«Ատլետիկի» բոսնիացի հարձակվող․ «Հայաստանի հավաքականին չի կարելի թերագնահատել» - VNews
Բաժիններ

«Ատլետիկի» բոսնիացի հարձակվող․ «Հայաստանի հավաքականին չի կարելի թերագնահատել»

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հարձակվող Կենան Կոդրոն, որը հանդես է գալիս Բիլբաոյի «Ատլետիկում», իր կարծիքն է հայտնել «Եվրո-2020»-ի ընտրական փուլում Հայաստանի ու Հունաստանի ընտրանիների հետ կայանալիք առաջիկա հանդիպումների մասին։

«Ես լավատեսորեն եմ տրամադրված։ Ազգերի լիգան ցույց տվեց, որ մենք իսկական թիմ ենք և լավ ենք աշխատում, ինչն արտացոլվեց արդյունքներում։ Սակայն այս ընտրական փուլում հարկավոր է ամեն ինչ սկսել զրոյից։ Լավ է, որ առաջին խաղերն անցկացնելու ենք սեփական հարկի տակ։ Չի կարելի թերագնահատել Հայաստանի հավաքականին, նրան պետք է լուրջ վերաբերել։

Հունաստանի ընտրանու հետ ավելի բարդ է լինելու։ Գիտենք, որ նրանք չեն ներում մրցակցի սխալները։ Միաժամանակ կարծում եմ, որ մենք կարող ենք այս խաղերում 6 միավոր վաստակել։ Մեզ մոտ ամեն ինչ լավ է ընթանում, և, հուսով եմ, այդպես էլ կշարունակվի»,- Կոդրոյի խոսքերը մեջբերում է Sportsport.ba-ն։

Կոդրոն այս տարվա հունվարին է տեղափոխվել «Ատլետիկ», իսկ մինչ այդ ելույթ է ունեցել «Ռեալ Սոսյեդադի» երկրորդ թիմում, «Օսասունայում», «Մայնցում», «Գրասհոպերում» և «Կոպենհագենում»։ Նա Բիլբաոն ներկայացնող թիմի կազմում Լա Լիգայում մասնակցել է 6 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ՝ մարտի 16-ին գրավելով «Ատլետիկոյի» դարպասը (2-0)։

Կոլաշինացը մարզվել է․ Ջեկոյի, Պյանիչի ու թիմակիցների մարզումը Հայաստանի հավաքականի հետ խաղից առաջ (լուսանկարներ)

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կառլեն Մկրտչյանը բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումները

Մխիթարյան․ «Մենք սրտով Լիբանանի ժողովրդի ու Բեյրութում ապրող մեր հայրենակիցների կողքին ենք»

Էդգար Մանուչարյանն ավարտեց մարզական կարիերան

Պաշտոնական. Արշակ Կորյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում

Կապառոս. «Հիացած եմ ֆեդերացիայի կատարած աշխատանքով. այն ինձ շատ է մոտիվացնում»

Կատարե՞լ է Մխիթարյանին գոլային փոխանցում հավաքականում, թե՞ ոչ․ VNews-ի Quiz-ը

Ադամյանն սկսել է մարզվել (ֆոտո)

«Մխիթարյանի հետ ծանոթությունն ինձ համար մեծ իրադարձություն էր»․ Խորեն Բայրամյանի հարցազրույցը

Բայրամյան․ «Ես և ընտանիքս շատ երջանիկ ենք, որ այս ամենը վերջապես իրականություն դարձավ»

ՀՖՖ-ն հաստատեց․ Խորեն Բայրամյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում

ՖԱՖ. Խորեն Բայրամյանը համաձայնել է միանալ Հայաստանի հավաքականին

Կապառոս․ «Եթե իսկական թիմի մենթալիտետ ունենանք, կարող ենք մրցակցել ցանկացածի դեմ»

«Սոլոմոն Իմե Ուդոն էլ ավելի մեծ մրցակցություն կստեղծի հավաքականում». Խոակին Կապառոս

Կապառոս․ «Եթե ավելի մեծ թվով հայ ֆուտբոլիստներ խաղան առաջնությունում, դրանից կշահի նաև հավաքականը»

Ուղիղ եթեր. Խոակին Կապառոսի մամուլի ասուլիսը (տեսանյութ)

«Ձեր հետ եմ»․ Մխիթարյանն անդրադարձել է Հայաստանի սահմանին տիրող լարվածությանը