Բաբայանը գոլ խփեց այնտեղ, որտեղ հավաքականը ջախջախել էր դանիացիներին․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին - VNews
Բաժիններ

Բաբայանը գոլ խփեց այնտեղ, որտեղ հավաքականը ջախջախել էր դանիացիներին․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Արտերկրի ակումբներում հանդես եկող հայ ֆուտբոլիստները վերջին օրերի ընթացքում մասնակցել են հանդիպումների, որոնց արդյունքներին և տղաների ստացած խաղաժամանակին առաջարկում ենք ծանոթանալ ստորև։

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգա, 26-րդ տուր․ «Յան Ռեգենսբուրգ» 0-2 «Գրոյտեր Ֆյուրտ»․ Սարգիս Ադամյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ «Յան Ռեգենսբուրգը» 18 թիմի պայքարում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։

Դանիայի Սուպերլիգա, 26-րդ տուր․ «Կոպենհագեն» 3-1 «Հոբրո»Էդգար Բաբայանը 4-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ բացելով մրցավեճի հաշիվը։ Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Հետաքրքիր է, որ խաղը տեղի է ունեցել Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում, որտեղ Հայաստանի հավաքականը 2013 թվականի հունիսին 4-0 հաշվով ջախջախել էր Դանիայի ընտրանուն։ Բաբայանը հաջողության է հասնում առաջնության 2-րդ խաղում անընդմեջ։ «Հոբրոն» զբաղեցնում է նախավերջին՝ 13-րդ հորիզոնականը։

Հոլանդիայի առաջնություն, 26-րդ տուր․ «Ֆեյենորդ» 2-3 «Վիլլեմ II»Արաս Օզբիլիսը մրցաշարի 4-րդ անընդմեջ մրցավեճում մնացել է պահեստայինների նստարանին։ «Վիլլեմ II»-ը 18 թիմի պայքարում 9-րդ տեղում է։

Պորտուգալիայի առաջնություն, 26-րդ տուր․ «Դեսպորտիվո Ավեշ» 0-1 «Շավիշ»Գևորգ Ղազարյանը մնացել է պահեստայինների նստարանին։ Հայ ֆուտբոլիստը մասնակցել է «Շավիշի»՝ 2019 թվականին ներքին առաջնությունում անցկացրած 5 հանդիպումներից 3-ին՝ բոլոր դեպքերում էլ դուրս գալով փոխարինման։ «Շավիշը» նախավերջին՝ 17-րդ հորիզոնականում է։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 20-րդ տուր․ «Ուրալ» 0-1 «ԲԿՄԱ Մոսկվա»․ Վարազդատ Հարոյանն այս տարի մասնակցել է իր առաջին պաշտոնական հանդիպմանը՝ լինելով պահեստայինների թվում և փոխարինման դուրս գալով 85-րդ րոպեին։ Եկատերինբուրգցիները 16 թիմի պայքարում 12-13-րդ տեղերն են բաժանում Մոսկվայի «Դինամոյի» հետ։

Լյուքսեմբուրգի Բարձրագույն խումբ, 17-րդ տուր․ «Պրոգրես Նիդերկորն» 1-0 «Համ Բենֆիկա»․ Ալեքսանդր Կարապետյանը 41-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Նա մասնակցել է ամբողջ խաղին։ «Պրոգրես Նիդերկորնը» 14 թիմի պայքարում զբաղեցնում է 2-րդ տեղն ու առաջատար «Դյուդելանժից» հետ է մնում 3 միավորով։

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 2-րդ տուր․ «Կայսար» 0-1 «Ժետիսու»․ «Կայսարից» Տիգրան Բարսեղյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, 44-րդ րոպեին ստացել դեղին քարտ, «Ժետիսուից» էլ ամբողջական խաղ է անցկացրել Կամո Հովհաննիսյանը։ «Կայսարը» մեկնարկային տուրերից հետո միավոր դեռ չի վաստակել, իսկ «Ժետիսուն» գրանցել է 100%-անոց արդյունք՝ տոնելով 2 հաղթանակ։

