fbpx

Պյանիչը բավականին բարձր կարծիքի է Հայաստանի հավաքականի մասին

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորման Փուլ 1 տուր

23 Մարտ 2019 - 23:45

2

Բոսնիա և Հերցեգովինա

1

Հայաստան

1 - 0 Ռադե Կրունիչ - 33`

2 - 0 Դենի Միլոշևիչ - 80`

2 - 1 Հենրիխ Մխիթարյան - 93`

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի առաջատարներից մեկը՝ «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը, խոսել է «Եվրո-2020»-ի ընտրական փուլում Հայաստանի ընտրանու հետ մարտի 23-ին կայանալիք մրցավեճից իր սպասելիքների մասին։

«Հայաստանի հավաքականի հետ առաջին հանդիպումն առանձնահատուկ կարևոր է, քանի որ հաղթանակը կարող է վստահություն հաղորդել։ Հայերն ու հույները հավանաբար կպայքարեն մեզ հետ խմբի առաջին 2 տեղերի համար և կփորձեն որակավորվել մայրցամաքի առաջնությանը։ Մեր նպատակն այս խաղերից 6 միավոր վաստակելն ու լավ մեկնարկելն է։

Հեշտ չի լինի եզրափակիչ փուլում հայտնվելը։ Մենք լավ ֆուտբոլ ենք ցուցադրում և անհամբերությամբ ենք սպասում ընտրական փուլի մեկնարկին։ Մենք լավ գիտենք, որ երբեք չենք մասնակցել Եվրոպայի առաջնությանը, ուստի մեծ տենչ ունենք հայտնվելու 2020 թվականի մրցաշարում։ Կներդնենք մեր հնարավորությունների առավելագույնը նպատակին հասնելու համար»,- Պյանիչի խոսքերը մեջբերում է Faktor.ba-ն։

Հավելենք, որ բոսնիացիները, թեև երբևէ չեն մասնակցել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի, մեկ անգամ հանդես են եկել աշխարհի առաջնությունում։ Դա 2014 թվականին էր, երբ այս ընտրանին դուրս էր մնացել արդեն խմբային փուլից՝ պայքարելով Արգենտինայի, Նիգերիայի ու Իրանի հավաքականների հետ։

Պրոսինեչկի․ «Պետք է հաղթենք հայերին, եթե ցանկանում ենք դուրս գալ «Եվրո-2020»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ռումյան Հովսեփյան․ «Մոտ օրերս նորություններ կլինեն»

Դավիթ Մանոյանը՝ «Ռաբոտնիչկիից» հեռանալու պատճառների մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին

Ռոբերտ Արզումանյան․ «Հավաքականի համար վերջին հաղթանակները շատ կարևոր էին հատկապես հոգեբանական առումով»

«Հիմա Հայաստանի հավաքականից պետք է ավելին պահանջել»․ Դել Բոսկեն պատասխանեց հայ լրագրողների հարցերին

Մխիթարյանի ու Բեթիի հարսանեկան պարը՝ հանրահայտ Ալ Բանոյի կատարման ներքո (տեսանյութ)

Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել իր և Բեթիի պսակադրությունից (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի պսակադրությունը (լուսանկարներ)

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է (լուսանկար)

Վարդան Մինասյան. «Ազգային հավաքականի ֆուտբոլիստների աչքերում կրկին «կրակ» կար» (տեսանյութ)

Ալեքսանդր Կարապետյան. «Ռասինգի» հետ պայմանագիր չեմ կնքել»

Հայաստանի հավաքականը բարձրացել է 9 հորիզոնականով ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է, Ադամյանինը՝ զգալիորեն բարձրացել

Տիգրան Բարսեղյան. «Հաջողություն էր, որովհետև բոլորս հավատում էինք» (տեսանյութ)

Մեկ բառով՝ ուրախություն. ՀՖՖ-ն բացառիկ կադրեր է ներկայացրել (տեսանյութ)

Արժանապատիվ ֆուտբոլը հաղթանակներ է բերում. Հայաստանի հավաքականի թեժ հունիսը