fbpx

11 լավագույնները․ Բարձրագույն խմբի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականն ըստ VNews.am-ի։

Դարպասապահ՝ Անդրիա Դրագոևիչ («Փյունիկ»)

Նրան երկրորդ անընդմեջ խաղում հաջողվեց դարպասն անառիկ պահել։ Դրագոևիչի ելույթները տատանումներ էին ունենում մրցաշրջանի առաջին հատվածում, իսկ հիմա կայունության միտումներ կան։ Այս դարպասապահն «Արցախի» հետ խաղում մի քանի անգամ փրկեց իր թիմին, կարելի է առանձնացնել Բենիկ Հովհաննիսյանի գերազանց հարվածը տուգանայինից, որից հետո չեռնոգորացի դարպասապահը տպավորիչ ցատկի օգնությամբ հեռացրեց գնդակը։

Պաշտպաններ՝ Դմիտրի Գուզ («Արարատ-Արմենիա»)

Առաջնության նոր առաջատարի ամբողջ կազմը, հատկապես՝ պաշտպանական քառյակը, գերլարված աշխատում էր «Ալաշկերտի» հետ «6-միավորանոց» խաղում․ այդպես էր թելադրում թիմի մարտավարությունը։ Գուզը և թիմակիցներն աչալուրջ գործեցին ամբողջ խաղի ընթացքում, թեև մրցակիցը, ամեն դեպքում, հասցրեց շատ վտանգավոր մի քանի գրոհ կազմակերպել։ Փաստն այն է, որ «Արարատ-Արմենիան» 7 անընդմեջ հաղթանակ է տոնել և այդ խաղերում բաց թողել ընդամենը 2 գոլ։

Արմեն Մանուչարյան («Փյունիկ»)

Այս ֆուտբոլիստը հերթական անգամ խաղաց պաշտպանության կենտրոնում։ Դիրքային ու երկրորդ հարկում մենամարտերում «շնչելու» հնարավորություն չէր տալիս ինչպես Նորայր Գյոզալյանին, այնպես էլ նրա փոխարեն խաղադաշտ մտած Ուիլֆրեդ Էզային։ Մանուչարյանի ու Վիտալի Ստեժկոյի համագործակցությունը բարելավվել է։ Երևանյան թիմի խաղն այնպես էր կառուցվել, որ աջ պաշտպան Վյաչեսլավ Դմիտրիևը գրոհների ժամանակ շատ բարձր էր տեղակայվում, Մանուչարյանն էլ տվյալ պարագայում փակում էր նրա դիրքը։

Ռոբերտ Դարբինյան («Բանանց»)

Արթուր Ավագյանը վնասվածք ունի, իսկ Նարեկ Պետրոսյանը վստահության չի արժանանում Իլշատ Ֆայզուլինի կողմից։ Նման հանգամանքներում «Բանանցի» պաշտպանության ձախ թևը փակում է նոմինալ աջ եզրային Ռոբերտ Դարբինյանը։ Նա, ինչպես և «Լոռիի» հետ նախորդ խաղում, այս անգամ էլ լավ աշխատանք տարավ հետին գծում։ Այս ֆուտբոլիստը պակաս ագրեսիվ ու օգտակար է գրոհներին միանալիս, բայց որոշ ժամանակ էլ խաղային այս դիրքում հանդես գալու դեպքում միգուցե աճ գրանցի նաև այդ առումով։

Կիսապաշտպաններ՝ Ալֆոնսե Կասե («Արարատ-Արմենիա»)

Բոլորը խոսում են Անտոն Կոբյալկոյի արդյունավետության, Ժան-Ժակ Բուգուհիի՝ թիմին հիանալի հարմարվելու, ամուր պաշտպանության մասին, սակայն «Արարատ-Արմենիայի» թիկունքն «ուղիղ պահող» գլխավոր անձանցից մեկը Կասեն է։ Թիմի նորեկ հենակետայինը միջին հատվածում ավելի աշխատունակ է, քան մրջյունն իր առօրյայում, կռահում է մրցակցի մտահղացումները։ Վարդան Մինասյանը նրան առաջնության մեկնարկային 4 խաղերում տվել է 90-ական րոպե խաղաժամանակ։ Որակյալ լեգեոները հեռվից հեռու էլ երևում է։

Վելատ Կագրո («Բանանց»)

Իհարկե, տարօրինակ է, որ «Բանանցի» նման մարզադպրոց ունեցող ակումբի առաջին թիմի հիմնական կազմում խաղում է 19-ամյա լեգեոներ, բայց փաստը մնում է փաստ։ Կագրոն «Արարատի» հետ հանդիպմանը փակում էր Արամ Բարեղամյանի գոտին։ Ձախլիկ, լավ փոխանցումների տիրապետող բելգիացի ֆուտբոլիստն իր շարժուձևով և խաղաոճով հիշեցնում է հայրենակցին՝ Ադնան Յանուզային։ Լավ մակարդակի ֆուտբոլ ցուցադրեց։

Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրը՝ 10 փաստով

Կարեն Մելքոնյան («Բանանց»)