Կիպրոսի Բարձրագույն խումբ, առաջնության հիմնական փուլն ավարտվել է, և մասնակից 12 թիմերը բաժանվել են 2 ենթախմբերի՝ չեմպիոնական ու հետնապահների, «Էնոսիս Պարալիմնին» 2-րդ խմբում է, 3-րդ տուր․ «Էրմիս» 1-2 «Էնոսիս Պարալիմնի»Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին։ «Էնոսիսը» նշված 6 թիմի պայքարում 2-3-րդ տեղերն է բաժանում «Դոխայի» հետ։

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 23-րդ տուր․ «Շկենդիա» 1-0 «Ռաբոտնիչկի»Դավիթ Մանոյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, 67-րդ րոպեին զգուշացվել դեղին քարտով։ Սա հայ կիսապաշտպանի առաջին պաշտոնական խաղն էր «Ռաբոտնիչկիի» մեկնարկային կազմում։ «Ռաբոտնիչկին» 10 թիմի պայքարում եզրափակում է լավագույն հնգյակը։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 20-րդ տուր․ «Արսենալ Տուլա» 2-0 «Ենիսեյ»Արթուր Սարկիսովը պահեստայինների նստարանին էր և փոխարինման է մտել առաջին խաղակեսի ավարտից անմիջապես հետո։ «Ենիսեյը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Արգենտինայի Սուպերլիգա, 23-րդ տուր․ «Ատլետիկո Հուրական» 0-1 «Էստուդիանտես»․ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը բացակայել է իր թիմի հայտացուցակից։ «Ատլետիկո Հուրականը» 26 թիմի պայքարում 9-12-րդ հորիզոնականներն է կիսում «Ինդեպինդիենտեի», «Ալդոսիվիի» և «Տիգրեի» հետ։

Բելգիայի Բարձրագույն խումբ, 30-րդ տուր․ «Սպորտինգ Շարլերոյի» 1-2 «Էուպեն»Իվան Յագանը մնացել է պահեստայինների նստարանին։ «Էուպենը» 16 թիմի պայքարում զբաղեցնում է 12-րդ տեղը։

Արգենտինայի Պրիմերա Բ (հզորությամբ 2-րդ առաջնություն), 20-րդ տուր․ «Օլիմպո» 0-2 «Տեմպերլեյ»Մաուրո Գևգեոզյանը հայտավորված չի եղել հանդիպմանը։ «Տեմպերլեյը» 25 թիմի պայքարում 12-14-րդ հորիզոնականներն է բաժանում «Ֆերոյի» և «Ալմագրոյի» հետ։

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, 22-րդ տուր․ «Արսենալ Կիև» 2-2 «Վորսկլա»․ Գեղամ Կադիմյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 57-րդ րոպեին, դրանից 3 րոպե առաջ զգուշացվել է դեղին քարտով։ «Արսենալը» զբաղեցնում է վերջին՝ 12-րդ հորիզոնականը։

Ռուսաստանի Ազգային լիգա (հզորությամբ 2-րդ առաջնություն), 27-րդ տուր․ «Զենիթ-2» 1-0 «Ֆակել»Դավիթ Արշակյանը եղել է պահեստայինների թվում ու փոխարինման մտել մրցավարի կողմից ավելացված ժամանակի 1-ին րոպեին։ «Ֆակելը» 20 թիմի պայքարում 15-16-րդ տեղերն է բաժանում «Բալթիկայի» հետ։

Սլովակիայի Մ19 առաջնություն, 20-րդ տուր․ «Սլովան Բրատիսլավա» Մ19 3-1 «Զեմպլին Միխալովցե» Մ19Արմեն Հովհաննիսյանը 14-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ բացելով հանդիպման հաշիվը։ Նա և Էրիկ Ազիզյանը մասնակցել են ամբողջ մրցավեճին։ «Զեմպլին Միխալովցե» Մ19-ը 12 թիմի պայքարում եզրափակում է լավագույն տասնյակը։

