղերից 3-ում նա փոխարինման է մտել: Կոբյալկոն 7 գնդակով եզրափակում է առաջնության լավագույն ռմբարկուների եռյակը՝ 3 գոլով զիջելով իր նախկին թիմակից Իվայլո Դիմիտրովին և «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեին:

Առաջնության գարնանային հատվածում 33-ամյա Կոբյալկոն 4-րդ գոլը խփեց և գերազանցեց լեգեոնականների մեջ «Միկայի» նախկին պաշտպան Ալեքսին պատկանող արդյունավետության տարիքային ռեկորդը: Նա նաև դարձավ «Ալաշկերտի» հետ «Արարատ-Արմենիայի» դիմակայության լավագույն ռմբարկուն՝ 2-րդ անգամ գրավելով չեմպիոնի դարպասը:

Մարզային դերբին, իհարկե, տխուր էր, քանի որ տեղի էր ունենում Երևանում․ VNews-ի ֆոտոշարքը

5․ Մոհամեդ Կոնատեն ընթացիկ առաջնությունում 4-րդ գոլը խփեց և ընդգրկվեց «Փյունիկի» ամենաարդյունավետ լեգեոնականների տասնյակում, որը 31 գնդակով գլխավորում է Մարկոս Պիզելին:

6․ Եվգենի Կոբզարը բացեց գոլերի հաշիվը «Բանանցում»: Նա ընթացիկ առաջնությունում «Բանանցում» գոլի հեղինակ դարձած 9-րդ լեգեոնականն է:

7․ Անդրիա Դրագոևիչը Բարձրագույն խմբում 28-րդ խաղն անցկացրեց և ընդգրկվեց ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով լեգեոնական դարպասապահների տասնյակում: Նա ցանկից դուրս թողեց «Շիրակի» նախկին դարպասապահ Իգոր Լոգվինովին, որը 27 խաղում էր պաշտպանել թիմի դարպասը: Այլազգի դարպասապահներից Բարձրագույն խմբում բոլորից շատ հանդիպումների է մասնակցել Անատոլի Այվազովը՝ 96:

Յուրի Նագայցևը՝ հավաքականի թեկնածուների մարզավիճակի, Ալիկ Առաքելյանին ավելի ուժեղ ակումբ բաց թողնելու պատրաստակամության և այլ թեմաների մասին (տեսանյութ)

8․ Վարդան Մինասյանը մարզչական կարիերայում ՀՀ առաջնություններում 100-րդ հաղթանակը տոնեց: Նման տպավորիչ ցուցանիշի նա հասավ գլխավոր մարզչի պաշտոնում անցկացրած 147 հանդիպումներում (մնացած խաղերից 28-ում գրանցվել է ոչ-ոքի, 19-ում նրա սաները պարտվել են): Ստացվում է, որ Մինասյանի գլխավորությամբ անցկացված խաղերի 68 տոկոսը հաղթական է եղել թիմի համար: Այդ հաղթանակներից 92-ը փորձառու մարզիչը տոնել է «Փյունիկի» իր սաների հետ՝ 4 անգամ նրանց հասցնելով չեմպիոնական բարձունքին:

9․ Վահագն Այվազյանը Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 200-րդ հանդիպումն անցկացրեց: Այդ խաղերից 136-ը նա անցկացրել է «Բանանցի» կազմում: Թիմի ներկայիս կազմի ֆուտբոլիստներից ՀՀ առաջնություններում Այվազյանից ավելի շատ հանդիպումների են մասնակցել միայն Արամ Բարեղամյանը (278) և Արթուր Ավագյանը (207):

Իլշատ Ֆայզուլին․ «Բանանցում» հանդես եկող հայ բոլոր ֆուտբոլիստներն էլ արժանի են հրավիրվելու հավաքական» (տեսանյութ)

10․ «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Դմիտրի Աբակումովն ու շիրակցի Վսևոլոդ Երմակովն ընթացիկ առաջնությունում 12-րդ անգամ դարպասն անառիկ պահեցին: Նրանք ընդգրկվեցին լեգեոնական դարպասապահների լավագույն տասնյակում՝ ցանկից դուրս թողնելով «Միկայի» նախկին դարպասապահ Սոսո Գրիշիկաշվիլուն, որը Բարձրագույն խմբում 11 անգամ էր դարպասն անառիկ պահել: Այլազգի դարպասապահներից լավագույն արդյունքն ունի Անատոլի Այվազովը, որն անցկացրած 96 հանդիպումներից 42-ում գոլ բաց չի թողել:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


ՊՍՎ-ի սանը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»

Արամ Բարեղամյանին 7 խաղ է բաժանում «Բանանցի» պատմության կարևոր էջը թարմացնելուց

Հակոբ Համբարձումյանը՝ «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստ

«Արարատի» ավագն ավարտում է ֆուտբոլիստի կարիերան

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Ալաշկերտի» հարձակվողը փորձաշրջան կանցնի ուկրաինական ակումբում

«Արարատ-Արմենիայի» բոլոր գոլերը «Սպուտնիկի» հետ մրցավեճում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» ջախջախիչ հաշվով հաղթանակ է տոնել ընկերական խաղում

Այս տարի էլ կարող ենք զարմացնել Եվրոպային․ Դրա համար հիմքեր կան

«Արարատ-Արմենիան» ժամանել է Բելառուս և առաջին մարզումն անցկացրել (տեսանյութ)

Արտյոմ Սիմոնյան. «Փյունիկը» պետք է հաղթահարի առաջին փուլը» (տեսանյութ)

Ստանկով․ «Փյունիկ» տեղափոխությունն առաջընթաց էր, քանի որ այն բարձրակարգ ակումբ է»

«Արարատ-Արմենիան» Բելառուսում 3 ընկերական խաղ կանցկացնի

Աշոտ Կարապետյանը հեռացավ «Գանձասար-Կապանից»

«Փյունիկը» 3 համալրում ունի

Էմիլ Եղիազարյանը կարիերան կշարունակի «Գանձասար-Կապանում»