Մելքոնյանը չի տրտնջում ու ամեն ինչ անում է «Բանանցի» հիմնական կազմ «սողոսկելու» համար։ Ֆայզուլինը հայ երիտասարդ ֆուտբոլիստին այս խաղում գերադասել էր Իլյա Դամաշկանից ու չէր սխալվել։ Մելքոնյանը «Բանանցի» արագ հակագրոհի արդյունքում դարձավ շատ արժեքավոր գոլի հեղինակ։ Ուղիղ մեկ շաբաթից 20-ամյակը նշող այս խաղացողի տեղը հարազատ թիմի հիմնական կազմում դեռ երերուն է, և լրացուցիչ ջանքեր պետք կգան Ֆայզուլինի «սիրտը գրավելու» համար։

Ալիկ Առաքելյան («Փյունիկ»)

Եվս մեկ հանդիպում Առաքելյանի ակտիվում։ «Փյունիկի» հանդիպումների ժամանակ ձախ եզրով վերուվար անող այս տղան երևանյան թիմի ամենաաշխատասեր խաղացողներից մեկն է։ «Արցախի» հետ մրցավեճում էլ նա արեց այն, ինչ մշտապես անում է, սակայն խաղն ավելի ամբողջական դարձնելուն խանգարեց վերջնամասի վրիպումը․ Առաքելյանը զարմանալիորեն «դեպի մոտակա մայրուղի» ուղարկեց գնդակը դարպասապահի հետ մեն-մենակ մնալուց հետո։ Այդուհանդերձ, այդ դրվագը չի նսեմացնում հաղթանակի մեջ նրա ներդրումը։

Հարձակվողներ՝ Անտոն Կոբյալկո («Արարատ-Արմենիա»)

Ֆուտբոլիստ, որը նույնչափ վտանգավոր է թե՛ առաջին րոպեից, թե՛ հանդիպման ընթացքում խաղադաշտ մտնելիս։ «Ալաշկերտի» հետ խաղի 54-րդ րոպեին դուրս գալով ասպարեզ՝ ռուս հարձակվողը հստակ առաքելություն ուներ․ եզրափակելու այն պայմանական հակագրոհը, որ կորսային թիմակիցները խաղի ընթացքում։ Կոբյալկոն 6-րդ անընդմեջ հանդիպմանը դարձավ գոլի հեղինակ ու ֆանտաստիկ մարզավիճակում է։

Մոհամեդ Կոնատե («Փյունիկ»)

«Փյունիկն» իր կազմում ունի խաղացողների, որոնք, եթե թիմի խաղը նույնիսկ չի ստացվում, կարող են անհատական որակների հաշվին արդյունք ապահովել։ «Կապույտները» խաղում էին 2 հարձակվողով․ եթե Արթուր Միրանյանը շատ էր մանևրում, ապա Կոնատեն հիմնականում «որսի էր դուրս գալիս» տուգանային հրապարակում՝ սպասելով խաղընկերների մատակարարումներին։ Այդպես վարվեց Քրիստի Մարկուն, ու Կոնատեն գլխի հարվածով խփեց «Արցախի» հետ մրցավեճի միակ գոլը։

Ալեքսանդր Գլիշիչ («Բանանց»)

Կենտրոնական հարձակվող Գլիշիչն արդյունք է ապահովում «Բանանցի» համար։ Նա «Արցախի» հետ գարնանային հատվածի մեկնարկային խաղում գոլ խփեց, այս անգամ էլ աչքի ընկավ մեկական դիպուկ հարվածով և արդյունավետ փոխանցումով։ Օգնեց գոլ խփել Կարեն Մելքոնյանին, իսկ անձամբ հաջողության հասնելու համար պետք եկավ գոլային հոտառությունը․ 26-ամյա բոսնիացին ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվեց դարպասաձողից գնդակի անդրադարձվելուց հետո և վերջակետ դրեց «Արարատի» հետ հաղթական խաղին։

Խորհրդանշական հավաքականում որոշ ֆուտբոլիստների խաղային դիրքեր պայմանական են՝

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


ՊՍՎ-ի սանը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»

Արամ Բարեղամյանին 7 խաղ է բաժանում «Բանանցի» պատմության կարևոր էջը թարմացնելուց

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Արարատ-Արմենիայի» բոլոր գոլերը «Սպուտնիկի» հետ մրցավեճում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» ջախջախիչ հաշվով հաղթանակ է տոնել ընկերական խաղում

Այս տարի էլ կարող ենք զարմացնել Եվրոպային․ Դրա համար հիմքեր կան

«Արարատ-Արմենիան» ժամանել է Բելառուս և առաջին մարզումն անցկացրել (տեսանյութ)

Արտյոմ Սիմոնյան. «Փյունիկը» պետք է հաղթահարի առաջին փուլը» (տեսանյութ)

Ստանկով․ «Փյունիկ» տեղափոխությունն առաջընթաց էր, քանի որ այն բարձրակարգ ակումբ է»

«Արարատ-Արմենիան» Բելառուսում 3 ընկերական խաղ կանցկացնի

«Փյունիկը» 3 համալրում ունի

«Փյունիկը» Տարխանովի օրոք մնաց անպարտելի՝ համարյա հասնելով չեմպիոնության

«Փյունիկը» 3 ստուգողական խաղ կանցկացնի Սլովենիայում

Հայտնի են հայկական 3 թիմերի եվրագավաթային հանդիպումների վայրերը

Ռումյան Հովսեփյան․ «Մոտ օրերս նորություններ կլինեն»

Դավիթ Մանոյանը՝ «Ռաբոտնիչկիից» հեռանալու պատճառների մասին