Կոլումբիայի Պրիմերա Բ (հզորությամբ 2-րդ առաջնություն), 8-րդ տուր․ «Բոյակա Չիկո» 2-1 «Լեոնես»․ Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ «Բոյակա Չիկոն» 16 թիմի պայքարում 5-7-րդ տեղերն է կիսում «Դեպորտես Քուինդիոյի» և «Ֆորտալեզայի» հետ։

Մոլդովայի Բարձրագույն խումբ, 1-ին տուր․ «Միլսամի» 0-3 «Սֆինտուլ Գեորգե»Գարեգին Կիրակոսյանը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 67-րդ րոպեին։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 20-րդ տուր․ «Ռուբին» 0-2 «Ռոստով»․ Խորեն Բայրամյանը հայտավորված չի եղել այս մրցավեճին։ «Ռուբինը» զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

Ֆրանսիայի առաջնություն, 29-րդ տուր․ «Լիոն» 3-2 «Մոնպելյե»․ «Մոնպելյեի» գլխավոր մարզիչը հայազգի մասնագետ Միշել Տեր-Զաքարյանն է։ Այս թիմն առաջնության վերջին 8 մրցավեճում ընդամենը մեկ հաղթանակ է տոնել՝ գրանցելով 4 ոչ-ոքի, կրելով 3 պարտություն։ «Մոնպելյեն» 20 թիմի պայքարում ընթանում է 7-րդ տեղով։

Էդգար Մալաքյանի «Պետրոլուլը» Ռումինիայի 2-րդ դիվիզիոնի 24-րդ տուրում մարտի 19-ի երեկոյան սեփական հարկի տակ մրցելու է «Էներգետիցյանուլի» հետ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բարսեղյանի «Աստանան» նույնպես իմացավ իր մրցակցին ՉԼ որակավորման 1-ին փուլում

Պաշտոնական․ Արմեն Հովհաննիսյանը կմնա Սլովակիայում, բայց կխաղա այլ թիմում

Արմեն Հովհաննիսյանը մոտ է Սլովակիայի առաջնության մեկ այլ ակումբ տեղափոխությանը

Ադամյանը «Հոֆենհայմի» երկրպագուների նախընտրած հարձակման եռյակում է

Պաշտոնական. Դավիթ Մանոյանը՝ «Արարատի» ֆուտբոլիստ

«Հոֆենհայմը» քվեարկություն է սկսել՝ ընտրելու երկրպագուների վարկածով տարվա թիմը

5 տարբեր երկրների ակումբներ ցանկանում են գնել Էդգար Բաբայանին

Ադամյանն սկսել է մարզվել (ֆոտո)

Բաբայանը գոլի հեղինակ է դարձել, բայց թիմը դուրս է մնացել Սուպերլիգայից (տեսանյութ)

Հարոյանը դադարից հետո ոչ մի հանդիպման չի մասնակցել, Կորյանի թիմը դուրս եկավ գավաթի եզրափակիչ

Սարգիս Ադամյանը նույնպես արձագանքել է սահմանին տիրող իրավիճակին

Էդգար Բաբայանը հերթական գոլային փոխանցումն է կատարել, բայց «Հոբրոն» պարտվել է (տեսանյութ)

Բիչախչյանն ու «Ժիլինան» ավարտեցին ելույթները Սլովակիայի առաջնությունում ու կխաղան Եվրոպա լիգայում

Էդգար Բաբայանը հերթական գոլային փոխանցումն է կատարել Դանիայի Սուպերլիգայում (տեսանյութ)

Դանիայի Սուպերլիգայի լավագույն ասիստենտ Էդգար Բաբայանը՝ 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Կամո Հովհաննիսյանը իր առաջին գոլն է խփել «Կայրաթում» (տեսանյութ)